Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է նոր ռազմական ինքնաթիռներ

Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկել է նոր ռազմական ինքնաթիռներ
01.07.2019 | 00:28

Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին վաճառել ռազմական ինքնաթիռների ցանկացած տեսակ՝ Army-2019 միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ հայտարարել են Միավորված ավիաշինարարական ընկերությունից:


Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ համաժողովի շրջանակներում հանդիպումներ են կայացել Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունների հետ: «Մենք ադրբեջանական կողմին տեղեկացրել ենք մեր ընթացիկ նախագծերի մասին», - ասել են Միավորված ավիաշինարարական ընկերությունից՝ նկատելով, որ նախորդ տարիներին Ադրբեջանին են առաջարկվել Սու-30 ՍՄ և ՄիԳ-35 ինքնաթիռները, սակայն ընտրություն չի կատարվել: Army-2019 համաժողովում ցուցադրվել են Սու-34 և Սու-35 կործանիչները:

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ