Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
12.11.2019 | 01:37

(Նախորդ մասը)

Լու­րյեի էթ­նո-հո­գե­բա­նա­կան պրպ­տում­ներն ուղղ­ված են ան­գի­տակ­ցա­կա­նու­թյան ո­լոր­տի խոր շեր­տե­րին: ՈՒ­շադ­րու­թյուն է դարձ­վում ար­քե­տի­պի ման­րա­մաս­նե­րից մե­կին. «Ան­ցա­ծի մա­սին հի­շո­ղու­թյու­նը» հա­յե­րի գի­տակ­ցու­թյան կարևո­րա­գույն բա­ղադ­րիչ­նե­րից մեկն է: Ան­ցյա­լի վե­հու­թյան, հին հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան, հա­յե­րի ոս­կե­դա­րի մա­սին հի­շո­ղու­թյունն ու­նե­ցել է հս­տակ վախ­ճա­նա­բա­նա­կան, գրե­թե կրո­նա­կան ե­րան­գա­վո­րում: Այդ ե­րա­զան­քի հետ կապ­ված գա­ղա­փար­ներն ի­րենց մեջ չէին նե­րա­ռում դրանց ի­րա­գործ­ման «այժմ» և «այս­տեղ» կար­գա­վո­րու­մը, այլ միայն «երբևէ»-ի հույ­սը: XI դա­րին թվագր­վող «Բա­րի ժա­մա­նակ­նե­րի մա­սին» ա­վան­դազ­րույ­ցում աս­վում է.«…/ Եվ կժո­ղով­վի իր երկ­րում/ Աշ­խար­հով մեկ ցաք ու ցրիվ հայ ժո­ղո­վուր­դը/Եվ կգան հա­յե­րը ա­մեն կող­մից»: … Այդ մա­սին է նաև Ն. Շնոր­հա­լու (XII դար) ե­ղե­րեր­գը. «… Յայն­ժամ որ­դիք իմ հե­ռա­ցած,/ որք այժմ հի­նէն էք բա­ժա­նած,/Գայք ի վե­րայ բար­ձեալ կա­ռաց /պա­լա­րա­կաց ե­րի­վա­րաց/, Որք ցր­վե­ցույք յա­մեն կող­մանց/ չո­րեք­ծա­գեան տիե­զե­րաց.../»:


Դի­տար­կե­լով հայ­կա­կան սփյուռ­քը, ո­րը նույն­պես չի սպր­դել Լու­րյեի տե­սա­դաշ­տից, հե­ղի­նա­կը հա­յե­րին ա­ռա­ջար­կում է դի­մել ի­րա­կան պե­տու­թյան կազ­մա­վոր­մա­նը: Պե­տու­թյուն, ո­րը հնա­րա­վոր կլի­նի «երբևէ» ստեղ­ծել, իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ է նախ և ա­ռաջ կոր­ծա­նել Երևա­նը, ո­րը կա­րող է գո­յու­թյուն ու­նե­նալ որ­պես հի­շո­ղու­թյուն, որ­պես ա­ռաս­պել: «Հա­յե­րի հա­մար հի­շո­ղու­թյուն­ներն, ընդ­հան­րա­պես, ու­նեն հա­տուկ ի­մաստ, հասց­վում են գրե­թե կուռ­քի, պաշ­տա­մուն­քի աս­տի­ճա­նի: Դա հս­տա­կո­րեն ար­տա­հայտ­ված է ժա­մա­նա­կա­կից հայ գրող Պ. Զե­թուն­ցյա­նի պիես­նե­րից մե­կում՝ «Ա­վեր­ված քա­ղա­քի ա­ռաս­պե­լում»: Այդ պիե­սը Ար­շակ ար­քա­յի քա­ղա­քի՝ Ար­շա­կա­վա­նի մա­սին է, քա­ղաք, ո­րը գո­յատևել է ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի, ա­վեր­վել՝ իր վե­հու­թյա­նը չհա­սած: Պիե­սում ան­հաս­կա­նա­լի է. ի՞նչ է ստեղ­ծում ար­քան՝ հզոր քա­ղաք, թե հզոր քա­ղա­քի մա­սին ա­ռաս­պել, խոր­հր­դա­նիշ: Ա­վե­լի շուտ երկ­րոր­դը, քան ա­ռա­ջի­նը… Ա­հա, ար­քան բան­տում է, քա­ղա­քը սրբ­վել է երկ­րի ե­րե­սից. «Դրաս­տա­մատ (ար­քա­յի եր­բեմ­նի մտե­րիմ). – Ար­շա­կա­վա­նի հետքն ան­գամ չի մնա­ցել: Միայն մերկ հող, մո­խիր, և թա­փա­ռում են այն­տեղ ան­տուն շներն ու ոռ­նում՝ նկա­տե­լով որևէ ճրագ: Բայց մար­դիկ գա­լիս են այն­տեղ: Ամ­բողջ երկ­րից գա­լիս է ժո­ղո­վուր­դը: Այդ ա­նա­պա­տա­յին վայ­րը սր­բա­զան է դար­ձել: Զին­վոր­նե­րը վռն­դում են մարդ­կանց այն­տե­ղից, ծե­ծում, նե­տում են զն­դան, բայց նրանք շա­րու­նա­կում են գալ:


ԱՐ­ՇԱԿ- Տես­նո՞ւմ ես,Դրաս­տա­մատ, ա­զատ քա­ղա­քի գա­ղա­փարս կծա­ռա­յի այս երկ­րի վե­րած­նն­դին… Ես մարդ­կանց հա­մար ա­ռաս­պել ստեղ­ծե­ցի, թո­ղե­ցի հի­շո­ղու­թյուն… ո­րը կփո­խանց­վի սերն­դե­սե­րունդ»:
Մե­նագ­րու­թյան մեջ մատ­նանշ­վում է «Տա­ճար տա­նող ու­ղին», տա­ճար «Մեծ Հա­յաս­տան» ան­վամբ «Ներ­կա­յիս Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քը չի ըն­կալ­վում որ­պես ամ­բող­ջա­կան Հա­յաս­տան: Դա նրա մի փոքր մասն է, և Երևա­նը նրա կենտ­րո­նը: Բայց ամ­բողջ Հա­յաս­տա­նը, ինչ­պես հա­յե­լու մեջ, ար­տա­ցոլ­ված է Երևա­նում: Երևա­նյան ան­վա­նում­նե­րում գե­րա­կա­յում է «նոր» բա­ռը, Նոր Սե­բաս­տիա, Նոր Զեյ­թուն, Նոր Բու­թա­նիա, Նո­րա­գյուղ և այլն: Երևա­նի շր­ջան­նե­րը կրում են եր­բեմ­նի հա­յե­րով բնա­կեց­ված հո­ղե­րի ան­վա­նում­նե­րը: Ստեղծ­վել է ա­ռաս­պե­լի մարմ­նա­վո­րում դար­ձած քա­ղաք, իսկ այժմ այն ապ­րում է ինք­նու­րույն կյան­քով, նա թե­լադ­րում է հայ ժո­ղովր­դին իր կա­նոն­նե­րը (ին­չին բո­լո­րը ստիպ­ված են են­թարկ­վել, թեև ոչ բո­լո­րին է դա հա­ճե­լի)»:


Ա­յո, Երևա­նը, որ «թե­լադ­րում է հայ ժո­ղովր­դին իր կա­նոն­նե­րը», բո­լո­րին չէ, որ հա­ճե­լի է: Այդ պատ­ճա­ռով այն պետք է կոր­ծան­վի: Եվ այդ «պատ­մա­կան ա­րար­քի» ա­ռա­քե­լու­թյու­նը վե­րա­պահ­ված է Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին, ո­րի հո­գե­բա­նա­կան բա­ղադ­րու­թյու­նը պար­տա­դիր չէ, որ հա­մա­պա­տաս­խա­նի հայ ազ­գի ար­քե­տի­պին, քա­նի որ «Անհ­նար է ազ­գա­բա­նու­թյան մի­ջո­ցով բա­ցատ­րել կոնկ­րետ պատ­մա­կան ան­ձանց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը. բնա­վո­րու­թյան ան­հա­տա­կան ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, յու­րա­քան­չյուր ան­ձի դեպ­քում, գե­րիշ­խում են էթ­նիկ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րին: Էթ­նո­հո­գե­բա­նու­թյու­նը խմ­բե­րի կամ զանգ­ված­նե­րի հո­գե­բա­նու­թյունն է»:
Ա­հա թե ինչ­պես է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում քո­ղա­զերծ­վել ցե­ղաս­պա­նու­թյան գա­ղա­փա­րը. ա­ռա­ջին հեր­թին սկս­վեց Երևա­նի ա­մա­յա­ցու­մը՝ ար­տա­գաղ­թեց բնակ­չու­թյան ընտ­րա­խա­վի հատ­վա­ծը: «Ա­զատ և ան­կախ» Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ցե­ղաս­պա­նու­թյան մեկ­նար­կը տր­ված է:


Նոր իշ­խա­նու­թյուն­նե­րի սադ­րան­քով երևան­ցի­նե­րը վա­նում էին Ադր­բե­ջա­նի փախս­տա­կան­նե­րին: Ինչ­պես Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը հայ­տա­րա­րեց Երևա­նի հե­տա­գա զար­գաց­ման մա­սին, մեկ մի­լիոն բնա­կի­չը բա­վա­րար է Հա­յաս­տա­նում՝ քա­ղա­քա­ցի­նե­րին կա­ռա­վա­րե­լու հա­մար, հիմ­նա­վո­րե­լով այդ տա­րած­քի հա­մես­տու­թյամբ: Սա­կայն, Իս­րա­յե­լը, օ­րի­նակ, չնա­յած սահ­մա­նա­փակ հո­ղա­տա­րածք­նե­րին, իր դռ­նե­րը բա­ցեց ամ­բողջ աշ­խար­հի հրեա­նե­րի ա­ռաջ: Միևնույն ժա­մա­նակ, Ադր­բե­ջանն իր տա­րած­քում հա­վա­քեց շուրջ մեկ մի­լիոն մու­սուլ­ման­նե­րի, այդ թվում, թուրք-մես­խեթ­ցի­նե­րի՝ բո­լոր մու­սուլ­ման­նե­րին հայ­տա­րա­րե­լով «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի փախս­տա­կան­ներ», հե­տա­գա­յում, Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հար­ցի լուծ­ման նպա­տա­կով, նոր հան­րաք­վե սադ­րե­լու դեպ­քում, նրանց օգ­տա­գոր­ծե­լու հա­մար:


Միան­գա­մայն ճիշտ է գնա­հա­տում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը Ս. Լու­րյեն իր մե­նագ­րու­թյան մեջ. «1915 թ. հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը և դրան հա­ջոր­դած մի շարք ի­րա­դար­ձու­թյուն­ներ (հետ­պա­տե­րազ­մյան խա­ղաղ կոն­ֆե­րանս­նե­րի շա­րա­նը, որ­տեղ քն­նարկ­վում կամ, հե­տո ար­դեն, չէր քն­նարկ­վում «հայ­կա­կան հար­ցը») հայ ժո­ղովր­դի հա­մար ահ­ռե­լի ցն­ցում էր: Ընդ ո­րում, հայտ­նի չէ, թե ինչն էր ա­ռա­վել ցն­ցող. թուր­քե­րի վայ­րա­գու­թյուն­նե­րը, մեկ մի­լիո­նը գե­րա­զան­ցող զո­հե­րի քա­նա­կը, զանգ­վա­ծա­յին գա՞ղ­թը, թե՞ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մին հա­ջոր­դած խա­ղաղ կոն­ֆե­րանս­նե­րի ա­ղա­ղա­կող ա­նար­դա­րու­թյու­նը, որ­տեղ չա­րի­քը չդա­տա­պարտ­վեց, որ­տեղ հա­յե­րին մերժ­վեց ոչ միայն Թուր­քիա­յի սահ­ման­նե­րում գո­նե «ազ­գա­յին օ­ջախ» ու­նե­նա­լու» ի­րա­վուն­քը, ոչ միայն փոխ­հա­տու­ցու­մը՝ կորց­րած նյու­թա­կան ու­նեց­ված­քի դի­մաց, այլև նույ­նիսկ բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյու­նը: Հա­յե­րին պար­զա­պես ու­րա­ցան: Այդ ըն­թաց­քում աշ­խար­հը հասց­րեց մո­ռա­նալ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը, իսկ դա նրանց հա­մար պա­կաս ծանր չէր, քան բուն ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Նրանք ապ­րում էին տար­բեր եր­կր­նե­րում ցր­ված, աշ­խար­հի հա­մընդ­հա­նուր ա­նար­դա­րու­թյան մեջ հա­մոզ­ված՝ հա­ճախ փոր­ձե­լով նույ­նիսկ թաքց­նել ի­րենց ծա­գու­մը, թեև նրանց այլևս ոչ մի տեղ չէին հե­տապն­դում: Թուրք դի­վա­նա­գետ­նե­րի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­ված մի շարք ա­հա­բեկ­չա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չա­փա­զանց մեղմ մխի­թա­րու­թյուն էին: Հա­յե­րի գի­տակ­ցու­թյան կոնֆ­լիկ­տայ­նու­թյան մա­կար­դա­կը շա­րու­նա­կում էր իր գե­րա­ճը»:
Այդ կերպ, ինչ­պես Եվ­րո­պան և ԱՄՆ-ը, այդ­պես և Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նը շտա­պե­ցին «մո­ռա­նալ ան­հար­մար հայ­կա­կան հար­ցը», ո­րը խան­գա­րում էր հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար տե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մանն ու տն­տե­սա­կան ըն­դար­ձակ­մա­նը:


«Բո­լոր հար­ցե­րը լուծ­վում էին ա­ռանց հա­յե­րի և ի հա­շիվ հա­յե­րի, ո­րոնք վեր­ջին հաշ­վով զրկ­վե­ցին հայ ազ­գի բնօր­րա­նը հան­դի­սա­ցող տա­րածք­նե­րի ճն­շող մե­ծա­մաս­նու­թյու­նից»: Լու­րյեն չի ցան­կա­նում բա­ցա­հայ­տո­րեն ցույց տալ իր մե­նագ­րու­թյան հա­կա­սո­վե­տա­կան, հա­կա­ռու­սա­կան էու­թյու­նը (այդ մա­սին հե­տո կա­սի ԱՄՆ նա­խա­գա­հի օգ­նա­կան Բոլ­թո­նը): Նա այդ ա­նում է զգու­շա­բար. «Միակ եր­կի­րը, որն այն տա­րի­նե­րին ըն­կալ­վում էր ոչ թշ­նա­մա­կան, մնա­ցել էր Ռու­սաս­տա­նը, ընդ ո­րում, ար­դեն Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նը: Այն, իբրև թե, ո­րոշ հո­գա­տա­րու­թյուն էր ցու­ցա­բե­րում հա­յե­րի հան­դեպ: «1915 թ. ջար­դե­րի պատ­ճա­ռով թուր­քե­րի նկատ­մամբ ա­ռա­ջա­ցած ա­տե­լու­թյու­նը, և Լո­զա­նից հե­տո հա­յե­րից հրա­ժար­ված Եվ­րո­պա­յի դա­վա­ճա­նու­թյան հան­դեպ վր­դով­մուն­քը, փաս­տո­րեն ստի­պում են նրանց նետ­վե­լու փր­կա­րար Ռու­սաս­տա­նի գիր­կը: Նա ըն­դու­նում է Արևմուտ­քի ան­լուրջ վե­րա­բեր­մուն­քից վի­րա­վոր­ված և մերժ­ված հա­յե­րին: Օգ­տա­գոր­ծե­լով հո­գե­վեր­լու­ծա­բան­նե­րի տեր­մի­նա­բա­նու­թյու­նը, Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նը ստանձ­նում է ա­մե­նա­կա­րող մոր կեր­պար, ո­րը կա­րող է օգ­նել և պաշտ­պա­նել թշ­նա­մա­կան աշ­խար­հից»:


Ս. Լու­րյեն շա­րու­նա­կում է. «Որ­քան ա­վե­լի էր զար­գա­նում, իր սահ­ման­ներն ըն­դար­ձա­կում Երևա­նը, այն­քան ա­վե­լի միա­տարր էր դառ­նում նրա մի­ջա­վայ­րը: Այդ քա­ղա­քում ապ­րում են հա­մա­րյա թե միայն հա­յեր… Այս ա­ռու­մով Երևա­նը բա­ցա­ռիկ է… իր փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ո­ճով, իր չա­փա­զանց միաս­նա­կան մի­ջա­վայ­րով… ա­վան­դա­կան և պահ­պա­նո­ղա­կան … մեր առջև բա­ցա­ռիկ երևույթ է: ՈՒր­բա­նի­զա­ցիան սո­վո­րա­բար ու­ղեկց­վում է ա­վան­դույթ­նե­րի ա­վե­րա­ծու­թյամբ, սո­ցիա­լա­կան մի­ջա­վայ­րը դարձ­նում ա­ռա­վել բաց և հան­դուր­ժող զա­նա­զան ար­ժեք­նե­րի և վար­քաձևե­րի նկատ­մամբ: Երևա­նում հա­կա­ռակ գոր­ծըն­թացն է: Քա­ղա­քի ա­ճի, նրա ին­դուստ­րաց­ման չա­փե­րին հա­մա­պա­տաս­խան (հա­մե­նայն դեպս, դրան զու­գա­հեռ), Երևա­նի սո­ցիա­լա­կան մի­ջա­վայ­րը դառ­նում է ա­վե­լի ներ­փակ և պահ­պա­նո­ղա­կան»:
Երևա­նը բնու­թագ­րե­լով, Լու­րյեն հա­տուկ ըն­դգ­ծում է բա­ցա­ռի­կու­թյու­նը և, հատ­կա­պես, տվյալ ֆե­նո­մե­նի ար­հես­տա­կա­նու­թյու­նը՝ ցա­վոտ կե­տե­րի բա­ցա­հայտ­մամբ, ո­րը դժ­վար չէ կո­ռո­զիա­յի են­թար­կել նպա­տա­կա­յին ագ­րե­սիվ հոս­քի պա­րա­գա­յում:
Ա­ռա­ջին հա­յաց­քից, այդ հան­գա­մանքն ու­ներ դրա­կան նշա­նա­կու­թյուն, բայց հատ­կա­պես նշ­ված ցա­վոտ կե­տագ­ծին էր նպա­տա­կաուղղ­ված երևա­նյան ընտ­րա­խա­վի վե­րաց­ման դի­վեր­սիա­յի սլա­քը:


Հիմ­նա­կա­նում հար­ձակ­ման են են­թարկ­վում հատ­կա­պես ուր­բա­նի­զաց­ված մթ­նո­լոր­տի թվա­ցյալ «ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը և պահ­պա­նո­ղա­կա­նու­թյու­նը», խա­բու­սիկ «ա­վան­դա­կան և պահ­պա­նո­ղա­կան մի­ջա­վայ­րի միաս­նա­կա­նու­թյու­նը»: Պա­տա­հա­կան չէ, որ հե­ղի­նա­կը շեշ­տում է Երևա­նի ե­րի­տա­սարդ լի­նե­լը, ո­րի բնա­կիչ­նե­րը «թվում են հնա­տոհմ քա­ղա­քա­ցի­ներ, քա­ղա­քա­յին մշա­կույ­թին վա­ղուց վարժ­ված ուր­բա­նիստ ժո­ղո­վուրդ»: Դա հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, բայց միա­կող­մա­նի: Մյուս կող­մից, վեր­լու­ծու­թյունն ակն­հայտ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյուն է բա­ցա­հայ­տում ի­րե­րի ի­րա­կան դրու­թյան հետ: Քա­ղա­քա­ցի­նե՞ր: Ա­յո՛: Ա­վան­դույթ­նե՞ր: Ո՛չ: Փաստ է, որ Երևանն իր «մի­լիո­նա­նոց» մա­կար­դա­կին է հա­սել «մո­նոէթ­նիկ վի­ճա­կում»: Սա­կայն ի­րա­կան չէ այն, որ Երևանն իր «մի­լիո­նա­նոց մո­նոէթ­նի­կու­թյամբ» ներ­կա­յաց­վում է «միաս­նա­կան ա­վան­դա­կան և պահ­պա­նո­ղա­կան մի­ջա­վայ­րով», քա­նի որ գյու­ղա­կան տար­րով հա­գե­ցած սո­ցիա­լա­կան բնա­կու­թյան ուր­բա­նի­զա­ցիան ի­րա­կա­նաց­վում է նվա­զա­գույ­նը քա­ղա­քա­ցի­նե­րի ե­րեք սերն­դի ըն­թաց­քում: Հենց այս­տեղ է թաքն­ված ծայ­րաս­տի­ճան վտան­գա­վոր այն ցա­վոտ կե­տը, ո­րի վրա ներ­գոր­ծե­լու մի­ջո­ցով ի­րա­գործ­վեց «ե­րա­զան­քի քա­ղա­քի» կոր­ծա­նու­մը:


Այ­նու­հետև. «հայ հայ­րե­նա­դարձ­նե­րի ներգ­րա­վու­մը հետ­պա­տե­րազ­մա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ տևեց ըն­դա­մե­նը մի քա­նի տա­րի և նրան­ցից շա­տե­րի հա­մար ա­վարտ­վեց սի­բի­րյան աք­սո­րով: Մեկ ան­գամ չէ, որ Երևա­նի տե­ղում նոր­մալ «ին­տեր­նա­ցիո­նալ» քա­ղաք կա­ռու­ցե­լու փոր­ձեր ձեռ­նարկ­վե­ցին, սա­կայն դրանք ոչ մի ար­դյունք չտ­վե­ցին: Երևանն ի­րե­նից ներ­կա­յաց­նում էր այն­պի­սի փակ մի­ջա­վայր, որ գաղ­թյալ­նե­րը ան­կա­րող էին մեր­վե­լու դրան: Ընդ ո­րում, սո­վե­տա­կան վար­չա­կար­գի պայ­ման­նե­րում, խոսք ան­գամ չէր կա­րող լի­նել բազ­մազ­գու­թյան դեմ գի­տակ­ցա­կան դի­մադ­րու­թյան մա­սին: Այն տա­րի­նե­րին մերձ­բալ­թյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի մայ­րա­քա­ղաք­նե­րը, որ­տեղ, ի տար­բե­րու­թյուն Երևա­նի, ու­ժեղ էին հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րը, չկա­րո­ղա­ցան ի­րա­կան դի­մադ­րու­թյուն ցու­ցա­բե­րել բազ­մազ­գայ­նաց­մա­նը: Իսկ Երևա­նում ա­մեն բան, ա­սես կա­խար­դան­քով, ինք­նա­բե­րա­բար էր կա­տար­վում: Պատ­մա­բա­նը չի հայտ­նա­բե­րի որևէ վկա­յու­թյուն կամ թե­կուզ ինք­նա­խոս­տո­վա­նու­թյուն, որ այդ գոր­ծըն­թացն ուղ­ղորդ­վել է ինչ-որ մե­կի կող­մից: Երևա­նի ձևա­վոր­մանն առ­նչ­վող գա­ղա­փա­րա­խո­սա­կան ոչ մի հետք գո­յու­թյուն չու­նի: Ոչ մի գաղտ­նի ար­խի­վի ոչ մի բա­ցա­հայ­տում պատ­մա­բա­նին չի մո­տեց­նի Երևա­նի ձևա­վոր­ման հա­նե­լու­կի լուծ­մա­նը: Այս ար­տա­կարգ երևույ­թը բա­ցատր­վում է այն բա­նով, որ տվյալ պա­հին հայ էթ­նո­սը վե­րապ­րում էր իր «վե­րա­կա­ռու­ցո­ղա­կան» շր­ջա­նը, և ազ­գագ­րա­կան գոր­ծըն­թացն ա­վե­լի զո­րեղ գտն­վեց, քան քա­ղա­քա­կան, սո­ցիա­լա­կան և ժո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը»:


Ինչ­պես նշ­ված է մե­նագ­րու­թյան մեջ. «հայ­կա­կան մայ­րա­քա­ղա­քում մշակ­վել են վար­քագ­ծի, բա­րե­վար­քու­թյան, ծե­սե­րի՝ հա­յե­րին նախ­կի­նում ան­ծա­նոթ, սա­կայն քա­ղա­քի բնակ­չու­թյան կող­մից ա­րագ յու­րաց­վող նոր օ­րի­նակ­ներ»: Սո­ցիալ-հո­գե­բա­նա­կան վար­քա­յին բնու­թագ­րե­րի հա­մա­ձայն, ստեղծ­վում էր Երևա­նի հա­տուկ տե­սակ՝ իր ու­րույն մթ­նո­լոր­տով: Մշակ­վել էին նույ­նիսկ ե­րե­կո­յան զբո­սան­քի ձևա­չա­փեր, ո­րո­շա­կիո­րեն հան­դարտ քայլ­քով, հատ­կա­պես, այս­պես կոչ­ված, «ոս­կե աշ­նան» շր­ջա­նում:


Հա­սա­րա­կու­թյան ա­ռա­վել ու­սյալ, բա­րե­կիրթ հատ­վա­ծին «ընտ­րաի­րա­վուն­քից» հե­ռաց­նե­լու հա­մար Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյու­նը բռ­նա­զավ­թող­ներն ի­րա­կա­նաց­նում էին բնակ­չու­թյան նպա­տա­կա­յին հո­գե­բա­նա­կան մշա­կում: Չէին խոր­շում նաև ներ­գոր­ծու­թյան «էկ­զո­տիկ» մի­ջոց­նե­րի կի­րա­ռու­մից: Այս­պես, 1992 թվա­կա­նի աշ­նա­նը Երևա­նի բուն կենտ­րո­նում, Լե­նի­նի ան­վան պո­ղո­տա­յի մայ­թին, Օ­պե­րա­յի և բա­լե­տի պե­տա­կան ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի շեն­քի մեր­ձա­կայ­քում, ե­րե­կո­յան ժա­մե­րին հայ­տն­վե­ցին մարդ­կա­յին ար­տա­թո­րան­քի բա­զում կույ­տեր, ին­չը ծայ­րաս­տի­ճան բա­ցա­սա­բար էր ազ­դում զբոս­նող մտա­վո­րա­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի վրա: Բանն այն է, որ աշ­նա­նա­յին Երևա­նում ե­ղա­նա­կը հրա­շա­լի է, դա սեպ­տեմ­բե­րից նո­յեմ­բեր ա­միս­նե­րին էր, երբ օ­դի ջեր­մաս­տի­ճա­նը բա­րեն­պաստ է ե­րե­կո­յան զբո­սան­քի հա­մար: Երևան­ցի­նե­րը զբո­սան­քի ժա­մա­նակ հան­դի­պում էին մեկ­մե­կու, հա­ղոր­դակց­վում մի­մյանց հետ, քա­նի որ բո­լո­րը ճա­նա­չում էին ի­րար: Մարդ­կա­յին կեղ­տի կույ­տե­րը (ի դեպ, գե­ղե­ցիկ հար­դար­ված, ինչ­պես կրե­մը տոր­թի վրա) գար­շանք էին ա­ռա­ջաց­նում մտա­վո­րա­կա­նու­թյան մեջ, և նրանք բարձ­րա­ձայն ար­տա­հայ­տում էին ի­րենց դժ­գո­հու­թյու­նը, բա­ցա­սա­կան գնա­հա­տե­լով բնակ­չու­թյան այն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, ով­քեր ի­րենց թույլ էին տա­լիս «այդ­պի­սի այ­լան­դա­կու­թյուն»: Այդ ա­մե­նը, միա­սին վերց­ված, Երևա­նի մտա­վո­րա­կա­նու­թյանն աս­տի­ճա­նա­բար մղում էր հա­մընդ­հա­նուր դժ­գո­հու­թյան և աս­տի­ճա­նա­բար հան­րա­պե­տու­թյու­նից հե­ռա­նա­լու, այդ թվում, է­լեկտ­րա­կա­նու­թյան, խմե­լու ջրի և գա­զի մա­տա­կա­րա­րում­նե­րի ըն­թաց­քում հա­ճա­խա­կի ան­ջա­տում­նե­րի հա­մա­պատ­կե­րում: Կարևոր է նշել, որ մի բու­ժաշ­խա­տող (Ռու­բեն Սեդ­րա­կյան) ո­րո­շեց ստու­գել հի­շյալ կղկ­ղան­քի բա­ղադ­րու­թյու­նը, ո­րի հա­մար ա­ռա­վո­տյան ժա­մը 5-ին լուց­կու տու­փով վերց­րեց «մար­դու կեն­սա­բա­նա­կան» ար­տադ­րանք: Լա­բո­րա­տոր քն­նու­թյու­նը ցույց տվեց, որ դա ըն­դա­մե­նը ար­հես­տա­կան ներ­քո­ղար­կում էր (նրանց նման, որ վա­ճառ­վում էին արևմտյան եր­կր­նե­րի «հու­մո­րա­յին» խա­նութ­նե­րում): Երևան­ցի­նե­րի գի­տակ­ցու­թյան վրա հո­գե­բա­նա­կան ներ­գոր­ծու­թյան ան­հեր­քե­լի փաստ: Այդ կերպ Երևա­նի մտա­վո­րա­կա­նու­թյան նկատ­մամբ կի­րառ­վում էր հո­գե­բա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի լայ­նա­ծա­վալ բազ­մա­զա­նու­թյուն՝ նրա ար­տա­հոս­քը կազ­մա­կեր­պե­լու և «ե­րա­զան­քի քա­ղա­քի» բնակ­չու­թյան ընտ­րա­խա­վա­յին շեր­տը ոչն­չաց­նե­լու նպա­տա­կով:
(շա­րու­նա­կե­լի)

Ռուսերենից թարգմանեց
Դավիթ Մկր ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2019

Մեկնաբանություններ