Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Չէի ցան­կա­նա՝ գորգ լվա­նա­լով, փո­ղո­ցում խո­րո­ված ա­նե­լով շա­հեին ժո­ղովր­դի հա­մակ­րան­քը, այլ ա­նեին կոնկ­րետ գոր­ծեր»

«Չէի ցան­կա­նա՝ գորգ լվա­նա­լով, փո­ղո­ցում  խո­րո­ված ա­նե­լով շա­հեին ժո­ղովր­դի հա­մակ­րան­քը, այլ ա­նեին  կոնկ­րետ գոր­ծեր»
06.09.2019 | 00:59
«Իրատեսի» հյուրը Հասմիկ ՊԱՊՅԱՆՆ է:
-Տի­կին Պա­պյան, մեր հան­րա­պե­տու­թյու­նում ժա­մա­նակ առ ժա­մա­նակ նա­խա­ձեռ­նում են օ­պե­րա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մեր­գա­յին կա­տա­րում­ներ՝ պայ­մա­նա­վոր­ված ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի սղու­թյամբ: Ի՞նչ պատ­կեր է այս ի­մաս­տով հա­մաշ­խար­հա­յին բե­մե­րում. ար­դյո՞ք օ­պե­րա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մեր­գա­յին կա­տա­րում­ներն ըն­դուն­ված ձևա­չափ են դր­սում:
-Ընդ­հան­րա­պես, ա­յո՛, ըն­դուն­ված է այդ ձևա­չա­փը, բայց ոչ այն­քան հա­ճախ են լի­նում այդ­պի­սի կա­տա­րում­ներ դր­սում: Հիմ­նա­կա­նում այդ ձևա­չա­փով այն­պի­սի օ­պե­րա­ներն են կա­տար­վում, ո­րոնք եր­կար բե­մա­կան կյանք չեն կա­րող ու­նե­նալ: Ես եր­գել եմ Իլ­դեբ­ռան­դո Պից­ցե­տիի «Ֆեդ­րա» օ­պե­րա­յի հա­մեր­գա­յին կա­տար­ման ժա­մա­նակ, ո­րը նվիր­ված էր օ­պե­րա­յի ա­ռա­ջին կա­տա­րո­ղի՝ Ռե­ժին Կրես­պա­նի մահ­վան տա­րե­լի­ցին: Դա, ի­հար­կե, մեծ ի­րա­դար­ձու­թյուն էր: Բայց կար մտա­վա­խու­թյուն, որ այն հիմ­նա­կան խա­ղա­ցան­կում չի կա­րող ընդգրկվել, ո­րով­հետև չի լի­նի բա­վա­կա­նա­չափ պա­հանջ­ված: Այ­սինքն՝ օ­պե­րա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մեր­գա­յին կա­տա­րում­նե­րը այս կամ այն ա­ռի­թով են ար­վում, բայց եր­բեք չեք տես­նի, որ Եվ­րո­պա­յում «Տրա­վիա­տա» կամ «Ռի­գո­լետ­տո» բեմ հա­նեն՝ հա­մեր­գա­յին կա­տա­րու­մով: Մեր երկ­րում օ­պե­րա­յին ներ­կա­յա­ցում­նե­րի հա­մեր­գա­յին կա­տա­րում­նե­րը հիմ­նա­կա­նում պայ­մա­նա­վոր­ված են Է­դուարդ Թոփ­չյա­նի՝ դե­պի օ­պե­րան ու­նե­ցած մեծ սի­րով: Նա պար­զա­պես այլ տար­բե­րակ չու­նի իր այդ սի­րուն հա­գուրդ տա­լու, ո­րով­հետև երբևի­ցե չի հրա­վիր­վել օ­պե­րա­յին թատ­րոն՝ նվա­գա­խումբ ղե­կա­վա­րե­լու կամ ներ­կա­յա­ցում բե­մադ­րե­լու: Եվ նա մեծ նվեր է ա­նում մեր ուն­կն­դիր­նե­րին, ո­րոնք այդ օ­պե­րա­նե­րը բե­մա­կա­նաց­ված տես­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նից զրկ­ված են:
-Հա­սա­րա­կու­թյուն և բարձր ե­րաժշ­տու­թյուն հա­րա­բե­րակ­ցու­թյան մեջ ո՞րն է գե­րիշ­խող գոր­ծո­նը: Հա­սա­րա­կու­թյո՞ւնն է պայ­մա­նա­վո­րում ե­րաժշ­տա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան ճա­կա­տա­գի­րը, դրա տեղն իր կյան­քում, թե՞ ե­րաժշ­տու­թյունն է իր հետևից տա­նում հա­սա­րա­կու­թյա­նը:
-Ճիշտ մո­դուլն այն է, որ ե­րաժշ­տու­թյու­նը լի­նի տա­նո­ղը, որ ե­րաժշ­տու­թյու­նը կր­թի, բարձ­րաց­նի հա­սա­րա­կու­թյա­նը: Բայց Հա­յաս­տա­նում, ցա­վոք, դեռ չենք հա­սել դրան: Պի­տի ա­սեմ, որ հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո ես շատ էի ու­րա­խա­ցել, ո­րով­հետև ցած­րո­րակ ե­րաժշ­տու­թյու­նը հետ էր մղ­վել մե­զա­նում: Բայց հի­մա տես­նում եմ, որ ա­մեն ինչ կրկն­վում է. աս­վա­ծի վառ ա­պա­ցույ­ցը հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի բաց­ման հա­մերգն էր, ո­րի ըն­թաց­քում բե­մում դար­ձյալ ա­մե­նա-ա­մե­նա-ա­մե­նա Թա­թան էր: Իսկ սա նշա­նա­կում է, որ մենք նո­րից հետ­քայլ ենք ա­նում:
-Վեր­ջին շր­ջա­նում Ձեր կեն­սագ­րու­թյան մեջ բե­մա­կան կա­րիե­րան հե­տին պլան է մղ­վել: Դուք ա­վե­լի հակ­ված եք Ձեր ու­ժե­րը ներդ­նե­լու ման­կա­վար­ժա­կան, հա­սա­րա­կա­կան ո­լորտ­նե­րում: Ին­չո՞վ է սա պայ­մա­նա­վոր­ված:
-Ես 37 տա­րի 45 դե­րերգ եմ կա­տա­րել աշ­խար­հի ա­մե­նա­մեծ, ա­մե­նա­կարևոր բե­մե­րում: Կար­ծեք թե բաց տե­ղեր, չի­րա­կա­նաց­ված ցան­կու­թյուն­ներ չեն մնա­ցել այս ա­ռու­մով: Թերևս, ե­թե ա­ռիթ լի­ներ, կցան­կա­նա­յի եր­գել Բեթ­հո­վե­նի «Ֆի­դե­լիո» օ­պե­րա­յում ա­զա­տա­տենչ կնոջ՝ Լեո­նո­րա­յի դե­րեր­գը: Այդ կեր­պարն ինձ հա­մար շատ սի­րե­լի է: Մնա­ցած ա­մեն ինչ իմ դեպ­քում կրկ­նու­թյուն է լի­նե­լու: Ես հի­մա ու­նեմ մե­նա­հա­մեր­գա­յին ծրագ­րեր, ո­րոն­ցում ընդգրկված են քիչ երգ­վող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Դո­նից­ցե­տիի, Բել­լի­նիի, Վեր­դիի եր­գե­րի վրա եմ աշ­խա­տում, այս ծրագ­րով եր­գե­լու եմ Գեր­մա­նիա­յում, հե­տա­գա­յում նաև՝ Հա­յաս­տա­նում: Այ­սինքն՝ հա­մեր­գա­յին գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նակ­վում է, բայց հետ եմ քաշ­վել բե­մա­կան բուռն գոր­ծու­նեու­թյու­նից, ճիշտ եք նկա­տել: Պետք է կա­րո­ղա­նալ ժա­մա­նա­կին հե­ռա­նալ:
-Ցան­կա­ցած մարդ, որ իր գոր­ծի նվի­րյալն է, հե­ռա­նա­լիս մտա­ծում է, թե ով­քեր են ի­րեն փո­խա­րի­նե­լու: Կա՞ն Ձեզ փո­խա­րի­նող­ներ օ­պե­րա­յին եր­գար­վես­տի աս­պա­րե­զում:
-Ա­յո՛, ի­հար­կե: Եվ քիչ չեն՝ Լիա­նա Հա­րու­թյու­նյան, Լիա­նա Ա­լեք­սա­նյան, Վար­դու­հի Աբ­րա­հա­մյան, Կա­րի­նե Բա­բա­ջա­նյան, Հրա­չու­հի Բա­սենց, Հով­հան­նես Այ­վա­զյան, Լի­պա­րիտ Ա­վե­տի­սյան, Հաս­միկ Թո­րո­սյան: Շատ ա­նուն­ներ կա­րող եմ տալ, ո­րոնք ե­կել են լրաց­նե­լու մեր օ­պե­րա­յին ար­վես­տի դաշ­տը:
-Մի հար­ցազ­րույ­ցում ա­սա­ցիք, թե մտա­ծում եք գնալ ման­կա­պար­տեզ և այն­տե­ղից սկ­սել ե­րե­խա­նե­րի ե­րաժշ­տա­կան կր­թու­թյու­նը: Սա ի­րա­տե­սա­կա՞ն մտադ­րու­թյուն է:
-Ա­յո՛: Ես որ­քան խո­րա­նում եմ, այն­քան ա­վե­լի եմ հա­մոզ­վում, որ մենք կր­թու­թյու­նը պետք է սկ­սենք ման­կա­պար­տե­զից: Ման­կա­պար­տե­զի ե­րեք տա­րե­կան ե­րե­խա­նե­րին չի կա­րե­լի հագց­նել զին­վո­րի շո­րեր, սո­վո­րեց­նել ձեռ­քը բարձ­րաց­րած եր­գել՝ պի­տի գնանք, թուր­քին մոր­թենք և այս տե­սակ բա­ներ: Ես սրա­նում շատ վտան­գա­վոր բան եմ տես­նում: Ե­րե­խան պետք է մնա ե­րե­խա: Եվ ոչ միայն ե­րե­խա­նե­րին, այլև ծնող­նե­րին է պետք ճիշտ կր­թել: Ե­րե­խան պի­տի ապ­րի իր բնա­կան ման­կու­թյու­նը, ստա­նա նոր­մալ դաս­տիա­րա­կու­թյուն և ձևա­վո­րի իր ներ­սում հայ­րե­նա­սի­րու­թյան իս­կա­կան չա­փա­նիշ­նե­րը: Մենք չենք կա­րող դեռ խմոր վի­ճա­կում գտն­վող ե­րե­խա­յին պսևդո­հայ­րե­նա­սի­րա­կան ո­րակ­ներ նե­րար­կել: Մյուս ան­թույ­լատ­րե­լի երևույթն էլ այ­սօր ե­րե­խա­նե­րի նմա­նա­կումն է թոփ մո­դել­նե­րին՝ ան­հե­թեթ սանր­ված­քով, շպա­րով և այ­սօ­րի­նակ բա­նե­րով:
-Ե­րաժշ­տա­կան այլ ժան­րե­րով հե­տաքր­քր­ված չե՞ք:
-Ես շատ եմ սի­րում հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան եր­գե­րը: Ման­կու­թյունս այդ եր­գե­րի ներ­քո է ան­ցել: Մեծ մայ­րիկս ինձ հա­մար եր­գել է «Ման­կու­թյան օ­րեր», «Մա­նիր, մա­նիր, իմ ճա­խա­րակ» և այլն: Կան ժո­ղովր­դա­կան եր­գեր, ո­րոնք շատ քիչ են այ­սօր հն­չում: Ե­թե ու­նե­նամ հա­մար­ձա­կու­թյուն, թերևս, մի օր վեր կհա­նեմ այդ եր­գե­րը: Պար­զա­պես ես այն­քան ընդ­գծ­ված օ­պե­րա­յին երգ­չու­հի եմ, որ չէի ցան­կա­նա «ձեռ­նոց նե­տել» մեր ժո­ղովր­դա­կան եր­գի կա­տա­րող­նե­րին: Դա նրանց գործն է, նրանց ա­նե­լիքն է: Բայց կար­ծում եմ՝ ժո­ղովր­դա­կան եր­գը հան­րայ­նաց­նե­լու լավ մի­ջոց է դրանց կա­տա­րումն իմ կող­մից:
-«Ոս­կե ծի­րան» կի­նո­փա­ռա­տո­նի բա­ցում­նե­րից մե­կի ժա­մա­նակ ար­դեն հան­դես եք ե­կել Սա­յաթ-Նո­վա­յի կա­տա­րու­մով:
-Ա­յո՛, Փա­րա­ջա­նո­վին էր նվիր­ված տա­րին, և ես մտա­ծե­ցի, թե ու­րիշ ինչ կա­տա­րու­մով կա­րե­լի է հան­դես գալ, ե­թե ոչ՝ Սա­յաթ Նո­վա­յի տա­ղով:
-Ձեզ մշ­տա­պես տես­նում ենք «Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյան» բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի ծի­րում: Ինչ­պե՞ս ձևա­վոր­վեց այս կա­պը:
-Ինձ մինչ օրս հան­գիստ չի տա­լիս ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ցա­վը: Կար­ծում եմ՝ միակ բա­նը, որ մենք կա­րող ենք ա­նել, այն է, որ շա­րու­նակ բարձ­րա­ձայ­նենք, ա­նընդ­հատ հն­չեց­նենք այդ հե­րոս տղա­նե­րի ա­նուն­ներն ու նույն ջա­նա­սի­րու­թյամբ պա­խա­րա­կենք այդ երևույթն ու նրա մե­ղա­վոր­նե­րին: Չեք պատ­կե­րաց­նի, թե ինչ­պի­սի տա­ռա­պանք է ինձ հա­մար տես­նել այդ որ­դե­կո­րույս մայ­րե­րին, ո­րոնց կյան­քը պար­զա­պես վեր­ջա­ցել է 2016-ի ապ­րի­լին: Այ­դու­հետ ի­րենց հա­մար միակ տե­սար­ժան վայ­րը դար­ձել է Ե­ռաբ­լու­րը, ի­րենց կյան­քի միակ մխի­թա­րու­թյու­նը որ­դի­նե­րի տա­պա­նա­քա­րե­րը լվա­նալն է, ծա­ղիկ­ներ դնե­լը, խունկ ծխե­լը, խո­նարհ­վե­լը: Սրա­նից դուրս նրանք ու­րիշ կյանք չու­նեն: Այդ պատ­ճա­ռով էլ ես իմ պարտքն եմ հա­մա­րում բո­լոր հնա­րա­վոր դեպ­քե­րում բարձ­րա­ձայ­նել այս ա­մե­նի մա­սին, որ­պես­զի ժո­ղո­վուր­դը չմո­ռա­նա, թե ինչ է ե­ղել 2016-ի ապ­րի­լին, որ­պես­զի ինչ-որ ձևով իր վե­րա­բեր­մունքն ար­տա­հայ­տի: Ես բա­րե­գոր­ծա­կան հա­մեր­գի ժա­մա­նակ, հենց բե­մի վրա ա­ռա­ջին ան­գամ հան­դի­պե­ցի Հա­մեստ ՈՒր­ֆա­նյա­նին՝ Ար­մե­նակ ՈՒր­ֆա­նյա­նի մո­րը: Մինչև հի­մա շա­րու­նակ­վում է մեր հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը: Նաև ծա­նո­թա­ցել եմ Մա­րի­նե Հով­հան­նի­սյա­նի՝ Ար­մեն Հով­հան­նի­սյա­նի մոր հետ: Ե­րա­նի կա­րո­ղա­նա­յի մե­կիկ-մե­կիկ գնալ որ­դե­կո­րույս բո­լոր մայ­րե­րի մոտ, գր­կել նրանց, ինչ-որ կերպ մխի­թա­րել: ՈՒ­րիշ ի՞նչ կա­րող ենք ա­նել նրանց հա­մար. սրա­նից ա­վե­լի՝ ո­չինչ:
-Ի՞նչ փոխ­վեց մեր կյան­քում հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո: Հիաս­թա­փու­թյու՞նն է շատ, թե՞ ոգևո­րու­թյու­նը:
-Պա­հանջ­ներն են մեծ: Չեմ ու­զում դեռ հու­սա­խա­բու­թյու­նից խո­սել, դեռ սպա­սում եմ: Բայց պա­հանջ­ներ ու­նենք, ո­րոնք պի­տի բա­վա­րար­վեն: Ո­րով­հետև այ­սօր­վա իշ­խա­նու­թյու­նը շատ մեծ խոս­տում­նե­րով ե­կավ, և մենք հա­վա­տա­ցինք այդ խոս­տում­նե­րին: Շատ խն­դիր­ներ հան­րաք­վեի մի­ջո­ցով լու­ծե­լու խոս­տում­ներ են տր­վել, բայց այ­սօր հա­կա­ռակ բանն ենք տես­նում: Չէի ցան­կա­նա՝ գորգ լվա­նա­լով, փո­ղո­ցում խո­րո­ված ա­նե­լով շա­հեին ժո­ղովր­դի հա­մակ­րան­քը, այլ ա­նեին կոնկ­րետ գոր­ծեր, մեծ ու ար­ժա­նա­պա­տիվ գոր­ծեր, որ­պես­զի այդ հա­մակ­րան­քը լի­նի հիմ­նա­վոր­ված: Ան­վերջ տո­ներ ենք ա­նում՝ տոլ­մա­յի փա­ռա­տոն, խո­րո­վա­ծի փա­ռա­տոն, վար­դա­վառ: Վար­դա­վա­ռը շատ գե­ղե­ցիկ տոն է, բայց չպետք է վե­րած­վի քա­ղա­քա­կա­նու­թյան, չա­փի մեջ պի­տի լի­նի, ա­վան­դույ­թի շր­ջա­նակ­նե­րում: Այս օ­րը շատ տա­րօ­րի­նակ ըն­կա­լում ու­նի մե­զա­նում, և դա պի­տի վերևից շտկ­վի: Ե­թե մեր երկ­րում ջր­ցան մե­քե­նա­ներ ու­նեն, ո­րոնք կա­րող են վար­դա­վա­ռի օ­րը ան­ցորդ­նե­րին ջրել, թող գնան Ե­ռաբ­լու­րի չո­րա­ցած ծա­ռե­րը ջրեն, Ծի­ծեռ­նա­կա­բեր­դում՝ օ­տա­րեր­կյա նա­խա­գահ­նե­րի տն­կած ան­վա­նա­կան ծա­ռե­րը ջրեն: Վար­դա­վառն ու­րիշ խոր­հուրդ ու­նի. դա ար­տը ջրե­լու, պար­տե­զը ջրե­լու, ջուրն ա­ռա­տո­րեն բաշ­խե­լու տոն է, ոչ թե փո­ղո­ցով անց­նող մարդ­կանց ան­հար­մա­րու­թյուն­ներ պատ­ճա­ռե­լու օր:
-Ջրի խն­դի­րը հի­մա հրա­մա­յա­կան է մեր հան­րա­պե­տու­թյան հա­մար: Մենք մեր վա­րած կեն­ցա­ղով, տն­տե­սա­կան ծրագ­րե­րով ան­վերջ բախ­վում ենք մեր ա­մե­նա­թանկ գան­ձը՝ խմե­լու ջու­րը, կորց­նե­լու հե­ռան­կա­րին: Այս ա­ռու­մով ա­մե­նա­խո­շոր վտան­գը, որ ներ­կա­յում գու­ժում են բնա­պահ­պան­նե­րը, Ա­մուլ­սա­րի հան­քի հնա­րա­վոր շա­հա­գոր­ծումն է: Ինչ­պե՞ս եք սրան վե­րա­բեր­վում:
-Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գոր­ծու­մը մեզ կտա­նի ոչն­չաց­ման: Բա­ռա­ցիո­րեն՝ ոչն­չաց­ման: Եվ թող ինձ հա­կա­ռա­կը հա­մո­զե­լու հա­մար ո­չինչ չբա­ցատ­րեն, նմա­նա­տիպ բա­ցատ­րու­թյուն­ներ շատ ենք լսել: Եվ ցա­վա­լի է, որ մենք ու­րա­խա­ցանք՝ մտա­ծե­լով, թե հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո կար­վեն կոնկ­րետ քայ­լեր, ոչ թե կր­կին կհն­չեն բա­ցատ­րու­թյուն­ներ: Այ­նինչ այդ­պես չէ:
Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 9681

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ