Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականի պատճառը

Մեդվեդևը բացատրել է ՌԴ կառավարության հրաժարականի պատճառը
20.01.2020 | 00:40

ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հրաժարականի որոշումը. «Ես կնշեմ երկու պահ։ Առաջինն ու գլխավորն, ինչի մասին ես ասացի, երբ մենք հանդիպում էինք նախագահի հետ ուղերձից հետո, ընթացիկ տարվա հունվարի 15-ին՝ այն մասին, որ ուղերձում ընդգծվել են քաղաքական համակարգի նորացման, հայտնի չափով՝ նույնիսկ երկրում իշխանությունների հակակշռման այնքան մասշտաբային խնդիրներ, դա վերաբերում է և՛ կառավարությանը, և՛ խորհրդարանին, մասամբ՝ նախագահին, դատական իշխանությանը, որ ընդունվեն այդ բոլոր որոշումները, նախագահը պետք է բացարձակ ազատ լինի այն առումով, որ դրանք քննարկի և ընդունի առանց որևէ այլ գործոնների հետ կապված զգուշավորության։ Ներառյալ՝ կառավարության գործոնը»՝ հայտարարել է Մեդվեդևը Ռուսաստանի Առաջին ալիքին հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչպես և ինչու է ընդունվել հրաժարականի որոշումը։ Նա նաև նշել է, որ, ընդհանուր առմամբ, իր գլխավորած երկու կառավարությունների գործունեության ժամկետը կազմել է գրեթե ութ տարի։

«Դա հսկայական ժամկետ է։ Ռուսաստանի նորագույն պատմության մեջ դա առաջին անգամն էր։ Ես, փորփրել եմ, այսպես ասած, պատմությունը՝ և՛ խորհրդային շրջանի, և՛ նույնիսկ ցարական շրջանի, բայց ուղիղ ասենք, այդքան երկար այդ հարցերով ոչ ոք չի զբաղվել՝ բացառությամբ առանձին գործիչների»,- ընդգծել է նախկին վարչապետը։ «Այդ պատճառով կատարելապես ակնհայտ է, որ այն աշխատանքը, որ կատարել են և առաջին կառավարությունը, և երկրորդ կառավարությունը, այնուամենայնիվ, շատ երկարատև է եղել, իսկ դա բարդ աշխատանք է՝ կապված բացառիկ բարդ հարցերով որոշումների ընդունման հետ»,- եզրափակել է Մեդվեդևը։

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ