Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խորհր­դա­րա­նա­կան երկ­րում ընդ­դի­մու­թ­յու­նը «ո­չինչ չա­նե­լու» դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել

Խորհր­դա­րա­նա­կան երկ­րում ընդ­դի­մու­թ­յու­նը «ո­չինչ չա­նե­լու» դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել
18.02.2020 | 11:54
Ար­դեն փաս­տել էինք, որ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը, մաս­նակ­ցե­լով ՍԴ-ի գոր­ծող կազ­մը լու­ծա­րե­լու վե­րա­բե­րյալ հար­ցի քն­նարկ­մա­նը, ըստ էու­թյան, լե­գի­տի­մաց­րել էր այդ գոր­ծըն­թա­ցը՝ իշ­խա­նու­թյան ջրա­ղա­ցին ջուր լց­նե­լով։ Սա­կայն դրա­նից հե­տո խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյա­նը ոչ պա­կաս կարևոր փոր­ձու­թյուն էր սպա­սում՝ ցույց տա­լու, թե որ­քան «ի­րա­կան» ընդ­դի­մու­թյուն են ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն գոր­ծող իշ­խա­նու­թյան հա­մար։ Պարզ­վեց, որ այս հար­ցում էլ նրանք հա­վա­տա­րիմ մնա­ցին ի­րենց ա­նող­նա­շար կեց­ված­քին։ Ի՞նչ դիր­քո­րո­շում են այ­սօր այդ ու­ժե­րը հան­րաք­վեի վե­րա­բե­րյալ որ­դեգ­րել։ Հս­տակ «ա­յո» կամ «ոչ» չեն ա­սել հան­րաք­վեի անց­կաց­մա­նը, ա­վե­լին, չեն էլ հայ­տա­րա­րել բոյ­կո­տի մա­սին, ո­րը ևս քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շում է։ Քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րը են­թադ­րում են մաս­նակ­ցու­թյան այս ե­րեք ձևը (հա­մե­նայն դեպ, մինչ այս ե­ղած քա­ղա­քա­կան ի­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում դեռ այլ բան չի հո­րին­վել), սա­կայն Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կա­նու­թյու­նը վա­ղուց իր «ու­ղեծ­րից» դուրս է ե­կել ու դժ­վար է ա­սել՝ երբևէ կվե­րա­դառ­նա՞, թե՞ ոչ։
ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն հայ­տա­րա­րել են, որ չեն մաս­նակ­ցի այս գոր­ծըն­թա­ցին։ Ի՞նչ ա­սել է՝ չմաս­նակ­ցել, դա ո՞րն է։ Ե­թե բոյ­կոտն է, պի­տի ու­ղիղ ա­սել, ե­թե «ոչն» է՝ ա­ռա­վել ևս։ Այ­սինքն, այդ ու­ժերն ի­րենց ընտ­րա­զանգ­վա­ծին ի՞նչ են ա­սում, ինչ­պե՞ս են ուղ­ղոր­դում։ Ի­մա՝ հան­րաք­վեի օ­րը տնից դուրս չգա՞ք, ա­կանջ­ներդ փա­կե՞ք, լե­զու­ներդ էլ ա­տամ­նե­րի հետևու՞մ պա­հեք։ Ինչ­պե՞ս պի­տի նրանք ի­րենց դիր­քո­րո­շու­մը բա­ցատ­րեն, հիմ­նա­վո­րեն։ Ի վեր­ջո, քա­ղա­քա­կան տրա­մա­բա­նու­թյու­նը նաև հս­տա­կու­թյուն է պա­հան­ջում. չմաս­նակ­ցե­լը դեռ չի նշա­նա­կում բոյ­կո­տել։ Այս ան­հո­դա­բաշխ, լղոզ­ված հիմ­նա­վո­րու­մից գո­նե ի­րենք մի բան հաս­կա­նու՞մ են ու ար­դյոք դա իր են­թա­տեքս­տում այլ բան չի՞ նշա­նա­կում։ Ար­տա­քի­նից իբր փր­կել դեմ­քը, բայց, ինչ­պես ա­սում են, «տա­կից» աշ­խա­տել իշ­խա­նու­թյան օգ­տին։ Ա­հա սա՞ է մեր խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան հաս­կա­ցած «չմաս­նակ­ցու­թյու­նը»։
Մինչ­դեռ ե­թե ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայ­տա­րա­րեին բոյ­կո­տի մա­սին, պետք է «հան­րաք­վեի բոյ­կո­տի» միաս­նա­կան շտաբ ձևա­վո­րեին, դի­մեին ի­րենց հա­մա­խոհ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րին ու միաս­նա­բար հան­րաք­վեն բո­յոկ­տե­լու կոչ ա­նեին ժո­ղովր­դին։ Այ­սինքն, այդ ուղ­ղու­թյամբ քա­րոզ­չու­թյուն ի­րա­կա­նաց­նեին։ Իսկ այս պա­րա­գա­յում այդ ու­ժերն այն նույն ծա­ռա­յու­թյունն են մա­տու­ցում իշ­խա­նու­թյուն­նե­րին, ինչ­պես 2015-ի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի ժա­մա­նակ այ­սօր­վա վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Հի­շեց­նենք՝ այդ ժա­մա­նակ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ ոչ թե բոյ­կո­տում է, այլ պար­զա­պես չի մաս­նակ­ցում այդ գոր­ծըն­թա­ցին։ Դրա­նից շատ չան­ցած՝ 2017-ին, «Ել­քը»՝ Էդ­մոն Մա­րու­քյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, հայ­տն­վեց խոր­հր­դա­րա­նում։
Ի դեպ, սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի առն­չու­թյամբ պատ­մա­կան փոքր էքս­կուրս ա­նենք, հի­շենք 2003-ին և 2005-ին ընդ­դի­մու­թյան գոր­ծե­լաո­ճը։ Խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր «Ար­դա­րու­թյուն» դա­շինքն ա­ռաջ­նոր­դում էր սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի 2003-ի «ոչի» և 2005-ի «բոյ­կո­տի» շտաբ­ները, որոնց ղե­կա­վա­րը դաշ­ին­քի քար­տու­ղար Վիկ­տոր Դալ­լաք­յանն էր։ 2003-ի փո­փո­խու­թյուն­նե­րը չըն­դուն­վե­ցին, իսկ 2005-ի հան­րաք­վեն ժո­ղովր­դի շր­ջա­նում ստա­ցավ «ուր­վա­կան­նե­րի» հան­րաք­վե ա­նու­նը, ո­րով­հետև բնակ­չու­թյան մե­ծա­մաս­նու­թյու­նը, ըստ ընդ­դի­մու­թյան, բոյ­կո­տել էր այն, իսկ իշ­խա­նու­թյու­նը կեղ­ծիք­նե­րով էր հան­րաք­վեն անց­կաց­րել։
Հա­վարտ նշենք, որ Հա­յաս­տա­նի ԱԺ-ի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյու­նը ոչ մի դիր­քո­րո­շում չու­նի երկ­րում կա­տար­վող այն­պի­սի էա­կան գոր­ծըն­թա­ցի վե­րա­բե­րյալ, ինչ­պի­սին է հան­րաք­վեն։ Այլ կերպ ա­սած, ընդ­դի­մու­թյու­նը «ո­չինչ չա­նե­լու» դիր­քո­րո­շում է որ­դեգ­րել։ ՈՒ սա այն դեպ­քում, որ Հա­յաս­տա­նը հա­մար­վում է խոր­հր­դա­րա­նա­կան եր­կիր։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ