Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հա­վեր­ժա­կան կյան­քի սեղ­մա­գիր

Հա­վեր­ժա­կան կյան­քի սեղ­մա­գիր
08.11.2019 | 01:33

Գր­քի վեր­նա­գիրն ա­սես կրկ­նա­կի մար­տահ­րա­վեր լի­նի: Նախ հե­ղի­նակն ինքն ի­րեն միան­գա­մից հա­նում է ծան­րա­գույն մր­ցու­թյան աս­պա­րեզ: Ըստ ո­րում ա­ռա­ջին գր­քով, դեռևս «ո­տի տեղ» չա­րած գրա­կան կյան­քում, նե­րո­ղու­թյու՜ն, «դաշ­տու՜մ»: Ա­սես ա­մե­նայն հան­դգ­նու­թյամբ հայ­տա­րա­րում է. «Այն բա­ցը, որ պի­տի լրաց­նեի հան­ճար­նե­րին ըն­թեր­ցե­լով, լց­նում եմ իմ տո­ղե­րով»: Կա­րող ենք նաև հաս­կա­նալ այս­պես. «Գրա­վե­լով այն տե­ղը, որն ի վե­րուստ հատ­կաց­ված է ինձ, և որն ինձ­նից զատ ու­րիշ ոչ մե­կը չի կա­րող գրա­վել»: Չգի­տենք, հե­ղի­նակն ար­դյոք այս ի­մաստ­նե՞րն է դրել վեր­նագ­րի մեջ, բայց մենք այս­պես հաս­կա­ցանք և ող­ջու­նում ենք նրա հան­դգ­նու­թյու­նը:


Մեր` ըն­թեր­ցող­նե­րի, խն­դիրն ա­վե­լի պարզ է. ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծի ա­ռա­ջին ժո­ղո­վա­ծուն կար­դում ենք հեր­թի դր­ված կարևո­րա­գույն գր­քե­րից ա­ռաջ կամ նրանց հետ: Ճիշտ է, մեծ չէ, կա­րե­լի է եր­կու ժա­մում ծայ­րե­ծայր կար­դալ, բայց շատ հնա­րա­վոր է` օր­վա մեծ մա­սը պա­րապ բա­նե­րի վրա մս­խող «խս­տա­պա­հանջ» ըն­թեր­ցո­ղը դժ­գոհ մնա, որ իր թան­կա­գի՜ն րո­պե­ներն այս գր­քի վրա կորց­րեց, մինչ­դեռ կա­րող էր ին­չե՜ր ըմ­բոշխ­նել…
Ինչ վե­րա­բե­րում է մեզ, խախ­տե­լով ըն­թերց­վե­լիք գր­քե­րի հեր­թա­կա­նու­թյու­նը, ու­շա­դիր կար­դա­ցինք և հա­ճույ­քով վե­րըն­թեր­ցե­ցինք այս ժո­ղո­վա­ծուն` բա­ցա­հայ­տե­լով մի նոր ա­նուն հայ բա­նաս­տեղ­ծու­թյան ան­դաս­տա­նում:


Ա­ռա­ջին իսկ է­ջե­րից հե­ղի­նա­կը զար­մաց­նում է ստեղ­ծա­գոր­ծա­կան իր հա­սու­նու­թյամբ: Թվում է` կար­դում ես ոչ թե ե­րի­տա­սարդ բա­նաս­տեղ­ծի անդ­րա­նիկ ժո­ղո­վա­ծուն, այլ առն­վազն եր­րոր­դը-չոր­րոր­դը, և որ մեր առջև ո­րո­շա­կի ճա­նա­պարհ ան­ցած, իր ու­րույն դի­մա­գի­ծը ստեղ­ծած մի բա­նաս­տեղծ է, ո­րի տո­ղե­րը դժ­վար է շփո­թել ու­րիշ­նե­րի հետ:
Ա­սա­ցինք, որ հա­ճույ­քով վե­րըն­թեր­ցել ենք գիրքն ամ­բող­ջու­թյամբ, իսկ ո­րոշ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ` մի քա­նի ան­գամ: Ոչ միայն, որ ժո­ղո­վա­ծուին անդ­րա­դառ­նա­լու ցան­կու­թյուն ա­ռա­ջա­ցավ, այլև որ դրանք նման էին գե­ղե­ցիկ բնան­կար­նե­րի, ո­րոնք օր­վա տար­բեր ժա­մե­րին տար­բեր կերպ են ըն­կալ­վում: Եվ ե­թե բնան­կար­նե­րի պա­րա­գա­յում գրավ­չու­թյու­նը ծն­վում է փո­փո­խա­կան լույ­սից, ա­պա այս դեպ­քում պատ­ճա­ռը սա­կա­վա­բա­ռու­թյունն է, որն ա­մեն մի ըն­թերց­ման հետ խոր­քից մի նոր ի­մաստ կա­րող է բե­րել, որն ա­ռա­ջին ըն­թերց­ման ժա­մա­նակ վրի­պել էր ու­շադ­րու­թյու­նից:


Ֆրան­սիա­ցի դրա­մա­տուրգ Ժան Ա­նույն ա­սում էր, որ ա­մե­նա­գե­ղե­ցիկ ե­րաժշ­տու­թյու­նը լռու­թյունն է, երբ այլևս ո­չինչ չի հն­չում: Պոե­զիա­յում հն­չյու­նին փո­խա­րի­նում է բա­ռը: «Մար­դը մեղք է, որ բա­ռով է խո­սում միշտ»,- գրում էր Սլա­վիկ Չի­լո­յա­նը: Նա նկա­տի ու­ներ ոչ թե չգ­րելն ընդ­հան­րա­պես, այլ ա­վե­լի շատ ա­րարք­նե­րով, գոր­ծո­ղու­թյամբ «խո­սե­լը»: Ար­մեն Սարգ­սյանն էլ սի­րա­յին (ե­թե կա­րե­լի է այդ­պես բնո­րո­շել) բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ եզ­րա­կաց­նում է. «Միակ ճիշտ ել­քը մեր լռու­թյունն է»: Եվ միա­ժա­մա­նակ շա­րու­նա­կում. «Բա­ռե­րի բե­ռից փրկ­վել չի լի­նի»: Նշա­նա­կում է դրանք պի­տի գր­վեն ծայ­րա­հեղ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում` հնա­րա­վո­րինս սղե­լով ան­հար­կին: Հի­շենք «Ժո­ղո­վո­ղի» խոր­հուր­դը. «Շատ խոս­քե­րի մեջ շատ ու­նայ­նու­թյուն կա» (Ե, 7):


Շա­տա­խո­սու­թյամբ և բա­ռե­րի գե­րա­ծախ­սով վա­րակ­ված ար­դի հայ բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ, եր­բեմն-եր­բեմն, նկատ­վում են ո­րոշ փոր­ձեր` քիչ բա­ռե­րով խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան, ա­սույ­թան­ման տո­ղեր շա­րադ­րել: Եր­բեմն հա­ջող, մեծ մա­սամբ հա­վակ­նոտ, ան­հա­ջող:
Ար­մեն Սարգ­սյա­նի կար­ճա­ռոտ բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն էա­կա­նո­րեն տար­բեր­վում են այդ խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րից թե՛ ի­րենց կա­ռուց­ված­քով, թե՛ ո­ճա­բա­նու­թյամբ, թե՛ զուսպ և նր­բին ճա­շա­կով, թե՛ խո­րու­թյամբ և թե անս­պա­սե­լի գե­ղեց­կու­թյամբ: Ի դեպ, «ու­նայ­նու­թյան» մա­կար­դակն էլ հասց­ված է զրո­յի.

Ա­շուն հա­վա­քող­նե­րը
գա­րուն­ներս սր­բե­ցին տա­րան
ու հի­մա
սառ­նա­մա­նիքս ձեռ­նոց­ներ չու­նի

Գու­ցե ո­մանք շտա­պեն նաև նմա­նու­թյուն փնտ­րել ճա­պո­նա­կան հայ­կու­նե­րի հետ: Գու­ցե, ե­թե մո­ռա­նանք, որ հայ­կուն նա­խա­պես տր­ված ան­խախ­տե­լի մի շր­ջա­նակ է` 17 վանկ, 3 տող, ո­րի մեջ պի­տի տե­ղա­վոր­վի բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, մինչ­դեռ Ար­մեն Սարգ­սյա­նի դեպ­քում ա­կա­նա­տեսն ենք հա­կա­ռակ ըն­թաց­քի, շր­ջա­նակն ստեղծ­վում է վեր­ջում` բա­նաս­տեղ­ծու­թյու­նը քա­մե­լուց, հու­զազր­կե­լուց, ջրազր­կե­լուց, ա­վե­լորդ բա­ռե­րից թո­թա­փե­լուց հե­տո, և այդ­պես, մի քա­նի տո­ղե­րի մեջ ներ­կա­յաց­նե­լով նա­խոր­դած հու­զա­ռատ քեր­թո­ղա­կան դրա­ման, որն անհ­նար է հետ գնա­լով վե­րա­կանգ­նել: Եվ պե՞տք է ար­դյոք կի­նո­ժա­պա­վե­նի պես հետ դարձ­նել, երբ ա­վարտն է կարևոր և այս­քան գե­ղե­ցիկ.

Քա­մին
սան­րեց տխ­րու­թյունս,
պա­տա­նե­կու­թյունս
կո­րավ` մետ­րո­յով
վեր ու վար ա­նե­լիս…

Բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ էլ կան, ո­րոն­ցում ա­ռա­վե­լա­գույնս խտաց­ված մի ֆա­բու­լա է ըն­թերց­վում, ուր, սա­կայն, տի­րա­պե­տո­ղը վի­պա­կան պա­տու­մը չէ, այլ բա­նաս­տեղ­ծա­կան սեղմ պատ­կեր­նե­րի, ա­նա­վարտ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հեր­թա­շա­րը.

Աշ­խար­հում ինչ-որ մե­կի հա­մար
գի­շե­րը
գե­րան­դին հն­ձած խո­տի մեջ պա­հե­լու
և ե­ղա­նը ու­սին
տուն դառ­նա­լու ժա­մա­նակն է,
պատշ­գամ­բի դու­ռը դր­սից,
մե­կի հա­մար
ներ­սից բա­ցե­լու ժա­մա­նա­կը…

Ժո­ղո­վա­ծուն կազմ­ված է հա­մե­մա­տա­բար եր­կար և հնա­րա­վո­րինս կարճ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից, ո­րոնք, ցա­վոք, թվագր­ված չեն, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտար տես­նե­լու, թե հե­ղի­նա­կը որ­տե­ղից ին­չի է հան­գել: Գու­ցե միա­ժա­մա­նակ են գր­վել դրանք, գու­ցե մե­կը նա­խոր­դել է մյու­սին, գիր­քը մեզ այդ մա­սին ո­չինչ չի ա­սում: Մեր կար­ծի­քով` սեղ­մա­գիր բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ան­հա­մե­մատ ա­վե­լի զո­րեղ են նկա­րագ­րա­կան-բազ­մա­բառ­նե­րից: Որ­քան քչա­նում են բա­ռե­րը, այն­քան ա­վե­լի կարևոր­վում է ա­սե­լի­քը և հա­մա­պա­տաս­խա­նա­բար դժ­վա­րա­նում բա­նաս­տեղ­ծի ա­նե­լի­քը: Ար­մեն Սարգ­սյանն իր ա­ռա­ջին գր­քով ա­ռա­վել քան հա­մո­զիչ ա­պա­ցու­ցում է, որ չի ըն­կր­կում դժ­վա­րու­թյուն­նե­րի առջև, քան­զի ձգ­տում է մեզ մա­տու­ցել բա­ռի ա­դա­ման­դը:
Բայց սա ըն­դա­մե­նը մեր կար­ծիքն է և ոչ թե հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի խոր­հուրդ, ա­ռա­վել ևս` հրա­հանգ բա­նաս­տեղ­ծին: Մա­նա­վանդ որ նա դրանց կա­րի­քը չու­նի: Նա պի­տի ան­սա իր ներ­քին ձայ­նին, քա­նի որ ար­դեն քայ­լում է ի՛ր չտ­րոր­ված շավ­ղով, ո­րը, կար­ծում ենք, նրան անս­խալ, ա­ռանց շեղ­վե­լու ճշ­մա­րիտ ու­ղուց, դե­պի նոր հայտ­նա­գոր­ծու­թյուն­ներ է տա­նե­լու:


Ա­լեք­սանդր ԹՈՓ­ՉՅԱՆ

Դիտվել է՝ 2857

Մեկնաբանություններ