«Իմ քայլը» չի հստակեցնում՝ ինչպես է քարոզարշավ իրականացնելու
17.02.2020 | 19:43
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն հրապարակել է այն պատգամավորների անունները, որ «Այո»-ի շտաբն են ներկայացնում, այսինքն՝ լինելու են քարոզչության հիմնական մասնակիցները: «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների ուղիղ կեսը՝ 44 պատգամավոր, պատրաստվում է առաջիկա 40 օրերի ընթացքում ակտիվորեն «այո» քարոզել: «Ամբողջական բեռը, իհարկե, միայն 44-ի վրա չի դրված, ուղղակի ցուցակում ներկայացված են այն պատգամավորները, որ հասարակության շրջանում առավել հայտնի են, շատ են շփվում մարդկանց հետ, ու նրանց խոսքն ավելի լսելի կլինի: Հասկանում ենք, որ հատկապես մարզերում մարդիկ մեզ կարող են ասել, թե ու՞ր էիք ընտրություններից հետո, դրա համար պետք է կարողանանք բացատրել, թե որ մեկս ինչ ոլորտի կամ «բլոկի» համար ենք պատասխանատու»,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց պատգամավորներից մեկը:
Մեր զրուցակիցը նշեց, որ քարոզարշավը թեև պաշտոնապես մեկնարկել է, բայց այս պահին դեռևս հստակ չէ, թե ինչ ձևաչափով են անցկացնելու այն, չմանրամասնեց նաև՝ նոր տեխնոլոգիաներ կիրառելու՞ են, թե՞ ոչ: «Իհարկե նոր լուծումներ կլինեն, ուղղակի այս պահին դեռ հստակ չէ՝ ինչպես ու ինչ մեթոդներով: Հստակ է մի բան՝ քայլելը լինելու է գլխավոր ատրիբուտներից մեկը»,- ընդգծեց պատգամավորը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ