Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր անդամները

ՀՖՖ գործադիր կոմիտեի նոր անդամները
23.12.2019 | 23:52

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամության համար առաջադրված թեկնածուներից ընտրվեցին հետևյալ 16-ը.
1 - Կիմ Առաքելյան («Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ)
2 - Տիգրան Հակոբյան («Էրեբունի – Դիլիջան մարզական ակումբ» ՀԿ նախագահ)
3 - Հայկ Ղազազյան («Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն)
4 - Հրաչիկ Աղաբեկյան («Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն)
5 - Կարեն Շաբոյան («Հայկական առաջին ճակատ» (FAF) ֆան շարժման համահիմնադիր)
6 - Արմեն Շահգելդյան («Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
7 - Արթուր Սահակյան («Նոա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն, հանդես է եկել Մ16, Մ17, Մ19 տարեկանների հավաքականներում)
8 - Բագրատ Նավոյան («Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի նախագահ)
9 - Գագիկ Աղբալյան (լրագրող, ԲԿՄԱ ֆուտբոլային թիմի ստեղծման աշխատանքների համակարգող՝ թիմի պետի լիազորություններով)
10 - Արմեն Նիկողոսյան (ՀՖՖ փոխնախագահ, մարզական լրագրող)
11 - Հիրաչ Յագան («Երևանի Արարատ» ակումբի նախագահ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
12 - Պողոս Գալստյան («Արարատ Արմենիա» գլխավոր տնօրեն, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
13 - Արեն Մկրտչյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր)
14 - Ալբերտ Սարգսյան (Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ)
15 - Աննա Թադևոսյան (ՀՖՖ կանանց ֆուտբոլի բաժնի պետ)
16 - Հասմիկ Ղարիբյան (ՀՖՖ մրցավար, ՖԻՖԱ-ի մրցավարի օգնական)

Դիտվել է՝ 2269

Մեկնաբանություններ