Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վալերի Օսիպյանը կհեռանա Հայաստանից

Վալերի Օսիպյանը կհեռանա Հայաստանից
19.10.2019 | 13:06

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա և ստանձնել իր հովանավոր Արմեն Գինոսյանի՝ «Մանախի» պահնորդական ծառայության ղեկավարի պետի պարտականությունները: Գինոսյանը Օսիպյանին պատկառելի աշխատավարձ է խոստացել՝ ամսական 10-15 հազար դոլար:

Դիտվել է՝ 5714

Մեկնաբանություններ