Եվ այսպես, ԱԺ-ում վաղուց չարչրկված հարցը կրկին օրենսդրի դաշտում է և կարծես թե ստացել է իր «դաբրոն». խոսքն ուժային կառույցների ղեկավարներին քաղաքական ստատուս տալու մասին է։ Կարելի է ասել, որ այս հարցը երրորդ ընթերցմամբ դրական լուծում կստանա, քանի որ իշխանական վերնախավը դեմ չէ այս մոտեցմանը, հակառակ դեպքում այն առաջին ընթերցմամբ չէր հաստատվի ԱԺ-ում։ Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին ընդդիմադիր դիրքերից խոսել է այդ պաշտոնները չքաղաքականացնելու օգտին, իսկ այսօր ԱԺ-ում քննարկվում է այդ հարցը։ Ի՞նչ է սա նշանակում, կոնկրետ բա՞ն է փոխվել։ «Ասեմ այսպես. կարծում եմ` վարչապետը կողմ էր այն ֆորմատին, որը գոյություն ունի հիմա»,- պատասխանելով մեր հարցին` ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ