Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Նաիա Զոհրաբյանը` ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի մասին

Նաիա Զոհրաբյանը` ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի մասին
11.12.2019 | 13:05

ՍԴ-ի շուրջ ստեղծված էպոպեայի ընթացքում որևէ իրավական հիմնավորում չբերվեց, թե ինչու պիտի ՍԴ այս դատավորներն ուղարկվեն «վաստակած» հանգստի՝ ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ խմբակցության անունից ելույթում հայտարարեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այո, այս նախագծով դուք լեգիտիմացնում եք պորտաբուծությունը, դուք մարդկանց, ում համարում եք հանցագործ, պարգևատրում եք հսկայական գումարներով. սա ալոգիկ է, սա տրամաբանական չէ, այստեղ իրավական որևէ մոտիվացիա չկա, սա ամբողջապես քաղաքական պրեսինգ է, քաղաքական գործիք է մի կառույցի վրա, որի հետ իրավական ճանապարհով հաշվեհարդար տեսնել դուք չեք կարողանում և գնում եք քաղաքական այս գործարքի ճանապարհով»,- ասաց նա: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ ԲՀԿ-ի տեսակետը մնում է անփոփոխ: «Ողջ ընթացքում իրավական հիմնավորում չի հնչել, հնչել է բացառապես քաղաքական հիմնավորում՝ դուք մեր դուրը չեք գալիս, դուք պետք է գնաք. սա հակաժողովրդավարական է, սա հակասում է ձեր իսկ հռչակած թավշյա հեղափոխության ժողովրդավարական արժեքներին, որ այլևս որևէ դատարանի վրա քաղաքական պրեսինգ չի լինելու, ուստի ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու»,- ընդգծեց պատգամավորը:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ