Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Քանի գլխանի է իշխանությունը, եթե փորձի խոչընդոտել Սերժ Սարգսյանի այցերը

Արմեն Աշոտյան. Քանի գլխանի է իշխանությունը, եթե փորձի խոչընդոտել Սերժ Սարգսյանի այցերը
06.12.2019 | 15:16

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ասուլիսում հայտարարել է, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել, որպեսզի կանխի նրա արտաքին քաղաքական գործունեությանը: Աշոտյանը նշել է, որ իրենք ծրագրել են Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր, մի շարք մայրաքաղաքներ, հստակ ազգային, պետական օրակարգով:

«Իշխանությունները լավ տեղյակ էին դրանից և հաշվի առնելով ինչ ջղաձգումների մեջ ընկան նախագահի զագրեբյան ելույթից հետո, տեսնում ենք փորձ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը», – ասել է Աշոտյանը: Արմեն Աշոտյանի խոսքով, անձնագիրը մնացել է Սերժ Սարգսյանի մոտ, բայց եթե կա չբացակայելու ստորագրություն, որևէ սահման հատելու հնարավորություն չի ունենալու նա: «Դա չի ազդելու մեր քաղաքական գործունեության և պլանների վրա, շարունակելու ենք նախապատրաստել նախագահի այցեր տարբեր մայրաքաղաքներ և տեսնենք քանի գլխանի է ՀՔԾ-ն, իշխանությունը, եթե թույլ չտա Սարգսյանին նշված ժամանակահատվածում բացակայել երկրից ու վերադառնալ», – ասել է նա:


Հարցը, նրա խոսքով, վերաբերում է նաև Արցախ այցելություններին: Աշոտյանը նշել է, որ պաշտոնական Երևանի՝ Արցախի գործերին խառնվելու մոլուցքն այնքան մեծ է, որ մշտապես ծանր է տարել Սարգսյանի այցերը Արցախ, անգամ եթե բացառապես հայրական օջախում է եղել: Աշոտյանը հավանական է համարում նաև, որ փորձում են նաև թույլ չտալ Սարգսյանին Արցախ այցելել:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ