Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իսրայելի կրկնակի խորհրդարանական ընտրությունները փակուղի են մտել

Իսրայելի կրկնակի խորհրդարանական ընտրությունները փակուղի են մտել
18.09.2019 | 13:16

Իսրայելի խորհրդարանական ընտրությունները փակուղի են մտել. քվեարկությունների արդյունքում առաջատար է երկու կուսակցություն: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» աջակողմյան կուսակցությունը և նորաստեղծ «Կախոլ լավան» ձախակենտրոն կուսակցությունը ձայների 91 տոկոսի ոչ պաշտոնական հաշվարկից հետո Կնեսետում հավասար տեղեր են ստանում՝ 32-ական մանդատ: Հաջորդը՝ 12 տեղով՝ «Ընդհանուր ցուցակն» է: Հաջորդում են ուլտրակրոնական «ՇԱՍ» և ազգային-հայրենասիրական «Մեր տունն Իսրայելն է» կուսակցությունները, յուրաքանչյուրը կստանա 9-ական մանդատ: Աջակողմյան բլոկն ունի 56 տեղ, ձախակենտրոնը՝ 55, ևս 9-ը՝ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Ավիգդոր Լիբերմանը:


Ձայների մեծամասնությունն արդեն հաշվարկվել է, սակայն ընտրությունների նկատմամբ հանրային ուշադրության պատճառով ԿԸՀ-ն վերահաշվարկ է անցկացնում՝ ճշգրիտ արդյունքները հրապարակելու համար: ԿԸՀ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ ձայների 25,7 տոկոսի հաշվարկից հետո Նեթանյահուի կուսակցությունը փոքր առավելություն ունի «Կախոլ լավանի» նկատմամբ՝ 28,4 տոկոս՝ 25,4 տոկոսի դիմաց: Ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի 22-րդ գումարման Կնեսետի 120 հոգանոց կազմը, որից հետո կձևավորվի կառավարական կոալիցիա և կնշանակվի վարչապետ:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ