«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ռուբեն Վարդազարյան. Դատավորը ցանկացած բողոքի ակցիայից դատարանի դիմաց իրավունք չունի ճնշվի

Ռուբեն Վարդազարյան. Դատավորը ցանկացած բողոքի ակցիայից դատարանի դիմաց իրավունք չունի ճնշվի
05.09.2019 | 12:09

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկ ասուլիսում ձեռնպահ էր մնում կարծիք արտահայտել Սահմանադրական դատարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործերի քննության վերաբերյալ։


Նա լրագրողների հետ հանդիպել էր առավոտյան՝ մինչև Քոչարյանի գործով ՍԴ որոշման հրապարակումը ու խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ իր կարծիքով ինպե՞ս պետք է վարվեն դատարանները, եթե հնչում է տեսակետ՝ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեպքում, Սահմանադրության համար պատասխանատու իշխանության թևերը, այդ թվում՝ դատականը, իրավասու են չկատարել։ Այս հայտարարության հեղինակը Սահմանադրական դատարանում ճգնաժամ տեսնող Վահե Գրիգորյանի կարծիքը կիսող փաստաբան Տիգրանն Եգորյանն է: «Այդ քրեական գործը դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում է գտնվում։ Դատարանը գործը քննելու է ամբողջ ծավալով, այնուհետև գնալու է խորհրդակցական սենյակ և ընդունի որոշում նաև գուցե հաշվի առնելով Տիգրան Եգորյանի կարծիքը՝ որպես փաստաբանի, որպես իրավաբանի։ Ես չեմ կարող ասել՝ Աննա Դանիբեկյանը ինչ է անելու, իրավունք էլ չունեմ, ցանկություն էլ չունեմ։ Գտնում եմ, որ դա դատապարտելի արարք կլինի, եթե ես Աննա Դանիբեկյանի փոխարեն կամ էս պրոցեսում փորձեմ որևէ կերպ մեկնաբանել», - ասաց Վարդազարյանը։


Հարցին՝ ԲԴԽ նախագահն էլ իշխանության կողմից դատական համակարգի նկատմամբ ճնշումներ նկատե՞լ է, ինչպես պնդում են Քոչարյանի աջակիցները, Վարդազարյանը պատասխանեց. «Գտնում եմ, որ ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում՝ ոչ միայն իշխանական թևի, այլ՝ Քոչարյանի: Երկրորդ նախագահի գործի շրջանակներում մեր հասարակությունը ինչ-որ երկու մասի է բաժանվել, մամուլով տեսնում ենք՝ դատարանի առջև բողոքի ակցիաներ են իրականացնում և պաշտպանները, և հակառակորդները և փորձում են վանկարկել ինչ-որ բառեր, բառակապակցություններ, որը ես գնահատում եմ ճնշման փորձ: Բայց վստահ եմ, որ չկա որևէ դատավոր, որ կարող է արդարադատություն իրականացնել՝ հաշվի առնելով դատարանի առջև կանգնած բողոքի ակցիա իրականացնող մարդկանց բառակապակցությունները»։
Արդարադատության նկատմամբ ցանկացած ճնշում ԲԴԽ նախագահը դատապարտելի է համարում, ամբոխային արդարադատությունն՝ անընդունելի։ Դիտարկումները Վարդազարյանը արեց՝ պատասխանելով հարցին՝ եթե որևէ մեկի կոչով ԲԴԽ շենքը շրջափակվի, ինքն էլ հնարավորություն չունենա աշխատավայր մտնել, ինչ դիրքորոշում կունենա: «Մենք 21-րդ դարում ենք գտնվում, այդ Լինչի դատարան և նման մեխանիզմները անթույլատրելի են», - նշեց Վարդազարյանը։
Հարցին՝ եթե անգամ ամբոխը վարչապետի կոչով է հավաքվե՞լ, ԲԴԽ նախագահը պատասխանեց. «Դատավորը ցանկացած բողոքի ակցիայից դատարանի դիմաց իրավունք չունի ճնշվի»։

Դիտվել է՝ 4268

Մեկնաբանություններ