Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԺՊ-ների երկիր Հայաստանս

ԺՊ-ների երկիր Հայաստանս
11.12.2019 | 13:05

«Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից փորձեցինք ճշտել` ուժային կառույցների ղեկավար ժամանակավոր պաշտոնակատարները դեռ որքա՞ն են պաշտոնավարելու, և ե՞րբ է պատրաստվում վարչապետ Փաշինյանը հիմնական ղեկավարներ նշանակել։

«Այդ կառույցները վարչապետի իրավասության ներքո են, ինքն է որոշում կայացնում` երբ։ Երբ որոշեց, հրապարակայնացնենք։ Ինքն իր դիրքորոշումը հստակ ասել է այդ առնչությամբ»: Պնդում կա, որ հենց ԺՊ-ներն էլ` Էդուարդ Մարտիրոսյանը (ԱԱԾ) և Արման Սարգսյանը (ոստիկանություն)
կհաստատվեն այդ պաշտոններում։ «Երկրորդեմ` երկու կառույցներն էլ վարչապետի ենթակայութան տակ են, իր լիազորությունների սահմանում կորոշի»: Ի դեպ, խոսակցություններ կան նաև Ձեր մասով` արտաքին գերատեսչության հետ կապված։ «Ո՞վ է նման բաներ ասում»: Ժողովուրդը։ «Նման բան չկա, մտածում եմ, որ դա խիստ մտացածին է, Դուք եք հորինել, և երրորդ` ես շատ մեծ պատիվ եմ համարում այն գործունեությունը, որով այսօր զբաղվում եմ»: Այսինքն՝ բացառում եք։ «Ես պատասխանեցի»: Ասում են` երբեք մի ասեք երբեք։ «Ուրիշ հարցեր ունե՞ք»: Այո, ունեմ․ ուզում եմ իմանալ` Հայրապետովին արդեն փոխարինող կա՞։ «Ժամանակավոր պաշտոնակատար է և ամբողջ ծավալով իրականացնում է իր աշխատանքը»»:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ