Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գրա­գո­ղու­թ­յու­նը՝ հան­րաք­վեի կրե­դո

Գրա­գո­ղու­թ­յու­նը՝ հան­րաք­վեի կրե­դո
28.02.2020 | 11:22
Խել­քից դուրս ան­նա­խա­դեպ ի­րո­ղու­թյուն­ներ ար­ձա­նագ­րե­լու ա­ռու­մով իշ­խա­նու­թյուն­նե­րը հան­գիստ կա­րող են Գի­նե­սի ռե­կորդ­նե­րի հանձ­նա­ժո­ղով դի­մել 2020-ին տպագր­վե­լիք գր­քում տեղ գտ­նե­լու հա­մար: Պատ­մու­թյա­նը դժ­վար թե մեկ այլ դեպք հայտ­նի լի­նի, երբ հան­րա­հա­վա­քի հա­մար նա­խա­տես­ված լո­գոն բա­ռիս բուն ի­մաս­տով գրա­գո­ղու­թյուն է: Քա­ղա­քա­ցի­նե­րի «ա­յո»-ն ստա­նա­լու հա­մար ե­րեք մի­լիոն ծախ­սած ու լո­գո պատ­վի­րած ՔՊ-ա­կան­նե­րը Facebook սո­ցիա­լա­կան ցան­ցի ի­րենց է­ջե­րում մե­կը մյու­սի հետևից գրում են, թե 3 մլն դրա­մը կբաշխ­վի «Ե­րե­կո­յան Երևան» թեր­թի խմ­բա­գիր Նո­րայր Են­գի­բա­րյա­նի, գծան­կա­րիչ­ներ Ցո­լակ Կան­թեղ Ղան­դի­լյա­նի և Ստե­փան Նա­րո­յա­նի ի­րա­վա­հա­ջոր­դի միջև, յու­րա­քան­չյու­րին՝ 1 մի­լիոն դրամ։ 1991-ի սեպ­տեմ­բե­րի 23-ի հա­մա­րի հենց ա­ռա­ջին է­ջում տպագր­ված նկա­րի մի մա­սը ճիշտ և ճիշտ այն «լո­գոն» է, որ Ռա­ֆա­յել Դա­նիե­լյան ա­նու­նով ե­րի­տա­սարդն ի­րեն է վե­րագ­րել ու փոր­ձել վա­ճա­ռել իշ­խող ու­ժին: Գրա­դա­րան­ներն ընկ­նե­լուց, ար­խի­վը փորփ­րե­լուց, պատ­մա­կան թեր­թի ա­ռա­ջին է­ջը լու­սան­կա­րե­լուց ու այն Facebook սո­ցիա­լա­կան ցան­ցում տա­րա­ծե­լուց հե­տո իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ գու­մա­րը կփո­խան­ցեն լո­գո­յի ի­րա­կան հե­ղի­նակ­նե­րին: Փաս­տո­րեն, ստ­վեր­վեց գրա­գո­ղու­թյան հան­գա­ման­քը, ո­րը, ի դեպ, հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի կոպ­տա­գույն խախ­տում է: Իշ­խա­նա­վոր­նե­րը, որ բարձր ամ­բիո­նից գո­վա­սան­քի խոսք են ա­սել լո­գոն գո­ղա­ցած ան­ձին, ըստ տրա­մա­բա­նու­թյան՝ նույն տո­նայ­նու­թյամբ պետք է դա­տա­փե­տեին գրա­գո­ղու­թյու­նը ու պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չեին ե­րի­տա­սար­դին: Բայց ե­թե դա չի ար­վում, ա­վե­լին՝ պատ­գա­մա­վոր­ներն ա­սում են, թե պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չե­լու մե­խա­նիզմ­նե­րին ծա­նոթ չեն, ա­պա բո­լոր հիմ­քերն ու­նենք են­թադ­րե­լու, որ լո­գոն փո­խա­ռած ե­րի­տա­սարդն ինչ-ինչ կա­պեր ու­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հետ: Ա­վե­լին, ե­թե գոր­ծին չխառն­վեինք մենք՝ լրագ­րող­ներս, իշ­խա­նու­թյուն­նե­րը դժ­վար թե ջանք թա­փեին ու փոր­ձեին բա­ցա­հայ­տել լո­գո­յի ի­րա­կան հե­ղի­նակ­նե­րին: Նո­րե­րին բնո­րոշ հեգ­նա­կան ո­ճով՝ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը Facebook-ի իր է­ջում գրել էր, թե «փնտր­վում է լո­գո­յի ի­րա­կան հե­ղի­նա­կը»: Թե որ­քա­նով է նրա կա­տա­կը տե­ղին կամ հա­մա­պա­տաս­խան զբա­ղեց­րած պաշ­տո­նին, թող­նում ենք իր խղ­ճին, բայց այն, որ դա պար­զե­լը նրա աշ­խա­տա­կազ­մի հա­մար հաշ­ված րո­պե­նե­րի հարց պետք է լի­ներ, կաս­կա­ծից վեր է: Ան­կեղծ ա­սած, լո­գո­յի պատ­մու­թյու­նը Հա­յաս­տա­նում վեր­ջին 2 տար­վա ըն­թաց­քում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ու­ղիղ պատ­կե­րումն է: Իշ­խա­նու­թյուն­նե­րը, ո­րոնց թվում է, թե մար­դիկ հի­շո­ղու­թյուն չպետք է ու­նե­նան, աջ ու ձախ սևաց­նում են վաս­տա­կը, կաս­կա­ծի տակ դնում նրանց թո­ղած ժա­ռան­գու­թյունն ու բո­լո­րին սևի ու սպի­տա­կի տխ­րահռ­չակ շր­ջա­նա­կում դի­տար­կում: Ինչևէ, փառք Աստ­ծո, որ ա­մեն ինչ ջն­ջել ու իբրև թե նոր տո­ղից սկ­սել հնա­րա­վոր չէ:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 4238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ