Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գե­րա­կումբ­նե­րի ձա­խո­ղու­մը

Գե­րա­կումբ­նե­րի ձա­խո­ղու­մը
05.11.2019 | 00:25

Ամեն ին­չի սկիզ­բը դրեց դի­վի­զիո­նի բա­ցա­հայտ հետ­նա­պահ «Դի­ժո­նին» տա­նուլ տված «Պա­րի Սեն Ժեր­մե­նը»։ Այս ախ­տը մեկ օր անց վա­րա­կեց «Բար­սե­լո­նին», ո­րը ֆրան­սիա­կան գրանդ ա­կում­բի պես նույն­պես խա­ղը շա­հում էր ար­տագ­նա­յում, սա­կայն նրա պես ճզմ­վեց։ Պար­զա­պես մի փոքր ա­վե­լի մեծ հաշ­վով։ Այս եր­կու­սը բա­վա­կան էին տու­րը գե­րա­կումբ­նե­րի հա­մար ձա­խող­ված ո­րա­կե­լու հա­մար, սա­կայն վա­րա­կը հա­սել էր և բուն­դես­լի­գա, որ­տեղ խայ­տա­ռակ պար­տու­թ­յուն կրեց «Բա­վա­րիան»։ Կրակն այն է, որ այդ ճա­նա­պար­հին էին նաև պրե­միեր լի­գա­յի ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում գտն­վող­նե­րը։ Մի խոս­քով՝ կա­տա­ր­յալ խե­լա­հեղ ար­դ­յունք­նե­րի տուր։

ԱՆԳ­ԼԻԱ
Պրե­միեր լի­գա­յի վե­րին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րը զբա­ղեց­նող «Լի­վեր­պուլն» ու «Ման­չեստր Սի­թին» տու­րի հան­դի­պում­ներն «Աս­տոն Վի­լա­յի» ու «Սաուտ­հեմպ­տո­նի» հետ «կա­ռու­ցե­ցին» նույն սցե­նա­րով։ Ա­ռա­ջի­նը՝ հյու­րըն­կալ­վե­լիս, երկ­րոր­դը՝ սե­փա­կան հար­կի տակ։ «Կա­ռու­ցե­ցի­նը» չա­կերտ­ված ենք ա­սում, քան­զի եր­կուսն էլ խա­ղը տա­նուլ տա­լիս են ե­ղել՝ վերջ­նա­հաշ­վում հաղ­թա­նա­կի հաս­նե­լով նույն 2։1 հաշ­վով։ «Քա­ղա­քաբ­նակ­նե­րը» հաղ­թա­նա­կը կոր­զել են հան­դիպ­ման 86-րդ րո­պեին, մեր­սի­սայդ­ցի­նե­րը՝ հա­վե­լյա­լի չոր­րոր­դին։ Այն­պես որ, ինչ­պես տես­նում ենք, շա­հում է մինչև վերջ հա­մա­ռո­ղը, չհու­սա­հատ­վո­ղը։ «Լի­վեր­պու­լը» ա­ռա­ջին տե­ղում է 31, Պեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րը հա­ջոր­դում են 25 միա­վո­րով։
Ընդ­գծ­ված եր­կու ա­ռա­ջա­տար­նե­րին հե­տապն­դող «Լես­տերն» ու «Չել­սին» ար­տագ­նա հան­դի­պում­ներ են ու­նե­ցել։ Ա­ռա­ջի­նը «Կրիս­տալ Պա­լա­սին» պար­տու­թյան է մատ­նել եր­կու ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ, երկ­րոր­դը նույն­պես եր­կու գոլ է հե­ղի­նա­կել` բաց թող­նե­լով մե­կը։ Ար­դյուն­քում եր­կուսն էլ ի­րենց ան­վան դի­մաց ու­նեն 23-ա­կան միա­վոր, զբա­ղեց­նում են եր­րորդ-չոր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րը։
Լա­վա­գույն հն­գյա­կը եզ­րա­փա­կում է սե­փա­կան հար­կի տակ «Վուլ­վեր­հեմպ­տո­նի» հետ ոչ-ո­քի (1։1) խա­ղա­ցած «Ար­սե­նա­լը»։ «Զի­նա­գործ­նե­րի» ան­վան դի­մաց 17 միա­վոր է։

ԳԵՐ­ՄԱ­ՆԻԱ
Բուն­դես­լի­գա­յի ա­ռա­ջա­րը՝ Մյոն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան», «Բա­յե­րի» հետ ար­տագ­նա խա­ղում տո­նեց հեր­թա­կան հաղ­թա­նակն (2։1) ու 22 միա­վո­րով վս­տա­հո­րեն շա­րու­նա­կում է մնալ իր գոր­ծին։ Լուրջ տե­ղա­շար­ժեր կա­տա­րե­ցին «Վոլ­ֆս­բուր­գին» ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ սե­փա­կան հար­կի տակ ծն­կի բե­րած Դորտ­մուն­դի «Բո­րու­սիան» ու «Մայն­ցին» հյու­րըն­կա­լած «Լայպ­ցի­գը»՝ 8։0։ Նրանք 19 ու 18 միա­վո­րով երկ­րորդ-եր­րորդ հո­րի­զո­նա­կան­նե­րում են։
Այս ա­ռաջ­քայ­լը նրանց հա­ջող­վեց նաև ի հա­շիվ նրա, որ հեր­թա­կան­նե­րում ձա­խող­վե­ցին մինչ այդ 18 և 17 միա­վոր ու­նե­ցող «Բա­վա­րիան» ու «Ֆրայ­բուր­գը»։ Նկա­տենք, որ վեր­ջի­նիս առն­չու­թյամբ «ձա­խող­վել» բա­ռը ակն­հայտ գե­րա­զան­ցու­մով է օգ­տա­գործ­ված, քան­զի այն գո­նե մինչև այժմ չի ե­ղել էն թի­մը, որ օր­վա մր­ցակ­ցի՝ «Վեր­դե­րի» հա­մե­մատ ընդ­գծ­ված ա­ռա­վե­լու­թյուն ու­նե­նար իր պատ­մու­թյամբ։ Բո­լոր դեպ­քե­րում նշենք, որ խա­ղա­վար­տը մեկ խա­ղա­ցո­ղով պա­կաս անց­կաց­րած «Ֆրայ­բուր­գը» հա­վե­լյալ ժա­մա­նա­կում գոլ է հե­ղի­նա­կել ու խու­սա­փել պար­տու­թյու­նից՝ 2։2։
Ինչ վե­րա­բե­րում է «Բա­վա­րիա­յին», երկ­րի գոր­ծող չեմ­պիո­նը կա­տա­րե­լա­պես խայ­տա­ռակ­վել է ֆրանկ­ֆուր­տյան դի­մա­կա­յու­թյու­նում՝ «Այ­նտ­րախ­տին» զի­ջե­լով 1։5 հաշ­վով։ Ճշ­մար­տու­թյու­նը պա­հան­ջում է ա­սել, որ հան­դիպ­ման ար­դեն ին­նե­րորդ րո­պեից մյուն­խեն­ցի­նե­րը մնա­ցել են տա­սը հո­գով, բայց ե­ղա­ծը հան­գիստ ըն­դու­նե­լու հա­մար 1։5-ը ա­կան­ջը չա­փից դուրս ծա­կող հա­շիվ է։ «Այ­նտ­րախ­տը» 17 միա­վո­րով կա­րող էր մնալ ա­ռա­ջին վե­ցյա­կում, ե­թե «Աուգս­բուր­գին» հյուր գնա­ցած «Շալ­կեն» ե­րեք միա­վո­րով հետ դառ­նար վո­յա­ժից։ Շտա­պենք ա­սել որ նրան դա ա­նե­լը հա­ջող­վել է, թե­պետ խա­ղի ըն­թաց­քում եր­կու ան­գամ ե­ղել է հե­տապն­դո­ղի դե­րում։ Այս­տեղ գրանց­վել է 3։2 հա­շի­վը։ «Շալ­կեն վե­ցե­րորդ հո­րի­զո­նա­կա­նում է, «Լայպ­ցի­գի», «Բա­վա­րիա­յի», «Ֆրայ­բուր­գի» հետ նույն 18 միա­վո­րի դաշ­տում։

ԻՍ­ՊԱ­ՆԻԱ
«Լևան­տեին» հյուր գնա­ցած «Բար­սե­լոնն» այս մր­ցաշր­ջա­նի ար­տագ­նա հան­դի­պում­նե­րում կրեց իր ար­դեն եր­րորդ պար­տու­թյու­նը։ Ընդ ո­րում պարտ­վեց այն­պի­սի հան­գա­մանք­նե­րում, երբ դժ­բախ­տու­թյան մա­սին ո­չինչ չէր գու­ժում, ոչ էլ դրա հա­մար բա­վա­րար հիմ­քեր ու­ներ ծրա­րած իր ծալ­քե­րում։ Տան­տե­րե­րից ըն­դա­մե­նը յոթ րո­պե պա­հանջ­վեց վերջ­նա­կան 3։1 հա­շի­վը ձևա­կեր­պե­լու և ա­ղյու­սա­կի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը կա­տա­լո­նյան ա­կում­բից մնա­ցած­նե­րի հա­մար ա­զա­տե­լու հա­մար։ Այդ մնա­ցած­նե­րը հինգն էին՝ նե­րա­ռյալ «Ռեա­լը», սա­կայն նրան­ցից միայն ե­րե­քը կա­րող էին օգտ­վել այդ հնա­րա­վո­րու­թյու­նից, քա­նի որ «Սևի­լիան» ու «Աթ­լե­տի­կոն», «Գրա­նա­դան» ու «Ռեալ Սո­սիե­դա­դը» մր­ցում էին ի­րար հետ։
Գանք հեր­թա­կա­նու­թյամբ։ «Սևի­լիա»-«Աթ­լե­տի­կո» պայ­քա­րը ոչ մե­կին էլ չբե­րեց ա­ռա­վե­լու­թյուն, կող­մե­րը բա­ժան­վե­ցին մե­կա­կան միա­վոր վաս­տա­կած՝ 1։1։ «Բար­սե­լո­նին» գա­հըն­կեց ա­նե­լու հար­ցում (ժա­մա­նա­կագ­րա­կան ա­ռու­մով) հա­ջոր­դը «Բե­տի­սին» հյու­րըն­կա­լած Մադ­րի­դի «Ռեալն» էր։ «Ար­քա­յա­կա­նը» որ­քան էլ ջա­նաց, այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ գտ­նել հյու­րե­րի դար­պա­սը բա­ցող բա­նա­լին։ Ար­դյուն­քում գո­լա­զուրկ ոչ-ո­քի, 11 խա­ղից հե­տո (ինչ­պես գի­տեք՝ երկ­րում քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյան պատ­ճա­ռով հե­տաձգ­վել է Բար­սե­լո­նում կա­յա­նա­լիք էլ կլա­սի­կոն) միա­վոր­նե­րով՝ 22, հա­վա­սա­րում կա­տա­լո­նյան ա­կում­բին ու, ի հա­շիվ լրա­ցու­ցիչ գոր­ծա­կից­նե­րի, երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։ Մի­ջան­կյալ նկա­տենք, որ Զի­նե­դին Զի­դա­նի գլ­խա­վո­րու­թյամբ հան­դես գա­լու տա­րի­նե­րին «Ռեալն» ա­ռա­ջին ան­գամ «Սան­տյա­գո Բեռ­նա­բեուում» խաղն ա­վար­տեց գո­լա­զուրկ հաշ­վով։
«Գրա­նա­դա»-«Ռեալ Սո­սիե­դադ» մր­ցակ­ցու­թյու­նում ա­ռա­վել հա­ջո­ղակ ե­ղան հյու­րե­րը, ով­քեր խա­ղը շա­հե­լով 2։1 հաշ­վով (հաղ­թա­կա­նը խփ­վել է խա­ղա­վար­տին մոտ)՝ հա­վա­քե­ցին 22 միա­վոր, ճիշտ այն­քան, որ­քան ու­նեին «Բար­սե­լոնն» ու «ար­քա­յա­կա­նը», ու հան­գր­վա­նե­ցին եր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում, մինչ­դեռ ե­թե հաղ­թեին տան­տե­րե­րը, տու­րի ար­դյունք­նե­րով լա լի­գան կու­նե­նար միանձ­նյա ա­ռա­ջա­տար։ «Գրա­նա­դան» բա­վա­րար­վեց ա­ռա­ջին վե­ցյա­կը եզ­րա­փա­կե­լով։


Ի­ՏԱ­ԼԻԱ
Թու­րի­նում ու Բո­լո­նիա­յում ու­նե­ցած հեր­թա­կան հան­դի­պում­նե­րը հաղ­թա­նա­կով են ա­վար­տել սկու­դե­տեի ա­ռա­ջին եր­կու հո­րի­զո­նա­կան­նե­րում դիր­քա­վոր­ված «Յու­վեն­տուսն» ու «Ին­տե­րը»՝ հա­վա­սա­րա­պես հան­դի­պե­լով կա­տա­ղի դի­մադ­րու­թյան։ «Ծեր սի­նյո­րան» դի­մա­կա­յու­թյու­նը շա­հել է ի հա­շիվ մր­ցակ­ցու­թյու­նում ար­ձա­նագր­ված միակ գո­լի, «Ին­տե­րին» ե­րեք միա­վոր է պարգևել հան­դիպ­ման հա­վե­լյալ ժա­մա­նա­կում Լու­կա­կուի խփած գո­լը՝ 2։1։ Ի դեպ, նա դար­ձել է դուբ­լի հե­ղի­նակ։
Վեր­ջին եր­կու խա­ղում վաս­տա­կած մե­կա­կան միա­վոր­նե­րին «Նա­պո­լին» այս ան­գամ ա­վե­լաց­նե­լու ո­չինչ չու­նե­ցավ, քան­զի «Ռո­ման» սե­փա­կան հար­կի տակ 2։1 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց նեա­պոլ­ցի­նե­րին՝ դուրս մղե­լով նաև ա­ռա­ջին վե­ցյա­կից (նկա­տենք, որ ներ­քին ա­ռաջ­նու­թյան վեր­ջին հինգ խա­ղում Կառ­լո Ան­չե­լո­տիի սա­նե­րը 15 հնա­րա­վո­րից վաս­տա­կել են ըն­դա­մե­նը վեց միա­վոր, ինչն ա­ղե­տա­լիո­րեն ցածր ցու­ցա­նիշ է չեմ­պիո­նա­կան հա­վակ­նու­թյուն­ներ ու­նե­ցող թի­մի հա­մար)։
Ի­լի­չի­չի ոչ մար­զա­կան պահ­ված­քի հա­մար ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­վար­տին մոտ ար­դեն իսկ 1։0 հաշ­վով պարտ­վող «Ա­տա­լան­տան» մնաց տա­սը հո­գով, ինչն ան­հա­մե­մատ հեշ­տաց­րեց օր­վա մր­ցակ­ցի՝ «Կա­լյա­րիի» գոր­ծը։ Դար­պա­սի մեկ գրա­վում էլ ե­ղավ երկ­րորդ խա­ղա­կե­սին, և հյու­րե­րը մր­ցակ­ցի հար­կից տուն դար­ձան ե­րեք միա­վոր վաս­տա­կած։
«Մի­լան»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյամբ ա­վարտ­վեց սկու­դե­տեի 11-րդ տու­րը։ Այս­տեղ հաղ­թա­նա­կը տո­նել են հյու­րե­րը (2։1) ու 21 միա­վո­րով տեղ զբա­ղեց­րել չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Նույն­քան միա­վո­րով նրան հա­ջոր­դում են «Ա­տա­լան­տան» ու «Կա­լյա­րին»։

ՖՐԱՆ­ՍԻԱ
Դի­վի­զիո­նի հեր­թա­կա­նում գրանց­վեց չս­պաս­ված ար­դյունք։ Ա­ղյու­սա­կը եզ­րա­փա­կող «Դի­ժո­նը» հյու­րըն­կա­լե­լիս կա­մա­յին հաղ­թա­նա­կի հա­սավ բա­ցա­հայտ ա­ռա­ջա­տար՝ «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» նկատ­մամբ (2։1)՝ վեր­ջի­նիս դա­տա­պար­տե­լով կորց­րա­ծը գո­նե մա­սամբ հետ բե­րե­լու ա­նօ­գուտ չար­չա­րանք­նե­րի ու թող­նե­լով ու­նե­ցած 27 միա­վո­րով։
«Ստ­րաս­բուր­գի» նկատ­մամբ տնա­յին խա­ղում «Ան­ժի» նվա­զա­գույն հաշ­վով հաղ­թա­նա­կը թի­մին 20 միա­վո­րով բարձ­րաց­րեց երկ­րորդ հո­րի­զո­նա­կան։
Չնա­յած «Բոր­դո­յից» 0։2 հաշ­վով կրած պար­տու­թյա­նը՝ «Նան­տը» շա­րու­նա­կում է մնալ եր­րորդ տե­ղում։ Միա­վոր­նե­րով՝ 19, նրան հա­վա­սար­վեց «Մար­սե­լը», ո­րը սե­փա­կան հար­կի տակ ե­րեք միա­վոր է վաս­տա­կել «Լի­լից» (2։1), թիմ, ո­րը տու­րը մեկ հայ­տն­վում է լա­վա­գույն քա­ռյա­կում ու դուրս թռ­չում այն­տե­ղից։ Սույ­նը մե­ծա­պես թե­լադր­ված է նրա­նով, որ թի­մե­րը գրե­թե հա­վա­սար չա­փով միա­վոր­ներ ու­նեն, ինչն էլ պայ­մա­նա­վո­րում է ա­րա­գըն­թաց վայ­րի­վե­րում­նե­րը՝ կախ­ված հա­ջո­ղու­թյու­նից կամ դրա հա­կա­ռա­կից։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱ­Ն

Դիտվել է՝ 3565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ