Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հրայր Թովմասյանը՝ իշխանության ճնշումների մասին

Հրայր Թովմասյանը՝ իշխանության ճնշումների մասին
15.10.2019 | 13:04

Երեկ մինչ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործի քննությունը մերժելու՝ ՍԴ-ի որոշումը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ կարճատև արձակուրդ է վերցրել գործի անաչառ քննության համար:

«Ես մտածեցի, որ անգամ իմ ֆիզիկական ներկայությունը, նստել և ոչինչ չասել չէր ստացվի, անգամ եթե քեզ է վերաբերում, ևս խնդիր է, իսկ ՍԴ-ն չունի ընթացակարգ, որ այս նիստին կարող եմ չմասնակցել: Կարող էի, իհարկե, արձակուրդ չվերցնել, պարզապես նիստին չգնալ, դա, կարծում եմ, ճիշտ չէր լինի»,-նշել է նա: Ըստ Թովմասյանի՝ վարույթ ընդունվելու դեպքում ավտոմատ կկասեցվեն իր լիազորությունները: Հարցին, թե մինչև վերջ պայքարելու է ՍԴ նախագահի պաշտոնում մնալու համար, Թովմասյանը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում պայքարել, ես չեմ պայքարում, ես սովորական իմ աշխատանքն եմ անում, գալիս եմ աշխատանքի, իմ աշխատանքն եմ անում, գնում եմ տուն»: Նա չի մեկնաբանել նախագծում իր լիազորությունների կասեցնելու հիմքերը: Հարցին, թե իր նկատմամբ ճնշումներ տեսնո՞ւմ է իշխանության կողմից, ՍԴ նախագահը պատասխանել է. «Նայո՞ւմ եք սոցցանցերում ասածներին, եթե հետևում եք, ինքներդ հետևություն արեք»: Հարցին, թե վերջերս Մոսկվա գնացել էր անձնակա՞ն, թե՞ աշխատանքային նպատակով, Թովմասյանը նշեց՝ անձնական. «Կապված էր տղայիս սպորտային առողջության հետ, ուներ սպորտային տրավմա»:
Հարցին, թե ի վերջո ե՞րբ կհեռանա ՍԴ-ից, նա պատասխանել է. «Երբ կլրանա իմ պաշտոնավորման ժամկետը: Երբ իրավական առումով ընթացակարգը կլինի այն, որ ես այլևս չպետք է պաշտոնավարեմ»:


Անդրադառնալով ունեցվածքի վերաբերյալ հայտարարություններին և նրան, որ չի հայտարարագրել՝ ՍԴ նախագահը նշել է, որ ամենն, ինչ ունի, հայտարարագրված է, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Իմ կնոջ քույրը, եղբայրը, հորեղբայրը, քեռու տղաները այն ժամանակահատվածում թե ՀՀ-ում և թե ՀՀ-ից դուրս ոչ թե մեկ, երկու, երեք, այլ տասնյակ գույքեր են ձեռք բերել, եթե այդ տեսանկյունից նայենք, ուրեմն ես տարածաշրջանում ամենահարուստ մարդկանցից մեկը կլինեմ: Ես ինչ ունեմ, բավարար է, եթե հետևեք հայտարարագրին, իմ եկամուտները քչացել են: Մինչև պաշտոն ստանձնելն ունեցել եմ հայրական տուն, ունեցել եմ երեք բնակարան և մեկ առանձնատուն, որոնցից երկու բնակարանը և մեկ առանձնատունը վաճառվել է և գնվել է մեկ բնակարան»,-նշել է նա:

Դիտվել է՝ 498

Մեկնաբանություններ