Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով։ Ահա պիտի ամաչեն ու պատկառեն քո բոլոր հակառակորդները, չեղածի նման պիտի լինեն նրանք, և բոլոր քեզ ամբաստանողները պիտի կորչեն։ Եթե փնտրես էլ, չես գտնելու այն մարդկանց, որոնք քո դեմ թշնամություն էին անում, քեզ հետ պատերազմողներն ի չիք պիտի դառնան։ Արդարև, ես եմ քո Տեր Աստվածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, որ ասում եմ քեզ, թե` «Մի՛ վախեցիր, ես կօգնեմ քեզ»։
Եսայու մարգարեությունը 41. 10-13