«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտեի հայտարարութիւնը

ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտեի հայտարարութիւնը
12.11.2019 | 12:11

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի գլխաւորութեամբ, հայրենի պետական պատուիրակութիւն մը պաշտօնական այցով կը գտնուի Փարիզ` մասնակցելու խաղաղութեան միջազգային երկրորդ ֆորումին, ի շարս տարբեր երկիրներու բազմաթիւ պատուիրակութիւններու եւ ներկայացուցիչներու:


Եռօրեայ աշխատանքային այցի ծիրէն ներս, երեքշաբթի 12 նոյեմբերի երեկոյեան, տեղի կ‘ունենայ պատուիրակութեան հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներու հետ: Սոյն հանդիպումին հրաւիրուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:
Այս առիթով, կանխաւ հետեւեալ յստակացումը կը կատարենք հայ հասարակական բեմին համար.
Դաշնակցութիւնը, իր ուղեկից միութիւններով, կ‘ընդառաջէ հրաւէրին, կը մասնակցի հանդիպումին, առաջնորդուելով իր ազգային – քաղաքական վարքագիծով, որ այլ բան չէ եթէ ոչ հաւատարմութիւն ու զօրակցութիւն մեր պետականութեան, լաւապէս տարբերելով ու սահմանագծելով պետութիւն եւ իշխանութիւն հասկացողութիւնները: Եւ այս իսկ սկզբունքէն մեկնած, միաժամանակ, ամենայն համոզումով ու մեր բոլոր ուժերով եւ միջոցներով անվերապահօրէն կը զօրակցինք ՀԵՄ-ի նախաձեռնած հրապարակային միջոցառումներուն, որոնք ուղղուած են կրթութեան նախարար Արայիկ Յարութիւնեանի` կրթական մարզէն ներս վարած ապազգաին քաղաքականութեան դէմ, ինչպէս նաեւ խստիւ ու միանգամընդմիշտ կը մերժենք մեր կուսակցութեան մէջ շերտեր որոնելու ոմանց ապարդիւն փորձերը:
Յստակ պէտք է դառնայ անխտիր բոլորին, որ կայ մէ՛կ Դաշնակցութիւն, չկա՛յ այսպէս ըսած «դրսի» կամ «ներսի» դաշնակցական, այլ կայ մէկ տեսակի դաշնակցական աշխարհի չորս ծագերուն, որուն երդումը մէ՛կ է . ծառայել Հայաստանի ու հայութեան:


Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Եւրոպայի Կեդրոնական Կոմիտէ

Դիտվել է՝ 1941

Մեկնաբանություններ