Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինք­նա­գոր­ծու­նեու­թ­յու՞ն, թե՞ հրա­հանգ

Ինք­նա­գոր­ծու­նեու­թ­յու՞ն, թե՞ հրա­հանգ
07.02.2020 | 00:57
«Օ­րերս «Հայ­կա­կան ժա­մա­նա­կում» տպագր­ված հոդ­վա­ծը, որ­տեղ ոս­տի­կա­նու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը` ՎԵ­ՏՈ-ին և «Ա­դեկ­վատ­նե­րին» բեր­ման են­թար­կե­լու հետ կապ­ված, ներ­կա­յաց­րել էին որ­պես սա­բո­տաժ և հա­կաիշ­խա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, վր­դո­վեց­րել է ոս­տի­կան­նե­րին: Նրանք ապ­շած են այդ «ցի­նիզ­մից», որ նախ` իշ­խա­նու­թյունն ի­րենց կար­գադ­րում է նման գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նել, ա­պա, երբ տես­նում է, որ հան­րա­յին ըն­կա­լու­մը բա­ցա­սա­կան է, մեղ­քը գցում է ի­րենց վրա: ՈՒ­ժա­յին­նե­րում հաս­կա­ցել են, որ վերևից ե­կող հրա­հանգ­նե­րը պետք է տասն ան­գամ չա­փել, նոր ա­նել, քա­նի որ վճ­ռա­կան պա­հին պա­տաս­խա­նատ­վու­թյունն ի­րենք են կրե­լու»,- գրում է «Հրա­պա­րա­կը»:
Նա­խորդ դա­տա­կան ի­րա­վա­կան հա­մա­կար­գից մնա­ցած դա­տա­վոր­նե­րին (այլ ան­ձանց) կա­րե­լի է բա­ժա­նել եր­կու խմ­բի: Փոք­րա­մաս­նու­թյուն կազ­մող դա­տա­վոր­ներ, ո­րոնք հե­ղա­փո­խու­թյան ա­ռա­ջին իսկ օր­վա­նից հաս­կա­ցել են, թե ով է Նի­կոլ Փա­շի­նյա­նը և գոր­ծել են ըստ ի­րենց ի­րա­վա­գի­տակ­ցու­թյան, և դա­տա­վոր­ներ, ո­րոնց Նի­կո­լը ո­չինչ չի ա­սել, բայց կռա­հե­լով Նի­կո­լի ցան­կու­թյուն­նե­րը, գոր­ծել են դրան հա­մա­պա­տաս­խան: Ոչ ոք չի կա­րող ժխ­տել, որ նախ­կին­նե­րի օ­րոք ի­րա­վա­պահ բնա­գա­վա­ռը (նաև դա­տա­վոր­նե­րը) սպա­սել են վերևից հրա­հան­գի և, ըստ այդ հրա­հան­գի, կա­յաց­րել են դա­տավ­ճիռ, քաջ գի­տակ­ցե­լով, որ ի­րենց տր­ված հրա­մա­նից ոչ մի ա­ռա­ջին դեմք չի հրա­ժար­վի: Այդ­պես էլ ե­ղել է:
Երբ ե­կավ Նի­կո­լը, ա­սաց, որ որևէ ցու­ցում չի տր­վե­լու դա­տա­վոր­նե­րին, միև­նույն ժա­մա­նակ ի­րեն հա­տուկ հիս­տե­րի­կու­թյամբ հո­խոր­տաց՝ էդ ո՞ր դա­տա­վորն է, որ իմ ա­սա­ծը պի­տի չա­նի: Եվ յու­րա­քան­չյուր դա­տա­վոր, սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, սպա­սում էր այս կամ այն քրեա­կան գոր­ծով հրա­հան­գին: Հրա­հան­գը չկար: Եվ ո­րոշ դա­տա­վոր­ներ սկ­սե­ցին գոր­ծել այն­պես, ինչ­պես ի­րենց թույլ էր տա­լիս ի­րենց ի­րա­վա­գի­տակ­ցու­թյու­նը: Դա­տա­վոր Ա­զա­րյա­նը կա­լան­քից ա­զա­տեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նին: Հե­տո դա­տա­վոր Դա­վիթ Գրի­գո­րյա­նը Քո­չա­րյա­նին գրա­վով ա­զա­տեց կա­լան­քից: Հետևեց Նի­կո­լի հրա­մա­նը՝ շր­ջա­փակ­վե­ցին դա­տա­րան­նե­րի մուտ­քե­րը: Ա­սեմ, որ հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ, ան­գամ Եր­րորդ ռայ­խի պատ­մու­թյան մեջ, երբ դա­տա­վո­րը Ռայ­խս­տա­գի հր­կիզ­ման գոր­ծով ար­դա­րաց­րեց Գեոր­գի Դի­միտ­րո­վին, Հիտ­լե­րը չգ­նաց ծայ­րա­հեղ քայ­լի, չշր­ջա­փակ­վե­ցին դա­տա­րան­նե­րի մուտ­քե­րը: Նա լավ էր հաս­կա­նում, որ դա­տա­րա­նը պե­տա­կան իշ­խա­նու­թյան եր­րորդ ճյուղն է և գոր­ծում է ըստ Սահ­մա­նադ­րու­թյան: Դա­վիթ Գրի­գո­րյա­նը մե­կու­սաց­վեց, նրա նկատ­մամբ հա­րուց­վեց քրեա­կան գործ, ԲԴԽ-ն տվեց իր հա­մա­ձայ­նու­թյու­նը դա­տա­վո­րի նկատ­մամբ քրեա­կան գործ հա­րու­ցե­լու առն­չու­թյամբ: Ինչ­պե՞ս կո­չես այն մար­մի­նը, ո­րը բարձ­րա­գույն դա­տա­կան հս­կո­ղու­թյուն է ի­րա­կա­նաց­նում դա­տա­վո­րի վար­քագ­ծի նկատ­մամբ: Հա­վա­նա­բար, այն կա­րե­լի է ան­վա­նել վախ­կոտ մոր­թա­պաշտ­նե­րի միու­թյուն: Ընդ ո­րում, ե­րեք կե­տով ներ­կա­յաց­ված մե­ղադ­րան­քից ԲԴԽ-ն հա­նել էր մե­կը և մյուս եր­կու­սով վա­վե­րաց­րել քրեա­կան գործ հա­րու­ցե­լու ո­րո­շու­մը: Քրեա­կան գոր­ծը ա­ռա­ջին ա­տյա­նի դա­տա­րա­նը կար­ճեց: Հե­տո դա­տա­խա­զը, որ­պես­զի ցույց տա իր հա­վա­տար­մու­թյու­նը իշ­խա­նա­վո­րին, բո­ղոք բե­րեց, ո­րը նախ վե­րաքն­նի­չը մեր­ժեց, հե­տո՝ վճ­ռա­բե­կը:
Կր­կին անդ­րա­դառ­նամ «Հայ­կա­կան ժա­մա­նա­կում» տպագր­ված հոդ­վա­ծին, ո­րը ՎԵ­ՏՈ-ին և «Ա­դեկ­վատ­նե­րին» բեր­ման են­թար­կե­լու հետ կապ­ված գոր­ծո­ղու­թյուն­նե­րը բնու­թագ­րեց սա­բո­տաժ և հա­կաիշ­խա­նա­կան: Նի­կո՛լ, բո­լորս էլ գի­տենք, թե այդ թեր­թը ում է պատ­կա­նում: Ա­վե­լին ա­սեմ, այդ եր­բեմ­նի ընդ­դի­մա­դիր թեր­թը ար­դեն տա­րուց ա­վե­լի է ես դա­դա­րել եմ կար­դա­լուց, ո­րով­հետև դա իշ­խա­նա­մետ թերթ է: Ես` որ­պես էու­թյամբ ընդ­դի­մա­դիր մարդ, իշ­խա­նա­մետ թերթ չեմ կար­դում: Ե­թե այդ սրի­կա ոս­տի­կան­նե­րը պրո­վո­կա­ցիա են կազ­մա­կեր­պել, այ­սինքն կա­տա­րել են սա­բո­տաժ, հա­կաիշ­խա­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ, ո­րոնց նպա­տակն է ե­ղել վար­կա­բե­կե­լու իշ­խա­նու­թյուն­նե­րին, ա­պա հրա­հան­գեք ի­րա­վա­պահ­նե­րին ան­հա­պաղ քրեա­կան գործ հա­րու­ցել այն պաշ­տո­նյա­յի նկատ­մամբ, ո­րը նպա­տակ է հե­տապն­դել վար­կա­բե­կե­լու հե­ղա­փո­խա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րին: Այ­լա­պես, պատ­կե­րաց­նու՞մ եք, Նի­կոլ, ուր կտա­նի մեզ այդ «քյալ­լա­գյոզ» հաս­տագ­լուխ­նե­րի ինք­նա­գոր­ծու­նեու­թյու­նը: Ժո­ղո­վուր­դը սպա­սում է ձեր կոնկ­րետ քայ­լե­րին, այ­լա­պես…
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ
Հ. Գ. Հաս­տատ գի­տեմ, Նի­կո­լը չի ար­ձա­գան­քի, ո­րով­հետև հա­մոզ­ված եմ, որ ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տող­ներն այդ­քան հաս­տագ­լուխ չեն, որ այս լար­ված ի­րա­վի­ճա­կում, մա­նա­վանդ որ բեր­ման են­թարկ­ված­նե­րը որևէ հա­կա­հա­սա­րա­կա­կան ա­րարք չէին կա­տա­րել, դի­մեին ի­րենց վար­կա­բե­կող գոր­ծո­ղու­թյուն­նե­րի:
Հա­մոզ­ված եմ, որ ՎԵ­ՏՈ-ի և «Ա­դեկ­վատ­նե­րի» նկատ­մամբ ոս­տի­կան­նե­րի ի­րա­կա­նաց­րած գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և այդ կա­պակ­ցու­թյամբ իշ­խա­նա­մետ թեր­թում տպ­ված միտ­քը օղ կդառ­նան ոչ միայն ոս­տի­կա­նու­թյան, այլև շատ դա­տա­վոր­նե­րի ա­կանջ­նե­րին, որ ի­րենք կոչ­ված են երկ­րի Սահ­մա­նադ­րու­թյամբ պաշտ­պա­նե­լու օ­րեն­քը, մնա­ցած բո­լոր դեպ­քե­րում պի­տի ա­րիու­թյուն ցու­ցա­բե­րեն և ա­սեն (ով էլ ու­զում է լի­նի ա­նօ­րի­նա­կա­նու­թյան դր­դո­ղը). «Դու ինքդ գնա և կա­տա­րիր քո ա­պօ­րի­նի կար­գադ­րու­թյու­նը»: Ա­վե­լին ա­սեմ, ան­գամ գրա­վոր ցու­ցու­մի դեպ­քում, ե­թե առ­կա է օ­րեն­քի շր­ջան­ցու­մը, հրա­ժար­վեք կա­տա­րու­մից: Կյան­քը ցույց է տա­լիս, որ, վեր­ջին հաշ­վով, պա­տաս­խա­նատ­վու­թյան են­թարկ­վում է կա­տա­րո­ղը:
Դիտվել է՝ 6859

Մեկնաբանություններ