Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Վանեցյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին

Արթուր Վանեցյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին
20.01.2020 | 00:41

Չկան սփոսանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին ես ճանաչել եմ իմ կյանքում։ Դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ։ Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը այս գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա»,-նշեց նա:

Դիտվել է՝ 486

Մեկնաբանություններ