Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վիրտուոզ մենակատարներ Մարիո Բրունելոն և Շուշան Սիրանոսյանը ելույթ կունենան Երևանում

Վիրտուոզ մենակատարներ Մարիո Բրունելոն և Շուշան Սիրանոսյանը ելույթ կունենան Երևանում
31.10.2019 | 11:25

Նոյեմբերը կմեկնարկի դասական երաժշտության բարձրարժեք համերգների շարքով‚ որը ներկայացնում է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը։ Հայաստան են հրավիրված աշխարհում մեծ ճանաչում վայելող և դասական երաժշտության ներկան կերտող լեգենդար կոմպոզիտորներ Ցիգան Չենը, Քշիշտոֆ Պենդերեցկին, Ալեքսեյ Շորը, Գեորգս Պելեցիսը, Ալեքսանդր Չայկովսկին և Կառլ Ջենկինսը։

Նոյեմբերի 1-ին «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կբացվի ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկոյով։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի Մանսուրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի թիվ մեկ կոնցերտը‚ Թավջութակի կոնցերտը և չորս հատված ՙՁյունե թագուհին՚ բալետից։


Այս գործերը Երևանում կհնչեն աշխարհահռչակ մենակատարների՝ իտալացի վիրտուոզ թավջութակահար Մարիո Բրունելոյի և ֆրանսահայ ջութակահար Շուշան Սիրանոսյանի մեկնաբանմամբ‚ արտիստներ‚ որոնք հանդես են գալիս ամենահայտնի համերգասրահներում‚ որոնց ծափահարում է ամանաքմահաճ հանդիսատեսը։


Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող Մարիո Բրունելոն աշխարհի ամենահայտնի թավջութակահարներից է։ Նա նվագել է ամենահեղինակավոր նվագախմբերի՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ‚ Մյունխենի ֆիլհարմոնիկ‚ Ֆրանսիայի ազգային‚ բազմաթիվ այլ կոլեկտիվների հետ և ամենահայտնի դիրիժորների՝ Վալերի Գերգիևի‚ Զուբին Մեթայի‚ Ռիկարդո Մուտիի‚ Կլաուդիո Աբադոյի ղեկավարությամբ։ Մարիո Բրունելոյին համարում են նաև նորարար արտիստ կատարողական արվեստում։ Երաժշտության ներկայացման դասական ձևերից բացի‚ նա բարձր արվեստը մատուցում է նոր ձևաչափերով՝ ավելի ու ավելի մեծ թվով ունկնդիրների գրավելով դեպի դասական աշխարհ։


Նոյեմբերի 1-ին մանսուրյանական երաժշտությունը կհնչի մեկ այլ վիրտուոզ երաժշտի՝ ֆրանսահայ մեր հայրենակից Շուշան Սիրանոսյանի կատարմամբ։ Շուշան Սիրանոսյանը որպես մենակատար և կոնցերտմայստեր հրավիրվում է տարբեր նվագախմբերի կողմից։ Նրա կատարումներով ձայնասկավառակներն արժանացել են բազմաթիվ մրցանակների։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը եզակի հնարավորություն է ունկնդիրների համար վայելելու ամենահայտնի կոմպոզիտորների և աշխարհահռչակ կատարողների ներկայությունն ու ծանոթանալու նրանց արվեստին։


Նշենք, որ փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ