Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նեթանյահուն հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում 2200 բնակարան կառուցելու պլանների մասին

Նեթանյահուն հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում 2200 բնակարան կառուցելու պլանների մասին
20.02.2020 | 22:12

«Այսօր ես հայտարարում եմ Խար-Խոմայի շրջանում նոր թաղամասի ստեղծման մասին, որտեղ մենք կկառուցենք 2,2 հազար բնակելի միավոր: Դա բնակչությունը կավելացնի մոտավորապես 12 հազարով: Իսկ Խար-Խոմայի բնակչությունը կհասնի 50 հազար մարդու, ինչպես միջին չափերի քաղաքն է Իսրայելում»՝ տեղեկացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: The Jerusalem Post թերթը նշում է, որ նրա հայտարարությունը հնչել է երկու օր անց, երբ է «Շալոմ ախշավ» («Խաղաղություն այժմ») իրավապաշտպան կազմակերպությունը, որը մասնագիտանում է Իսրայելի բնակեցման գործունեության մոնիթորինգում, հայտնել է, որ Իսրայելը Արեւելյան Երուսաղեմի «Ատարոտ» օդանավակայանի տարածքում ձեռնամուխ է եղել 9 հազար բնակարանով եւ մեկ ընտանիքի համար նախատեսված տներով նոր բնակավայրի նախնական պլանավորմանը:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ