Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բրիտանիայի ընկերությունները երկու օրում 126 մլրդ դոլարով Էժանացել են կորոնավիրուսի պատճառով

Բրիտանիայի ընկերությունները երկու օրում 126 մլրդ դոլարով Էժանացել են կորոնավիրուսի պատճառով
26.02.2020 | 14:14

Մեծ բրիտանիայի այն ընկերությունների միագումար արժեքը, որոնց արժեթղթերը վաճառվում են Լոնդոնի ֆոնդային սակարանում, վերջին երկու օրը գրեթե 100 միլիարդ ֆունտով (ավելի քան 126 միլիարդ դոլարով) նվազել Է աշխարհում նոր կորոնավիրուսի տարածման եւ գլոբալ տնտեսության համար դրա սպառնալիքների ֆոնին: Փետրվարի 25-ին կայացած սակարկությունների արդյունքներով FTSE-100 ինդեքսը, որը հաշվարկելիս հիմք են վերցվում առավելագույն կապիտալիզացիայով հարյուր ընկերությունների բաժնետոմսերը, ընկել Է 1,94 տոկոսով՝ մինչեւ 7017 կետ: Անկման առաջատարներ են դարձել զբոսաշրջության հետ կապված ընկերությունները, որ խիստ տուժել են մի շարք երկրներ մուտքի սահմանափակումներից, այն տարածաշրջաններ ուղեւորություններից ձեռնպահ մնալու հանձնարարականներից, որտեղ վարակման դեպքեր են հայտնաբերվել, եւ օդային հաղորդակցության դադարեցումից: Նաեւ խիստ Էժանացել են լյուքս դասի ապրանքներ արտադրող ընկերությունների բաժնետոմսերը, ապրանքներ, որոնց վաճառքները դրանց համար կարեւոր Չինաստանի շուկայում կտրուկ կրճատվել են:

Դիտվել է՝ 730

Մեկնաբանություններ