Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Իսթանբուլ Բաշակշեհիրի»-ի դեմ խաղում

Մխիթարյանը կարող է խաղադաշտ վերադառնալ «Իսթանբուլ Բաշակշեհիրի»-ի դեմ խաղում
25.11.2019 | 20:04

«Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ Եվրոպայի լիգայի առաջիկա խաղում՝ գրում է իտալական Corriere dello Sport-ը: Մխիթարյանն արդեն վերականգնվել է վնասվածքից, սկսել է մարզվել ընդհանուր թիմի հետ և ըստ ամենայնի կօգնի «Ռոմա»-ին Եվրոպայի լիգայում «Իսթանբուլ Բաշակշեհիր»-ի հետ խաղում:

Դիտվել է՝ 1776

Մեկնաբանություններ