«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Թող ան­տե­րու­թ­յան մատն­ված մեր ար­ժեք­նե­րը դր­սում օ­տար­նե­րը ա­վե­րակ­նե­րի վե­րա­ծեն, ներ­սում էլ մենք նպաս­տենք՝ մեր հան­ցա­վոր և ան­հաս­կա­նա­լի դիր­քո­րոշ­մամբ»

«Թող ան­տե­րու­թ­յան մատն­ված մեր ար­ժեք­նե­րը դր­սում  օ­տար­նե­րը ա­վե­րակ­նե­րի վե­րա­ծեն, ներ­սում էլ մենք նպաս­տենք՝  մեր հան­ցա­վոր և ան­հաս­կա­նա­լի դիր­քո­րոշ­մամբ»
31.01.2020 | 12:02
Զրու­ցում են գրող, հրա­պա­րա­կա­խոս ԴԱ­ՎԻԹ ՄԿՐ ՍԱՐԳՍՅԱ­ՆԸ և հա­յա­գետ, Հա­յաս­տա­նի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, ՀՀ նա­խա­գա­հի 2011 թ. մր­ցա­նա­կի դափ­նե­կիր ԱՐ­ԳԱՄ ԱՅՎԱ­ԶՅԱ­ՆԸ:
Դ. Մ. Ս. -Ե­թե հի­շո­ղու­թյունս չի դա­վա­ճա­նում, ժա­մա­նա­կին լույս էր տես­նում «Հու­շար­ձան» տա­րե­գիր­քը, որ­տեղ ար­ծարծ­վում էին հու­շար­ձան­նե­րին առ­նչ­վող բազ­մա­թիվ հիմ­նախն­դիր­ներ… Եվ այդ ամ­սա­գի­րը կապ­վում էր Ձեր ան­վան հետ:
Ա. Ա. -Ա­յո, 1979 թ., աշ­խա­տան­քի անց­նե­լով Հա­յաս­տա­նի հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյու­նում, ո­րոշ ժա­մա­նակ անց, 1981-82 թթ. կազ­մա­վո­րե­ցի և ղե­կա­վա­րե­ցի հրա­տա­րակ­չա­կան բա­ժի­նը, հիմ­նադ­րե­ցի «Հու­շար­ձան» տա­րե­գիրքն ու կազ­մա­կեր­պե­ցի լույ­սըն­ծա­յու­մը։ Կու­զեի նշել, որ հրա­տա­րակ­չա­կան գոր­ծու­նեու­թյու­նը հա­րա­զատ է ինձ: Մինչև 1978 թ. աշ­խա­տել եմ ՀՀ ԳԱԱ, ՀՀԿ կենտ­կո­մի հրա­տա­րակ­չու­թյան տպա­րան­նե­րում, որ­տեղ գրա­շա­րից հա­սել եմ պա­տաս­խա­նա­տու պաշ­տոն­նե­րի: Հե­տա­գա­յում՝ 2007 թ. աշ­խա­տան­քի անց­նե­լով այժ­մյան «Հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյուն» ՊՈԱԿ-ում (տնօ­րե­նի գի­տա­կան գծով տե­ղա­կալ, բաժ­նի վա­րիչ), մինչև 2015 թ. կազ­մա­կեր­պել եմ հրա­տա­րակ­չա­կան աշ­խա­տանք­նե­րը։ Ինչ­պես այս ՊՈԱԿ-ում, այն­պես էլ հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյու­նում նա­խա­ձեռ­նել ու գլ­խա­վո­րել եմ մեր նյու­թա­կան ժա­ռան­գու­թյա­նը վե­րա­բե­րող բազ­մա­թիվ գի­տա­կան ու գի­տա­հան­րա­մատ­չե­լի գր­քե­րի և բուկ­լետ­նե­րի, պլա­կատ­նե­րի տպագ­րու­թյու­նը, ի­րա­կա­նաց­րել հրա­տա­րակ­չա­կան այլ աշ­խա­տանք­ներ։
Դեռևս 1981 թ. հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան հա­մա­կար­գում կազ­մա­վո­րել ու գլ­խա­վո­րել եմ աշ­խար­հաս­փյուռ հա­յոց նյու­թա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան քար­տա­րան-շտե­մա­րան ստեղ­ծե­լու աշ­խա­տանք­նե­րը։ Մշա­կել եմ այդ աշ­խա­տանք­նե­րի սկզբ­նա­կան և վերջ­նա­կան փու­լե­րի սկզ­բունք­նե­րը, կազ­մել ու­սում­նա­սիր­վող գիր ու գրա­կա­նու­թյան ցան­կե­րը։ Իր տե­սա­կի մեջ ե­զա­կի այդ քար­տա­րա­նը կազմ­վել և հա­մալր­վել է հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն, թուր­քե­րեն, ա­րա­բե­րեն, գեր­մա­նե­րեն և այլ լե­զու­նե­րով տա­րա­տե­սակ պատ­մա­կան և աղ­բյու­րա­գի­տա­կան գրա­կա­նու­թյու­նից քաղ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հի­ման վրա։ Ընդ ո­րում, անխ­տիր քար­տա­վոր­վել են ինչ­պես կան­գուն ու ա­վե­րակ և մեր օ­րե­րը հա­սած, այն­պես էլ աղ­բյուր­նե­րում հի­շա­տակ­ված և դա­րե­րի ըն­թաց­քում ա­վեր­ված-ան­հե­տա­ցած տա­րա­տե­սակ բո­լոր հու­շար­ձան­նե­րը։ Այդ հա­մա­պար­փակ ու ե­զա­կի ծրագ­րի շնոր­հիվ, երբ ար­դեն քար­տա­վոր­վել էր հրա­պա­րա­կի վրա ե­ղած անհ­րա­ժեշտ գրա­կա­նու­թյու­նը և հըն­թացս լրաց­վում էր նաև նոր հրա­տա­րա­կու­թյուն­նեով, 2012 թվա­կա­նից սկ­սել էինք ար­դեն ըստ տա­րածք­նե­րի ցու­ցակ­ներ կազ­մե­լու աշ­խա­տանք­նե­րը, հրա­տա­րակ­ման էր պատ­րաստ Բիթ­լի­սի տա­րա­ծաշր­ջա­նի հու­շար­ձան­նե­րի ցու­ցա­կը, և մի քա­նիսն ըն­թաց­քի մեջ էին, «Հու­շար­ձան­նե­րի պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյուն» ՊՈԱԿ-ի նախ­կին տնօ­րե­նու­թյան տգի­տու­թյան և ՀՀ մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան հա­մա­ձայ­նու­թյամբ ու նրա նա­խա­րար Հ. Պո­ղո­սյա­նի թեթև ձեռ­քով այդ բա­ժի­նը 2014 թ. լու­ծար­վեց։ Ա­սել է՝ գո­նե մի քա­նի կե­տե­րով ցան­կագր­ված որևէ ցանկ ու ցու­ցակ պետք չէ Հա­յաս­տա­նին և պետք էլ չէ գո­նե այդ­պի­սով տե­ղե­կա­նալ, թե հայ ժո­ղո­վուրդն իր գո­յու­թյան հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քում որ­տեղ և ինչ է կա­ռու­ցել-ստեղ­ծել, ինչն է ա­վեր­վել և ին­չը պահ­պան­վել՝ ա­վե­րակ, կի­սա­վեր կամ կան­գուն վի­ճա­կում… Նման երևույթ­նե­րից խու­սա­նա­վե­լու հա­մար են հա­վա­նա­բար ա­սել, որ հա­ցը հաց­թու­խին պետք է տալ, վարձն էլ՝ մի բան ա­վե­լին։ Դե ինչ, թող ան­տե­րու­թյան մատն­ված մեր ար­ժեք­նե­րը դր­սում օ­տար­նե­րը ա­վե­րակ­նե­րի վե­րա­ծեն, ներ­սում էլ մենք նպաս­տենք՝ մեր հան­ցա­վոր և ան­հաս­կա­նա­լի դիր­քո­րոշ­մամբ։
Դ. Մ. Ս. -Այ­սօր­վա սե­րուն­դը չի պատ­կե­րաց­նում կամ ա­ղոտ գի­տի, թե մինչ հա­մա­կարգ­չա­յին տեխ­նի­կա­յի կի­րա­ռու­մը, գր­քե­րը, թեր­թերն ու ամ­սագ­րե­րը և, առ­հա­սա­րակ, տպա­գիր ար­տադ­րանքն ինչ­պի­սի տա­ժա­նա­կիր աշ­խա­տան­քով են ստեղծ­վել։ Քա­ջա­տե­ղյակ չէ, որ Հա­յաս­տա­նում և առ­հա­սա­րակ աշ­խա­րաս­փյուռ հա­յոց բազ­մա­թիվ գաղ­թօ­ջախ­նե­րում, բազ­մա­հա­զար հա­յոց գիր-գրա­կա­նու­թյու­նը ստեղծ­վել է ձեռ­քի գրա­շա­րու­թյամբ։ Պատ­կե­րաց­նել է պետք, թե ինչ­պի­սի նվի­րում է անհ­րա­ժեշտ այդ բարդ և աշ­խա­տա­տար գործն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար :
Ա. Ա. -Ես ա­նա­սե­լի ցավ եմ ապ­րում, որ այ­սօր­վա մեր ինք­նիշ­խան երկ­րում՝ գրա­սեր ու գրա­պաշտ մեր ժո­ղո­վուր­դը ինչ-ինչ պատ­ճառ­նե­րով ե­րես է թե­քել գիր ու գրա­կա­նու­թյու­նից։ Այդ ուղ­ղու­թյամբ մոր­մոք­ներս ա­ղի ու դառ­նա­համ են նաև այն պատ­ճա­ռով, որ վեր­ջին ե­րե­սուն տա­րում՝ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նա­տու­նե­րի ե­սա­սի­րա­կան ու ա­պազ­գա­յին մտա­ծե­լա­կեր­պի պատ­ճա­ռով՝ բա­ռիս լայն ի­մաս­տով, ա­վե­րակ­նե­րի վե­րած­վե­ցին առ­հա­սա­րակ մեր ազ­գա­յին հի­շո­ղու­թյան շատ բա­ղադ­րիչ­ներ, նաև գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րի գրա­դա­րան­ներն ու մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը։ Այդ տա­րի­նե­րին, օ­րի­նակ, Երևա­նում օ­տար­վե­ցին շուրջ 60-ից ա­վե­լի գրա­խա­նութ­ներ, կի­նո­թատ­րոն­ներ, մշա­կու­թա­յին տներ, հան­րա­պե­տու­թյու­նում փակ­վե­ցին հա­րյու­րա­վոր գրա­դա­րան­ներ։ Ոչն­չա­ցան և շար­քից դուրս ե­կան հա­զա­րա­վոր գր­քա­յին հա­վա­քա­ծու­ներ: Եվ այ­սօր, չն­չին տպա­քա­նակ­նե­րով լույս ըն­ծայ­վող մա­մուլն ու գրա­կա­նու­թյու­նը ի­րաց­վում են մեծ դժ­վա­րու­թյամբ։ Այս ա­մե­նը և բազ­մա­թիվ այլ տագ­նա­պա­լի մշա­կու­թա­յին ի­րո­ղու­թյուն­ներ, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, նման են սե­փա­կան մշա­կույ­թը մի­տում­նա­վոր կեր­պով վան­դա­լիզ­մի են­թար­կե­լու հան­ցա­գոր­ծու­թյան, ո­րի պատ­ճա­ռով հայ մար­դը օր օ­րի կտր­վում է իր ազ­գա­յին ու պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նից և գո­յատևում-ապ­րում միայն իր տն­տե­սա­կան-կեն­ցա­ղա­յին հոգ­սե­րը հո­գա­լու խն­դիր­նե­րով։ Իսկ այդ­պի­սի ի­րա­վի­ճակ­նե­րը փոք­րա­թիվ ժո­ղո­վուրդ­նե­րի և միա­տարր բնակ­չու­թյուն ու­նե­ցող եր­կր­նե­րի հա­մար, ո­րոնց թվում է Հա­յաս­տա­նը, ուղ­ղա­կի կոր­ծա­նա­րար են։
Դ. Մ. Ս. -Նույն­պի­սի տագ­նապ­ներ ու­նեմ նաև ես: Վեր­ջերս ու­սա­նո­ղու­թյու­նը և ոչ միայն նրանք, ի­րա­վա­ցիո­րեն բո­ղո­քի ցույ­ցեր են անց­կաց­նում բու­հե­րի ոչ հու­մա­նի­տար ֆա­կուլ­տետ­նե­րուն հա­յոց լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, պատ­մու­թյան ա­ռար­կա­նե­րը ոչ պար­տա­դիր դարձ­նե­լու ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան նա­խա­տես­վող ո­րոշ­ման դեմ։ Զար­մա­նա­լիո­րեն խն­դի­րը թողն­ված է գլ­խա­վո­րա­պես ու­սա­նո­ղու­թյանն ու դա­սա­խո­սա­կան կազ­մին, մինչ­դեռ վե­րոն­շյալ և մի շարք ա­ծան­ցյալ հար­ցեր, ո­րոնց ներդ­րու­մը մեր ի­րա­կա­նու­թյան մեջ լուրջ վտանգ­ներ է պա­րու­նա­կում և կա­րող է հան­գեց­նել մեր տե­սա­կի գի­տակ­ցա­կան ինք­նաոչն­չաց­ման, ան­հա­րիր և ան­հա­մա­տե­ղե­լի է մեր հո­գե­կերտ­ված­քին ու մտա­ծե­լա­կեր­պին, մեր կեն­ցա­ղին ու նկա­րագ­րին…
Ա. Ա. -Կար­ծիքս այդ ո­րոշ­ման նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ միան­գա­մայն կտ­րուկ է՝ բա­ցա­սա­կան։ Պա­տաս­խա­նա­տու­նե­րը, ե­թե ի մո­տո ծա­նոթ լի­նեին այդ խնդ­րին, ա­պա կտես­նեին որ ոչ հու­մա­նի­տար ֆա­կուլ­տետ­նե­րի ու­սա­նող­նե­րը հա­յե­րե­նից գրե­թե բո­բիկ են։ Քան­զի նրանց հա­յե­րեն գրա­վոր խոսքն ա­ղա­ղա­կող թե­րու­թյուն­ներ և սխալ­ներ ու­նի։ Չն­չին բա­ցա­ռու­թյուն­նե­րով, դրան­ցում առ­կա են ուղ­ղագ­րա­կան, շա­րա­հյու­սա­կան, կե­տադ­րա­կան և ո­ճա­բա­նա­կան սխալ­ներ։ Այն­պես որ, անհ­րա­ժեշ­տու­թյուն կա թե՛ դպ­րո­ցա­կան և թե՛ բու­հա­կան ծրագ­րե­րում ե­ղած բա­ցերն ու թե­րու­թյուն­նե­րը վե­րաց­նե­լու և ոչ թե աղ­ճա­տե­լու լիա­կա­տար կր­թու­թյու­նը և ոչ պար­տա­դիր հա­մա­րե­լու ինք­նա­ճա­նա­չումն ու մայ­րե­նիի ի­մա­ցու­թյու­նը հայ ու­սա­նո­ղու­թյան հա­մար։ Ա­մենևին չպետք է ան­տե­սել այն հան­գա­ման­քը, որ Հա­յաս­տան աշ­խար­հը մինչ մեր օ­րե­րը հա­սել և աշ­խար­հին ճա­նա­չե­լի է դար­ձել նախ և ա­ռաջ մեր լեզ­վի ու գրա­կա­նու­թյան, պատ­մու­թյան ու ե­կե­ղե­ցու, հոգևոր ու նյու­թա­կան հա­րուստ, հա­զա­րա­մյակ­նե­րով չափ­վող-կշռ­վող ժա­ռան­գու­թյան շնոր­հիվ։ Այդ ա­ռար­կա­նե­րի ի­մա­ցու­թյունն ու խո­րա­թա­փանց տի­րա­պե­տու­մը ցան­կա­ցած հա­յի հա­մար մշ­տա­պես անհ­րա­ժեշտ ու պար­տա­դիր են, և անհ­րա­ժեշտ է, որ մայ­րե­նի լե­զուն, գրա­կա­նու­թյունն ու պատ­մու­թյու­նը մշ­տա­պես գտն­վեն պե­տա­կան հո­գա­ծու­թյան ներ­քո։
ՈՒ­զում եմ շեշ­տել հայտ­նի ճշ­մար­տու­թյու­նը, որ բո­լոր ժա­մա­նակ­նե­րում Հա­յաս­տա­նի դեմ ար­շա­վող­նե­րի ա­ռաջ­նա­հերթ խն­դի­րը ե­ղել է հա­յոց ե­կե­ղե­ցի­ներն ու վան­քե­րը ա­վե­րելն ու կո­ղոպ­տե­լը, հա­յոց գր­չա­գիր մա­տյան­նե­րը հր­դե­հելն ու գե­րե­վա­րե­լը, ո­րից հե­տո սրի էին մատ­նում ժո­ղովր­դին, ա­վե­րակ­նե­րի վե­րա­ծում և ոչն­չաց­նում բնա­կա­վայ­րե­րը։ Այ­սինքն, հայ մար­դուն զր­կում էին իր ան­ցյա­լի պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը պա­հող-ա­վան­դող աղ­բյուր­նե­րից` գրա­դա­րան­նե­րից ու մա­տյան­նե­րից։ Հի­մա այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ մենք դաս չենք քա­ղել մեր դառն ու դժ­նի պատ­մու­թյու­նից։ Ա­վե­լին, երբ քիչ թե շատ ինք­նիշ­խան ենք, օ­տար կո­ղոպ­տիչ­նե­րի նման, ա­սես նրանց օ­րի­նա­կին հետևե­լով, պաշ­տոն գրա­ված պա­տա­հա­կան մե­կը սկ­սում է զա­նա­զան մե­քե­նա­յու­թյուն­ներ բա­նեց­նե­լով սուր ճո­ճել սե­փա­կան ազ­գա­յին հարս­տու­թյուն­նե­րի և սր­բու­թյուն­նե­րի վրա։ Գաղտ­նիք չէ, որ մեր ժո­ղո­վուր­դը չա­փա­զանց զգաց­մուն­քա­յին, նաև օ­տա­րա­մոլ է: Մեր ազ­գա­յին գո­վե­լի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի հետ մենք ժա­ռան­գել և ստ­վե­րի նման ան­բա­ժան մեր մեջ կրում ենք նաև մեր հո­գե­բա­նու­թյան ու բնա­վո­րու­թյան բա­ցա­սա­կան հատ­կա­նիշ­նե­րը։ Այդ բա­ցա­սա­կան ու ազ­գա­կոր­ծան գծե­րի վե­րաց­ման և ար­մա­տա­խիլ ա­նե­լու, սե­րունդ­նե­րին հա­վուր պատ­շա­ճի դաս­տիա­րա­կե­լու հա­մար ո­չինչ չենք ձեռ­նար­կում, այլ հա­կա­ռակ գոր­ծե­լա­կերպ ենք որ­դեգ­րում։ Միտքս ա­վար­տեմ Ա­վե­տիք Ի­սա­հա­կյա­նի հետևյալ խոս­քով. «Հա­յաս­տա­նում եր­կու սե­րունդ է ա­ճում կողք կող­քի. մե­կը՝ ազ­գա­մերժ, կոս­մո­պո­լիտ, լևան­դին, ա­նի­դեալ, ձուլ­վող, ազ­գու­րաց, մայ­րե­նի լե­զուն ար­հա­մար­հող, կա­րիե­րիստ, մյուս սե­րուն­դը՝ թանձր, թունդ հայ­րե­նա­սեր, հայ­րա­կան օ­ջախ­նե­րին կառ­չած, գրա­բա­րյան: Մի օր այս սե­րունդ­նե­րը՝ հա­յե­րը և այ­լա­սեր­ված­նե­րը, ի­րար փոր պի­տի թա­փեն»: Այս միտքն ըն­դու­նենք որ­պես զգու­շա­ցում Վար­պե­տի կող­մից:
Դ. Մ Ս. -Պա­րոն Այ­վա­զյան, ձեր գոր­ծու­նեու­թյու­նը բազ­մա­բո­վան­դակ է, և շր­ջա­նակ­նե­րը լայ­նար­ձակ, բա­րե­բախ­տա­բար, դուք լց­ված եք գի­տա­կան նոր մտահ­ղա­ցում­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյան ե­ռան­դով: Ե­ղել են տա­րի­ներ, երբ մեկ տար­վա ըն­թաց­քում մի քա­նի գիրք եք հրա­տա­րա­կել։ Գի­տա­կան հրա­տա­րա­կու­թյուն­նե­րի հա­մար դա ուղ­ղա­կի հրա­շա­լի է։ Այդ տե­սա­կե­տից չեմ կա­րող չհարց­նել` ա­ռա­ջի­կա­յում ի՞նչ նոր հրա­տա­րա­կու­թյան կա­րող է սպա­սել ըն­թեր­ցո­ղը։
Ա. Ա. -Հար­ցե­րից մե­կին պա­տաս­խա­նե­լիս ար­դեն ակ­նար­կե­ցի, որ ե­կող տա­րի կհ­րա­տա­րակ­վի «Մեզ պետք են մտ­քի զո­րա­վար­նե­րի» եր­րորդ հա­տո­րը։ Այս տա­րի տպագր­ված «Նա­խիջևա­նյան մտո­րում­ներ-էս­քիզ­ներ» ստ­վա­րա­ծա­վալ հա­տո­րից հե­տո խոր­հում էի, որ դրա­նով կսահ­մա­նա­փակ­վեմ։ Սա­կայն չա­րա­չար սխալ­վել էի, քան­զի, մտո­րում­ներս ինձ հան­գիստ չտ­վե­ցին, և այժմ ա­վար­տում եմ հա­ջորդ հա­տո­րը, ո­րը, կար­ծում եմ, կհ­րա­տա­րակ­վի 2020 թվա­կա­նին։
Ինձ հա­մար գեր­խն­դիր է «Նա­խիջևա­նի նյու­թա­կան մշա­կույ­թի ժա­ռան­գու­թյու­նը» ե­ռա­հա­տո­րի հրա­տա­րա­կու­մը։ Պատ­ճառն այն է, որ դրանք բա­վա­կան ծա­վա­լուն և հա­րուստ պատ­կե­րա­զար­դում­նե­րով հա­տոր­ներ են լի­նե­լու և ընդ­գր­կում են Նա­խիջևա­նի տա­րած­քի փաս­տա­վա­վե­րագ­րա­կան բո­լոր նյու­թե­րը մինչև մեր օ­րե­րը, այ­սինքն, մինչև ադր­բե­ջա­նա­կան վան­դա­լիզ­մի են­թարկ­վե­լը։ Ա­ռա­ջին՝ «Գողթն գա­վառ» հա­տորն ար­դեն 4-5 տա­րի պատ­րաստ է տպագր­ման, ո­րը տա­րեց­տա­րի հե­տաձգ­վում է հո­վա­նա­վոր­նե­րի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով։ Ծախ­սա­շատ այդ հա­տոր­նե­րը ե­ռա­լե­զու և պատ­կե­րա­զարդ են։ Ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար նշեմ, որ միայն Գողթն գա­վա­ռին նվիր­ված հա­տո­րը 930 էջ է և ու­նի 1800-ից ա­վե­լի լու­սան­կար, ո­րոն­ցից շուրջ 300-ը՝ գու­նա­վոր։ Փաս­տեմ նաև, որ հայ գրատ­պու­թյան պատ­մու­թյան ըն­թաց­քում մեկ գա­վա­ռի հու­շար­ձան­նե­րի վե­րա­բե­րյալ այդ­պի­սի ծա­վա­լուն փաս­տա­վա­վե­րագ­րա­կան նյու­թե­րով հա­գե­ցած ժո­ղո­վա­ծու դեռևս չի հրա­տա­րակ­վել։ Այն­պես որ, ա­նե­լիք­ներ և լու­ծում­ներ պա­հան­ջող խն­դիր­ներ դեռևս շատ կան։
Դ. Մ. Ս. -Հու­սանք, որ կգտն­վեն հո­վա­նա­վոր­ներ, ով­քեր կարժևո­րեն հա­յա­գի­տու­թյան այն ձեռք­բե­րում­նե­րը, ո­րոնց հա­սել եք Ձեր գի­տա­կան ան­ձն­վեր գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում, և ո­րոնք անհ­րա­ժեշտ է, որ դառ­նան հան­րու­թյան սե­փա­կա­նու­թյու­նը: Ին­չու՞ եմ շեշ­տում մաս­նա­վո­րա­պես ան­հատ հո­վա­նա­վոր­նե­րի գոր­ծո­նը… Ո­րով­հետև բնավ հույ­սեր չեմ կա­պում ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հետ, ո­րով­հետև այլևս գո­յու­թյուն չու­նե­ցող մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան գոր­ծա­ռույթ­նե­րը ա­ռայ­սօր սահ­մա­նա­փակ­վում են հա­կամ­շա­կու­թա­յին էքս­տա­զով:
Իսկ Ձեզ, պա­րոն Այ­վա­զյան, մաղ­թում եմ տո­կու­նու­թյուն, քան­զի Նա­խիջևանն ու­սում­նա­սի­րե­լու Ձեր տագ­նապ­նե­րը բնավ չեն նա­հան­ջել, այլ փո­խա­կերպ­վել են այդ տք­նա­ջան աշ­խա­տան­քի ար­դյունք­նե­րը ըն­թեր­ցո­ղի և ու­սում­նա­սի­րո­ղի գրա­սե­ղա­նին դնե­լու փոր­ձու­թյան: Լա­վա­տես լի­նենք: Հա­ջո­ղու­թյուն եմ մաղ­թում Ձեր հայ­րե­նան­վեր գոր­ծին:
Դիտվել է՝ 3749

Մեկնաբանություններ