Ո՞վ կարողացավ իր ափով չափել ջրերը, թզով` երկինքը և քլով` համայն երկիրը. ո՞վ կարողացավ լեռները կշռել կշեռքով և դաշտերը` նժարով։ Ո՞վ իմացավ Տիրոջ մտքերը, ո՞վ խորհրդատու դարձավ նրան` իբրև թե նրան խելամիտ դարձնելու համար։ Կամ թե ու՞մ հետ խորհրդակցեց նա, որ իրեն խելամիտ դարձնի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց արդարադատությունն ու իմաստության ճանապարհը, կամ անցյալում ո՞վ փոխ տվեց իրեն, որ հատուցվի նրան։
Եսայու մարգարեությունը 40. 12-14