«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.07.2019 | 00:05

Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թե գլորվեցի, նորի՛ց կկանգնեմ, քանի որ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։ Քանի որ մեղանչեցի Տիրոջ դեմ, համբերությամբ կտանեմ նրա բարկությունը, մինչև որ նա արդարացնի իմ դատաստանը, իրավունք տա ինձ, ինձ հանի դեպի լույսը, և ես տեսնեմ նրա արդարությունը։ Ինձ կտեսնի իմ թշնամին, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ. «ՈՒ՞ր է քո Տեր Աստվածը»։ Իմ աչքերը կտեսնեն նրան։ Արդ, նա ոտքի կոխան կդառնա, ինչպես ճանապարհի կավը։


Միքիայի մարգարեությունը 7. 8-10

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ