Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանչեսկո Տոտի. Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա

Ֆրանչեսկո Տոտի. Լիահույս եմ՝ Մխիթարյանը Հռոմում իրեն տանը կզգա
08.09.2019 | 23:03

Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբի լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի «գայլերի» շարքերը համալրելու մասին: «Մխիթարյանը կարող է իր հետ որակ և քանակ ապահովել: Նրա տեղափոխությունը լավ քայլ էր: Նա «Արսենալ»-ում վերջին շրջանում ռեգուլյար չի խաղացել, սակայն ես լիահույս եմ, որ Մխիթարյանն իրեն Հռոմում կզգա ինչպես տանը»՝ Տոտիի խոսքերը փոխանցում է Football Italy-ին: Տոտիի կարծիքով՝ «Ռոմա»-ի երկրպագուները կընդունեն Մխիթարյանին, նա լավ տեխնիկա ունի:

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ