Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՖՖ նոր նախագահի փնտրտուք

ՀՖՖ նոր նախագահի փնտրտուք
23.11.2019 | 15:40

«Փաստը» գրում է. «Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականի պահից սկսած հրապարակ նետվեցին ՀՖՖ ապագա նախագահի թեկնածուի տարբեր անուններ: Ֆուտբոլային աշխարհի մի շարք ներկայացուցիչներ «Փաստի» հետ զրույցում նշում էին, որ ՀՖՖ նախագահն առաջին հերթին պետք է լինի «ֆուտբոլի մարդ, այսպես ասած՝ «սվոյ» մարդ: Մյուս կողմից՝ կարևոր էին համարում, որ նա ապաքաղաքական անձնավորություն լինի և որևէ կախում չունենա որևէ ուժից՝ իշխանություն, թե ընդդիմություն: Երեկվա դրությամբ տեղեկություններ էին շրջանառվում, որ իշխանությունները հակված են այդ պաշտոնում տեսնել լեգենդար հայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին, որն անցած տարի մերժել էր ստանձնել այդ պաշտոնը: Քննարկվում է նաև հայ մյուս լեգենդար ֆուտբոլիստի՝ Խորեն Հովհաննիսյանի անունը, ում հետ կապված, սակայն, չկա միասնական մոտեցում, այսպես ասած, կոնսենսուս:


Մեր աղբյուրները պնդում են, որ շատերը հակված են ոչ շատ հայտնի, բայց ֆուտբոլային մենեջմենթի տիրապետող երիտասարդ կադրերից մեկի՝ Խորեն Քալաշյանի թեկնածությանը, որը հայկական ֆուտբոլային միակ գործակալության՝ «Լեգալ Սպորտի» համահիմնադիրներից է և ունի թիմ, ուր ընդգրկված են ֆուտբոլային աշխարհին պատկանող, ֆուտբոլից հասկացող մարդիկ, այդ թվում՝ հավաքականի նախկին խաղացող Կարեն Դոխոյանը: Չի բացառվում, որ մինչև դեկտեմբերի 23-ը շրջանառվեն ու քննարկվեն այլ անուններ ևս»:

Դիտվել է՝ 2373

Մեկնաբանություններ