Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կա­թո­ղի­կո­սին «մե­ծար­գո տեր հայր»-ով դի­մող քա­ղա­քա­պե՞տն է մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թ­յան խորհր­դա­նի­շը

Կա­թո­ղի­կո­սին «մե­ծար­գո տեր հայր»-ով  դի­մող քա­ղա­քա­պե՞տն է մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թ­յան խորհր­դա­նի­շը
05.11.2019 | 00:18

Երևա­նի մետ­րո­պո­լի­տե­նի «Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի» կա­յա­րա­նա­մերձ հատ­վա­ծում օ­րերս մի քա­նի ե­րի­տա­սարդ­ներ, կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ ու Երևա­նի ա­վա­գա­նու «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար Հաս­միկ Խա­չուն­ցի ներ­կա­յու­թյամբ «բե­մադ­րել» էին «Հու­Զանք ու­Զանգ» ներ­կա­յա­ցու­մը, ինչն ու­ղեկց­վել էր բա­խում­նե­րով՝ մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պիչ­նե­րի և մի խումբ քա­ղա­քա­ցի­նե­րի միջև:

Ըստ կազ­մա­կեր­պիչ­նե­րի՝ «Հու­Զանք ու­Զանգ» պեր­ֆոր­մանս կամ ֆու­տու­րիս­տա­կան պոե­զիա­յի էքս­պե­րի­մեն­տալ ըն­թեր­ցա­նու­թյուն էր, ըստ այն խո­չըն­դո­տած մարդ­կանց՝ սա­տա­նիս­տա­կան հա­կում­նե­րով ոչ ա­վան­դա­կա­նու­թյուն քա­րո­զող ինչ-որ բան: Մի­ջա­դե­պից հե­տո սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ի­րա­կան փո­թո­րիկ է բարձ­րա­ցել, ու բո­լո­րը, մշա­կու­թա­բան, ար­վես­տա­գետ ու փի­լի­սո­փա դար­ձած, կար­ծիք են հայտ­նում ազ­գա­յի­նի, ֆու­տու­րիզ­մի և 1920-30-ա­կան­նե­րի հայ գրա­կա­նու­թյան մա­սին: Հետ չեն մնում նաև «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը: Այս­պես ա­սած «սո­րո­սա­կան» թևը, ան­խոս, փոր­ձում է հա­մո­զել, որ տե­ղի ու­նե­ցա­ծը պեր­ֆոր­մանս է: Ո­րոշ մտա­հոգ­ներն էլ հարց են բարձ­րաց­նում՝ ի՞նչ կապ ու­ներ այդ ա­մենն ար­վես­տի կամ մշա­կույ­թի հետ:


Պեր­ֆոր­մանսն ար­վես­տի տե­սակ է, որ գոր­ծո­ղու­թյուն է են­թադ­րում՝ ան­ձի կամ ան­ձանց կող­մից: ՈՒղ­ղոր­դող տեքստ չու­նի, ուս­տի գա­ղա­փա­րը դի­տո­ղին հաս­նում է միայն գոր­ծո­ղու­թյան, կա­տար­ման մի­ջո­ցով: Այս ուղ­ղու­թյան ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը, օ­րի­նակ` նկա­րիչ­նե­րը, փոր­ձում են ցույց տալ ստեղ­ծա­գոր­ծու­թյան ոչ թե վերջ­նա­կան ար­դյուն­քը, այլ կա­տա­րած գոր­ծո­ղու­թյու­նը, ըն­թաց­քը՝ ինչ­պես և ինչ պայ­ման­նե­րում է ստեղծ­վում ար­վես­տի գոր­ծը:


Այն, ինչ կա­տար­վում էր կա­յա­րա­նա­մերձ հրա­պա­րա­կում, որևէ ա­ղերս չու­ներ պեր­ֆոր­ման­սի հետ: Ոչ էս­թե­տիկ շպա­րով մի քա­նի աղ­ջիկ, բարձ­րա­խոսն ա­ռած, գո­ռում-գո­չում էին ան­հաս­կա­նա­լի ինչ-որ տեքս­տեր, ան­տակտ ինչ-որ շար­ժում­ներ էին ա­նում ու փոր­ձում ցույց տալ, թե ի­րենց մար­մինն ա­զատ է: Այս ա­մե­նի մեջ ինձ հա­մար ա­մե­նա­տա­րօ­րի­նակն ու ա­ռա­վել քան ան­հան­գս­տաց­նո­ղը ոչ թե ե­րի­տա­սարդ­նե­րի ո­չինչ չա­սող մի­ջո­ցա­ռումն էր, այլ ա­վա­գա­նու «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղա­րի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե «ներ­կա­յա­ցու­մը մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյան մի մասն է»: Տի­կին Խա­չունց, այդ երբ­վա­նի՞ց եք մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյուն հայ­տա­րա­րել, ո՞վ է դրա ի­րաց­նո­ղը, ի­րա­կա­նաց­նողն ու պա­տաս­խա­նա­տուն, ինչ վերջ­նար­դյունք ակն­կա­լել «հե­ղա­փո­խու­թյու­նից» հե­տո: Մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյու­նը, ա­ռա­ջին հեր­թին, սկ­սում են ա­ռօ­րյա­յից՝ ար­մա­տա­խիլ ա­նե­լով հա­մա­կար­գա­յին ու ա­մե­նաչն­չին ձևով ար­տա­հայտ­ված կո­ռուպ­ցիան, կա­շա­ռա­կե­րու­թյունն ու հո­վա­նա­վոր­չու­թյու­նը: Մշա­կու­թա­պես հե­ղա­փոխ­վում են, երբ «ա­կանջ ծա­մել» ա­սե­լուց հե­տո ա­վա­գա­նու ան­դա­մը վայր է դնում ման­դատն ու նե­րո­ղու­թյուն խնդ­րում: Հան­րա­պե­տա­կան ու մայ­րա­քա­ղա­քա­յին նշա­նա­կու­թյան կարևո­րա­գույն բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար հայ­տա­րար­ված բո­լոր մր­ցույթ­նե­րում փոխ­քա­ղա­քա­պե­տին պատ­կա­նող ըն­կե­րու­թյան շա­հե՞լն է հե­ղա­փո­խու­թյուն, թե՞ մո­րաք­րոջ հար­սին դպ­րո­ցի տնօ­րեն նշա­նա­կե­լը: Սո­ված, աղ­քատ, օր­վա հա­ցի կա­րոտ 30 տո­կոս աղ­քատ բնակ­չու­թյուն ու­նե­նա­լուն զու­գա­հեռ բարձր աշ­խա­տա­վարձ պա­հան­ջող ու «հա­թա­թա» տվող գլ­խա­վոր ճար­տա­րա­պե՞տն է հե­ղա­փո­խու­թյան խոր­հր­դա­նի­շը, թե՞ կա­թո­ղի­կո­սին «մե­ծար­գո տեր հայր»-ով դի­մող քա­ղա­քա­պե­տը: Մշա­կու­թա­յին հե­ղա­փո­խու­թյու­նը, նախ և ա­ռաջ, կեն­ցա­ղի ու մտա­ծե­լա­կեր­պի փո­փո­խու­թյունն է, ոչ թե մա­զե­րը կա­պույտ ներ­կե­լը, ան­հաս­կա­նա­լի դի­մա­հար­դա­րումն ու բո­վան­դա­կա­զուրկ բա­ռե­րով դի­մա­ցի­նի հետ հա­ղոր­դակց­վե­լը:
Թեև, ու՞մ ես ինչ ա­սում։


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 2994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ