Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է դրամահավաքին

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է դրամահավաքին
26.02.2020 | 14:13

«Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանն այսօր ասուլիսում անդրադարձավ «Այո» շտաբի դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված 205 մլն դրամին: Նա ասաց, որ զարմանալի չէ, որ այդքան գումար է հավաքվել, փաստ է, որ ՔՊ-ն քաղաքական դաշտի նոր կուսակցություն լինելուց դարձել է իշխող կուսկացություն: Ըստ նրա՝ ավելի լավ է իրենք հանրությունից գումար հավաքեն, քան օլիգարխներից:


«Մենք ՀՀ-ում նախաձեռնել և մեր հանրության հետ համատեղ իրականացրել ենք թավշյա հեղափոխություն, այդ ընթացքում մեր հանրային վստահությունն արտացոլվել է 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրություններում, և որևէ զարմանալի բան չկա, որ հանրային վստահություն կա նաեւ այս պարագայում: Այսինքն՝ եթե մենք իշխող կուսկացություն ենք, նաև հրաժարվենք մեր նախկին սկզբունքներից և ընտրություններին նախապատրաստվելիս գումար սկսենք ստանալ անհատ օլիգարխների՞ց, թե դրամահավաքի միջոցով առավել լայն հանրության աջակցությունն ակնկալենք: Բնականաբար, մենք ընտրում ենք հանրային լայն աջակցությունը»,- ասաց Պապիկյանը:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ