Նոյեմբերի 15-ին ու 18-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին երկու՝ 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները։ 15-ին մերոնք Երևանում կհյուրընկալեն Հունաստանի հավաքականին, այնուհետ կմեկնեն Իտալիա: Օրերս հավաքականի գլխավոր մարզիչ նշանակված Աբրահամ Խաշմանյանն ուսումնամարզական հավաքի է հրավիրել 24 ֆուտբոլիստի։ Նրանք են դարպասապահներ Արամ Հայրապետյանը («ՈՒրարտու»), Գևորգ Կասպարովը («Գանձասար-Կապան»), Արսեն Բեգլարյանը («Դնեպր», (Բելառուս)։
Պաշտպանական գիծը կներկայացնեն Տարոն Ոսկանյանը, Հայկ Իշխանյանը («Ալաշկերտ»), Արման Հովհաննիսյանը («Գանձասար-Կապան»), Արմեն Մանուչարյանը («Փյունիկ»), Արթուր Դանիելյանը («Արարատ-Արմենիա»), Վարազդատ Հարոյանը («ՈՒրալ», Ռուսաստան), Հովհաննես Համբարձումյանը («Էնոսիս Պարալիմնի», Կիպրոս), Կամո Հովհաննիսյանը («Ժետիսու», Ղազախստան), Անդրե Չալըշըրը («Գյոթեբորգ», Շվեդիա)։
Կիսապաշտպաններն են՝ Պետրոս Ավետիսյանը («Արարատ-Արմենիա»), Արտյոմ Սիմոնյանը, Արտակ Եդիգարյանը, Էրիկ Վարդանյանը «(«Փյունիկ»), Արտակ Գրիգորյանը («Ալաշկերտ»), Ռումյան Հովսեփյանը («Արդա», Բուլղարիա), Գևորգ Ղազարյանը (ԱԵԼ, Կիպրոս), Էդգար Բաբայանը («Հոբրո», Դանիա)։
Հարձակվողներն են՝ Գեղամ Հարությունյանը («Գանձասար-Կապան»), Տիգրան Բարսեղյանը («Կայսար», Ղազախստան), Արթուր Սարկիսովը («Ենիսեյ», Ռուսաստան), Ալեքսանդր Կարապետյանը («Սոչի», Ռուսաստան)։
Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Սարգիս Ադամյանը, Կառլեն Մկրտչյանը։ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։ Կրկին ազգային թիմ են հրավիրվել Գևորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը և Գեղամ Հարությունյանը։ Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ