Պարոն Թրամփին Հայաստանի «դուխով վարչապետի» հետ հանդիպումը չէր հուզել
23.09.2019 | 18:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լոսանջելեսյան այցի մասին երկար, ես կասի, անվերջ կարելի է խոսել, ոչ թե ոգևորված ու տպավորված եմ, այլ որովհետև նկատում ու ընկալում եմ իշխանություններին բնորոշ հատուկ պաթոսն ու կեղծ հուզականությունը, փաստերի խեղաթյուրումն ու կիրառված տեխնոլոգիաները: Ինչքան էլ իշխանավորներն ու նրանց հետ սերտորեն համագործակցող լրատվամիջոցները տարածեն, թե լոսանջելեսահայությունը մեկ մարդու նման, համախմբված մասնակցել է Փաշինյանի հետ հանդիպմանը, իրողությունն այն է, որ հանդիպմանը ներկա է եղել տեղի բնակչության միայն տասը տոկոսը: «Թեև տեսախցիկները կադրերն այնպես էին նկարել, որ մարդաշատության տեսարան ապահովվեր, բայց, Նիկոլ Փաշինյանը, ասում են, նեղսրտել է սակավամարդությունից»,- ասաց մեր զրուցակիցը:
Միայն տեղի հայերի հետ հանդիպմամբ խանդավառված Փաշինյանին ԱՄՆ-ի ղեկավար մարմիններից և ոչ ոք չի ընդունել: Իսկ այդ օրերին ԱՄՆ-ում գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, երբ հանդիպում էր Տեխաս նահանգում շուրջ 65.000 հայրենակիցների հետ, նրան ուղեկցում էր անձմաբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ Իհարկե հասկանալի է, որ տեղի հայերի համար բնավ էական չէ՝ ով կուղեկցի իրենց սրտի վարչապետին, բայց միջազգային հարաբերությունների տեսաբանները հստակորեն արձանագրում են՝ երևույթը Հայաստանի շահերից չի բխում: Լոս Անջելեսի հայերի համար կարևորն ու առաջնայինը երևի այն հանգամանքն է եղել, որ Նիկոլ Փաշինյանը ներկաներին դիմել է «Հայաստանի Հանրապետության հպարտ և դուխով քաղաքացիներ» ձևակերպմամբ, ինչը դիվանագիտական առումով ոչ կոռեկտ արտահայտություն է, վիրավորանք` տվյալ երկրի քաղաքացիական ինստիտուտի նկատմամբ:
Կարծում ենք՝ կոռեկտ չէր նաև Հայաստանից դուրս միջազգային հանրության աչքի առջև քննարկել նախկին գործընկերոջ վարքագիծն ու հայ սպայի կերպարը: Բնավ ԱԱԾ նախկի պետի պաշտպանի դերը ստանձնելու միտումը չունենալով՝ նշենք միայն, որ նրա հետ ունեցած ենթադրյալ անհամաձայնությունների ու միջադեպերի, ուսադիրներն աղբաման նետելու մասին կարիք չկար խոսելու օվկիանոսից այն կողմ. բացատրություն տալու և հայտարարություն անելու ժամանակն ու տեղ կա:
Սևակ ՎԵՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ