Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պաուլո Ֆոնսեկա. Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ

Պաուլո Ֆոնսեկա. Մխիթարյանի վերադարձը կօգնի մեզ
13.11.2019 | 22:44

Նիոնում՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ բնակարանում էլիտար մարզիչների կոնֆերանսից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան պատասխանել է լրագրողների հարցերին: Նաանդրադարձել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ դաշտ դուրս գալուն: Մարզիչը վստահ է, որ Մխիթարյանը «Կարող է օգնել Էդին Ջեկոյին»: Մխիթարյանն աճուկային մկանի վնասվածքի պատճառով բաց է թողել «Ռոմայի» վերջին 9 խաղեր: Այն ժամանակից, ինչ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել, բոսնիացի հարձակվողն ընդամենը 1 գոլ է խփել: Այժմ Ֆոնսեկան հավատում է, որ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին՝ վերագտնելու նախկին արդյունավետությունը: «Կարծում եմ՝ Մխիթարյանի վերադարձը կարող է օգնել Ջեկոյին: Միջազգային դադարը կօգնի մեզ Մխիթարյանի ապաքինման հարցում», – Ֆոնսեկայի խոսքերն է մեջբերել Corriere dello Sport-ը:

Դիտվել է՝ 1800

Մեկնաբանություններ