ՀՀ գլխավոր դատախազությունն ստացել է 2017թ. դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և գործով տուժողի բողոքների հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը: Այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որոնք ընկած են եղել նաև ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիմքում, նախադեպային են և շրջադարձային ուղղորդող նշանակություն կարող են ունենալ նման գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: