Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Անիմատոր Ռոջեր Կուպելյանի վարպետության դասը

Անիմատոր Ռոջեր Կուպելյանի վարպետության դասը
28.10.2019 | 14:59

Հոկտեմբերի 29-ին, ժամը 11:00-ին ՀԲԸՄ-ում (Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա նկարիչ, պրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր, անիմատոր Ռոջեր Կուպելյանի «Փախուստ վիզուալ էֆեկտներից» խորագրով վարպետության դասը: Ռոջեր Կուպելյանը գրաֆիկական կինոէֆեկտների համաշխարհային առաջատար մասնագետներից մեկն է։ Իր կարիերայի ընթացքում աշխատել է այնպիսի հայտնի ֆիլմերի վրա, ինչպիսիք են` «Մատանիների տիրակալը» եռապատումը, «Քլովերֆիլդ», «Ալիսան հրաշքների աշխարհում», «Հյուգո» և «Կարիբյան ծովի ծովահենները»: Սեմինարի ընթացքում նա կխոսի մարդկության ու ռոբոտների մասին, ինչպես նաև վիզուալ էֆեկտների կարևորության մասին։ Մուտքն ազատ է։

Դիտվել է՝ 924

Մեկնաբանություններ

ŤĹ â€™Ă©Ë†Â§/videos">Տեսանյութ
  • Այլ
  • 19.04.2024