Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին

Արման Թաթոյանն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին
18.09.2019 | 13:19

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբին, որ Հայաստանում են Արդարադատության նախարարության հրավերով դատաիրավական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ կարծիք տալու նպատակով: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ակտիվ մասնակցում է օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ քննարկումներին և ներկայացրել է առաջարկություններ: Պաշտպանը նշել է, որ դատական համակարգում կան խնդիրներ կոռուպցիայի, դատարանների արտաքին ու ներքին անկախության, դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահության պակասի հետ։


Մարդու իրավունքների պաշտպանը Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի հետ հանդիպմանն ընդգծել է, որ բոլոր փոփոխությունները պետք է ուղղված լինեն դատարանների կողմից արդար դատաքննության, անձնական աջակցության և այլ իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովմանը, լուծումներ տան համակարգային խնդիրներին: Նա պատրաստակամ է իր իրավասության սահմաններում աջակցել կառավարությանը և խորհրդարանին դատաիրավական փոփոխություններում և կոռուպցիայի դեմ պայքարում, կապող օղակ լինել քաղաքացիական հասարակության և պետության արդյունավետ հաղորդակցության ապահովման հարցերում:
Վենետիկի հանձնաժողովի փորձագիտական խմբի անդամները բարձր են գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի տեղեկացվածությունն ու ներգրավվածությունը իրավական համակարգի կատարելագործման հարցերում:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ

մբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am