Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Էքերմանն» «ինք­նիր­մով» կեն­սագ­րու­թ­յուն է

«Էքերմանն» «ինք­նիր­մով» կեն­սագ­րու­թ­յուն է
29.10.2019 | 01:34

...ձեզ թվում է Երևանն այլևս մի՞ֆ է, ու­ղե­ղա­յին մոր­մո՞ք, որ ան­հե­տա­ցել է իմ և նրանց տե­սա­դաշ­տից, ով­քեր ապ­րե­ցին մեր կող­քին ի­րենց ներ­կա­յու­թյամբ կեր­տե­լով վեր­ջին տաս­նա­մյակ­նե­րի քա­ղա­քի տա­րեգ­րու­թյու­նը։ Եվ վե՞րջ, քա­ղա­քը դար­ձավ... մայ­րա­գյու՞ղ՝ տու­ֆա­կերտ իր հմայ­քը թա­ղե­լով ան­դեմ ու մտա­ցա­ծին՝ մարդ­կանց խղ­ճի վրա վեր խո­յա­ցող բազ­մա­հար­կե­րի, ա­մեն քայ­լա­փո­խի վխ­տացող այ­լի­մաստ նշա­նա­կու­թյամբ հո­թել-մո­թել­նե­րի լա­բի­րին­թո­սում։
Ա­մենևին ու հատ­կա­պես այդ­պես չէ, այս­պես մտա­ծե­լու դեպ­քում Երևանն ան­վե­րա­դարձ կո­րած կհա­մա­րենք։ Քա­ղա­քի պահ­պան­վող ո­գին՝ սա­կա­վա­թիվ կա­ռույց­նե­րի, հրա­պա­րակ­նե­րի, զբո­սա­վայ­րե­րի շուն­չը տա­կա­վին չի «հատ­վել»՝ թե­կուզ նրանց ներ­կա­յու­թյամբ, ով­քեր այ­սօր ապ­րում են՝ շա­րու­նա­կե­լով Երևա­նի կեն­սագ­րու­թյու­նը։ Միայն պետք է ճա­նա­չել նրանց ու ճա­նա­չե­լի դարձ­նել։ Ես ճա­նա­չում եմ... Հա­կոբ Մար­տու­նին «ինք­նիր­մով» կեն­սագ­րու­թյուն է՝ «խճճ­ված» քա­ղա­քի 60-ա­կան թվա­կան­նե­րից մինչև մեր օ­րե­րը ձգ­վող ու տա­րած­վող մայ­թեզ­րե­րից մինչև սր­ճա­րան­ներ, փո­ղոց­նե­րից մինչև մշա­կույ­թի վայ­րեր և ա­մե­նուր, ուր մեր երևա­կա­յու­թյու­նը մեզ «տեղ կհասց­նի»։


Բա­ցառ­վում է մի ի­րա­դար­ձու­թյուն, նշա­նա­վոր կամ անն­շան, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին, հան­րա­յին որևէ գործ­չի հետ կապ­ված պատ­մու­թյուն, է­պի­զո­դիկ դր­վագ, ո­րի նա­խա­պատ­մու­թյա­նը և զար­գաց­ման ման­րա­մաս­նե­րին տե­ղյակ չլի­նի՝ հա­ճախ ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյամբ։
«Սո­վե­տա­կան Հա­յաս­տան» օ­րա­թեր­թում աշ­խա­տան­քի բե­րու­մով շր­ջել է երկ­րի ե­ղած և չե­ղած բնա­կա­վայ­րե­րում, Սո­վետ­միու­թյան հայտ­նի, ան­հայտ քա­ղաք­նե­րում։ Հան­դի­պել, մտեր­մա­ցել է այն­պի­սի երևե­լի գրող­նե­րի, դե­րա­սան­նե­րի, կի­նո­գոր­ծիչ­նե­րի, ե­րա­ժիշտ­նե­րի հետ, ո­րոնք այ­սօր հիշ­վում են միայն հան­րա­գի­տա­րան­նե­րում ու իր «Օ­թյակ» գր­քում։ Լրագ­րո­ղի, հրա­պա­րա­կա­խո­սի իր շն­չա­ռու, պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղու­թյու­նը ակն­հայտ է և բա­նա­վոր խոս­քում, երբ խո­սում, վեր­հի­շում է Երևա­նի ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լից, բոր­բո­քում է խո­սակ­ցի երևա­կա­յու­թյու­նը։ Հատ­կա­պես մտա­վո­րա­կան­նե­րի նկա­րագ­րա­կան­նե­րի «վրձ­նա­հար­ված­ներն» են տպա­վո­րիչ, այն աս­տի­ճանի, որ մտո­վի տե­ղա­փոխ­վում ես այլ մի­ջա­վայր, վե­րապ­րում նրա հետ. իր «հին օ­րե­րի եր­գը» շա­րու­նա­կա­կան է։ Հի­շո­ղու­թյուն­նե­րի թևառ­նու­մից եր­բեք չի սպառ­վում, ո­րով­հետև զգա­ցում­ներն են ան­կեղծ, պատ­մե­լա­կեր­պը՝ հա­մո­զիչ, ճշգ­րիտ, հու­մո­րա­խառն, նկա­րա­գիր­ներ ներ­կա­յաց­նող, եր­բեմն մեր­կաց­նող, ու միշտ «բա­նա­վոր» կար­դաց­վող. «Մար­դը ձգ­տում է իր կյանքն ապ­րել այն­պես, ինչ­պես պատ­մում է» (Սարտր)։ Հա­կո­բի պա­տու­մը մի ի­րա­կա­նու­թյու­նից այլ ի­րա­կա­նու­թյուն է տե­ղա­փո­խում զրու­ցակ­ցին։


Կա­րեն Դե­միր­ճյա­նի հետ եր­կա­րա­մյա մտեր­մու­թյու­նից ի­զուր չէ, որ վեր­ջի­նիս կող­մից վաս­տա­կել է «Է­քեր­ման» ա­նու­նը։ Առ հա­յոց բա­ռու­բանն ու­նե­ցած իր նվի­րու­մը և... կա­նանց նկատ­մամբ... ե­թե ըն­դուն­ված է մե­կին մե­ծա­րել, Հա­կո­բին պետք է կնա­մե­ծա­րել։
Այս­պահ ես դի­վա­նա­գի­տո­րեն ստիպ­ված եմ «լռել», իր հրա­շա­լի թոռ Հա­կո­բի­կը տա­րի­ներ հե­տո ստիպ­ված կլի­նի լրաց­նե­լու պա­պի­կի ա­նա­վարտ կեն­սագ­րու­թյու­նը։ Իր հի­շո­ղու­թյուն­նե­րի գաղտ­նա­րա­նում ի­րա­դար­ձա­յին մար­դիկ ու տե­սա­րան­ներ կան և այդ ա­մե­նը՝ մշա­կույ­թի ան­վան տակ, հան­գա­մանք­նե­րի բե­րու­մո՞վ, թե՞ առ­հա­սա­րակ նրանց ա­ռա­վելս ճա­նա­չե­լու մղու­մից ել­նե­լով։ Գու­ցե իմ այս նկա­տա­ռու­մը տա­րօ­րի­նակ թվա։ Ին­քը լի­նե­լով ոչ պա­կաս «կենտ­րո­նա­կան անձ», ժա­մա­նա­կաշր­ջա­նի տա­րեգ­րու­թյան դր­վագ­նե­րը գրա­ռե­լու սո­վո­րու­թյուն չու­նի։ Այդ տա­րի­նե­րը «այս հեռ­վից» դի­տար­կե­լը իր հա­մար ծան­րա­բեռն հոգս է։ Վս­տահ եմ, հի­մա թեթևո­րեն ժպ­տա­լով կկար­դա այս տո­ղե­րը, ինչ­պես իր գր­քե­րի, հոդ­ված­նե­րի ցան­կա­ցած էջ՝ միշտ ինք­նադժ­գոհ։


«Պի­պի­լիզ» վե­պի է­ջե­րում չա­փա­զանց նկա­տե­լի են, միան­գա­մայն ար­դա­րաց­վող այն կեր­պար­նե­րը, ո­րոնք ի­րա­կա­նու­թյու­նը ար­տա­ցո­լող­ներ են, ճա­նա­չե­լի ու հա­վաս­տի։ Որ­տեղ էլ հան­դի­պե­լու լի­նենք, Հա­կո­բը իմ դեմ տա­րա­ծում է երևա­նյան օ­րե­րի իր «խրո­նի­կան»։ Ին­քը մեկ­նա­բա­նե­լու կա­րիք չու­նի, երևույթ­նե­րը, մարդ­կանց նիս­տու­կա­ցը, բնա­վո­րու­թյան երևե­լի և պժ­գա­լի գծե­րը ա­մենևին փո­փո­խու­թյան չի են­թար­կում. սա է իր պա­տու­մի հմայ­քը՝ քա­ղա­քը ներ­սից ու դր­սից ներ­կա­յաց­նող։ Ինքն ա­զատ է, ո­րով­հետև թաքց­նե­լու ոչ մի խն­դիր չու­նի, միայն իր տա­րա­նուն ար­կած­նե­րին անդ­րա­դառ­նա­լիս եր­բեմն նպա­տա­կա­դիր լռում է, բայց շա­րու­նա­կու­թյու­նը հաս­կա­նա­լի է՝ բարևե­լու հա­մար մեկ­նած ձեռ­քի պես։ Այս ա­մենն ի­րա­կա­նում «ա­կան­ջի» հա­մար է, միայն պետք է լսել։ Իսկ ես սի­րով եմ լսում, քա­նի որ երևա­կա­յա­կա­նը, հո­րին­վա­ծը իր խոս­քում «տեղ չու­նի»։ Ի­րա­կա­նու­թյան «վե­պը» ինձ վս­տա­հա­բար հու­շում է՝ մի ժա­մա­նակ ապ­րել են մար­դիկ, և նրանց ներ­կա­յու­թյու­նից ես հայ­տն­վում եմ այն մթ­նո­լոր­տում, որ­տեղ նրանք բա­րե­կիրթ են ե­ղել, բա­րե­հո­գի՝ բա­ցա­ռե­լով ո­րոշ բա­ցա­ռու­թյուն­ներ, ո­րոնց մեր օ­րե­րի «պատ­մի­չը» չի անդ­րա­դառ­նում, կամ հա­տու բնո­րո­շում­նե­րով ու հու­մո­րով է վե­րա­բեր­վում ան­ցյալ կո­րու­սյալ եղ­կե­լի մարդ­կանց։ ՈՒ դրա­նից ո­չինչ չի փոխ­վում՝ բնան­կա­րը մնում է ի­րա­կան-երևա­նյան։ Փոխ­վում է իմ տրա­մադ­րու­թյու­նը, որ «կի­սով չափ» եմ վա­յե­լել ու ա­կա­նա­տես ե­ղել այն ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, ո­րոնք կցան­կա­նա­յի լի­նեին... կրկն­վող ֆիլ­մեր։

Ար­թուր ԱՆԴ­ՐԱ­ՆԻ­ԿՅԱՆ

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ