Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ԱՄՆ-ը կեն­սա­բա­նա­կան զեն­քի մշակ­ման ա­ռա­ջա­տար­նե­րից է

ԱՄՆ-ը կեն­սա­բա­նա­կան զեն­քի մշակ­ման ա­ռա­ջա­տար­նե­րից է
04.03.2020 | 20:45
Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը դեռ 2018 թ. հոկ­տեմ­բե­րի սկզ­բին հայ­տա­րա­րեց, որ ԱՄՆ-ն ա­վե­լի քան 30 կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ ու­նի աշ­խար­հում և շա­րու­նա­կում է մե­ծաց­նել Ռու­սաս­տա­նի ու Չի­նաս­տա­նի սահ­ման­նե­րի մեր­ձա­կայ­քում դրանց քա­նա­կը:
«Սպուտ­նիկ» լրատ­վա­կան գոր­ծա­կա­լու­թյան հա­ղորդ­ման հա­մա­ձայն, Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հոկ­տեմ­բե­րի 4-ին մի հա­ղոր­դագ­րու­թյամբ նշել է. «ԱՄՆ-ը ոչ միայն նախ­կին խոր­հր­դա­յին հան­րա­պե­տու­թյուն­նե­րում, այլև ամ­բողջ աշ­խար­հում շա­րու­նա­կում է մե­ծաց­նել իր կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի տա­րո­ղու­թյու­նը, դրանք ար­դիա­կա­նաց­նում է և վե­րահս­կում միկ­րոօր­գա­նիզմ­նե­րի նմուշ­նե­րի ազ­գա­յին հա­վա­քա­ծու­նե­րը»:
Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյունն ա­վե­լի վաղ հայտ­նել էր Վրաս­տա­նում, Ռու­սաս­տա­նի հետ սահ­մա­նին մեր­ձա­կա տա­րածք­նե­րում կեն­սա­բա­նա­կան բնա­գա­վա­ռում ԱՄՆ-ի ծա­վա­լած ռազ­մա­կան գոր­ծու­նեու­թյան մա­սին: Ռու­սաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան գնա­հա­տում­նե­րի հա­մա­ձայն, ԱՄՆ-ն կեն­սա­բա­նա­կան փոր­ձար­կում­ներ է ի­րա­կա­նաց­նում Վրաս­տա­նում:
Վրաս­տա­նի անվ­տան­գու­թյան նախ­կին նա­խա­րար Ի­գոր Գիոր­գա­ձեն 2018 թ. սեպ­տեմ­բե­րի կե­սե­րին Մոսկ­վա կա­տա­րած ուղևո­րու­թյան ըն­թաց­քում ա­սել էր. «Փաս­տեր կան այն մա­սին, որ Վրաս­տա­նում գտն­վող լա­բո­րա­տո­րիա­նե­րում ԱՄՆ-ը մարդ­կանց վրա գաղտ­նի փոր­ձար­կում­ներ է ի­րա­կա­նաց­նում»:
Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան 2018 թ. հոկ­տեմ­բե­րի 4-ի հա­ղոր­դագ­րու­թյան մեջ նշ­ված է, որ կեն­սա­բա­նա­կան փոր­ձար­կում­նե­րի փաս­տը ար­ձա­նագր­ված է նաև ՄԱԿ-ի պաշ­տո­նա­կան զե­կույց­նե­րում: Մի շարք հրա­պա­րա­կում­նե­րի հա­մա­ձայն, Պեն­տա­գո­նի նման կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­ներ են գոր­ծում նաև Աֆ­ղանս­տա­նում, Ի­րա­քում և այլ եր­կր­նե­րում:
Չի­նաս­տա­նում նոր կո­րո­նա­վի­րու­սի (COVID-19) հա­մա­ճա­րա­կի բռն­կու­մը, ո­րը վե­րած­վում կամ ար­դեն վե­րած­վել է պան­դե­միա­յի (հա­մաշ­խար­հա­յին հա­մա­ճա­րա­կի), մեզ դր­դեց հի­շել 2 տա­րի ա­ռաջ հրա­պա­րակ­ված այս տե­ղե­կու­թյուն­նե­րը` չնա­յած նրան, որ ԱՄՆ-ի իշ­խա­նու­թյուն­ներն օ­րերս, «Ֆրանս Պրես» գոր­ծա­կա­լու­թյան (AFP) փո­խանց­մամբ, հայ­տա­րա­րել են, թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված հա­զա­րա­վոր հա­շիվ­ներ չի­նա­կան կո­րո­նա­վի­րու­սի վե­րա­բե­րյալ տագ­նա­պա­լի ու կեղծ հա­ղոր­դագ­րու­թյուն­ներ են տա­րա­ծում: Սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված հա­զա­րա­վոր հա­շիվ­նե՞ր… Եվս մեկ հի­շե­ցում.
Դեռ 2018 թ. հոկ­տեմ­բե­րի 5-ին բրի­տա­նա­կան «Ին­դի­փեն­դենթ» օ­րա­թեր­թը բա­ցա­հայ­տել է կեն­սա­բա­նա­կան նոր զեն­քեր ար­տադ­րե­լու ԱՄՆ-ի բա­նա­կի ծրա­գի­րը. «Գիտ­նա­կան­նե­րը զգու­շաց­րել են, որ մի­ջատ­նե­րի օգ­նու­թյամբ վի­րուս­նե­րի տա­րած­ման ԱՄՆ-ի բա­նա­կի ծրա­գի­րը կա­րող է հան­գեց­նել միկ­րո­կեն­սա­բա­նա­կան զեն­քե­րի նոր տե­սա­կի ար­տադ­րու­թյան»:
«ԱՄՆ-ի բա­նա­կի այս նա­խագ­ծի բա­ցա­հայտ­մամբ հնա­րա­վոր է, որ աշ­խար­հի այլ եր­կր­ներն էլ, որ­պես վի­րու­սա­յին հար­ձա­կում­նե­րի դի­մաց կան­խար­գե­լիչ մի­ջոց, նման քայ­լեր ձեռ­նար­կեն»,-հա­վե­լել է «Ին­դի­փեն­դեն­թը»:
Օ­րա­թեր­թը գրել է, որ այս մր­ցակ­ցու­թյու­նը բարձ­րաց­նե­լու է աշ­խար­հի տար­բեր կե­տե­րում կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազ­մի ծագ­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը:
«Ֆրանս Պրես» գոր­ծա­կա­լու­թյան տե­ղե­կաց­մամբ, ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի և Ա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ֆի­լիպ Ռի­կե­րը հայ­տա­րա­րել է, որ ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան ռու­սա­կան քա­րո­զար­շա­վը տա­րա­ծում է դա­վադ­րու­թյան ան­հիմն տե­սու­թյուն­ներ կո­րո­նա­վի­րու­սի բռնկ­ման գոր­ծում ԱՄՆ-ի մաս­նակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ: Մաս­նա­վո­րա­պես, խոսքն այն պն­դում­նե­րի մա­սին է, որ COVID-19-ը ԿՀՎ-ի կող­մից ար­տադր­ված կեն­սա­բա­նա­կան զենք է, և վի­րու­սի տա­րա­ծու­մը Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի կող­մից «Չի­նաս­տա­նի դեմ տն­տե­սա­կան պա­տե­րազմ վա­րե­լու փորձ է»:
Ճշ­տենք` ոչ թե փորձ, այլ մի­ջոց է, քա­նի որ Չի­նաս­տա­նի ար­դեն իսկ կրած վնաս­ներն ահ­ռե­լի են, իսկ ա­ռա­ջի­կա­յում դրանք կա­րող են հաս­նել մի քա­նի տաս­նյակ կամ մի քա­նի հա­րյուր մի­լիարդ դո­լա­րի, գու­ցե և ա­վե­լի։
Ռի­կե­րի խոս­քե­րով, Ռու­սաս­տա­նը մտա­դիր է «տա­րա­ձայ­նու­թյուն սեր­մա­նել ու ներ­սից ոչն­չաց­նել ա­մե­րի­կյան ինս­տի­տուտ­ներն ու միու­թյուն­նե­րը»:
«Տա­րա­ծե­լով կո­րո­նա­վի­րու­սի մա­սին ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն, ռու­սա­կան չա­րա­միտ­նե­րը դար­ձյալ ո­րո­շել են սպառ­նա­լի­քի տակ դնել հան­րա­յին անվ­տան­գու­թյու­նը, շե­ղել ու­շադ­րու­թյու­նը գլո­բալ բժշ­կա-սա­նի­տա­րա­կան օգ­նու­թյու­նից»,- ա­սել է նա:
Ըստ Ռի­կե­րի, ռու­սա­կան քա­րո­զար­շավն ա­ռաջ մղե­լու հա­մար կեղծ հա­շիվ­ներ են հայ­տն­վել Twitter-ում, Facebook-ում, Instagram- ում, ընդ ո­րում, մի քա­նի օ­տար լե­զու­նե­րով:
Թե ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տի աշ­խա­տա­կի­ցը «սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ռու­սա­կան տի­րույ­թում առ­կա հա­զա­րա­վոր հա­շիվ­ներ» ա­սե­լու փո­խա­րեն, «սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում Ռու­սաս­տա­նի հետ կապ­ված հա­զա­րա­վոր հա­շիվ­ներ» ա­սե­լով, ի՞նչ է նկա­տի ու­նե­ցել, որևէ կերպ պար­զա­բան­ված չէ ու մնում է ան­հաս­կա­նա­լի:
Ի հե­ճուկս Ռի­կե­րի, նախ ըն­դգ­ծենք, որ վե­րոն­շյալ տագ­նա­պա­լի տե­ղե­կու­թյուն­նե­րի կեղծ լի­նելն ա­պա­ցուց­ված չէ, դրանք փաս­տա­ցի հերք­ված չեն, առ­կա է ըն­դա­մե­նը մեր­կա­պա­րա­նոց հեր­քում, ինչ­պի­սին հենց իր վե­րոն­շյալ հեր­քումն է: Ճիշտ է, ոչ ոք ԱՄՆ-ի Կենտ­րո­նա­կան հե­տա­խու­զա­կան վար­չու­թյան կամ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի մեկ այլ հա­տուկ ծա­ռա­յու­թյան որևէ աշ­խա­տակ­ցի գոր­ծի վրա չի բռ­նել, և հան­գիստ կա­րե­լի է ա­սել` «ձեռ­քիս չես բռ­նել, գող չեմ»:
Երկ­րորդ. նոր կո­րո­նա­վի­րու­սը (թերևս, փորձ­նա­կան տար­բե­րակ հան­դի­սա­ցած ու հե­տա­գա­յում կա­տա­րե­լա­գործ­ված կո­րո­նա­վի­րուսն ընդ­հան­րա­պես) ար­դյոք հենց ԿՀՎ-ի՞ կող­մից ար­տադր­ված կեն­սա­բա­նա­կան զենք է, թե՞ մեկ այլ հա­տուկ, գաղտ­նի ծա­ռա­յու­թյան, էա­կան չէ: Կարևորն այն է, որ ԱՄՆ-ում այդ­պի­սի վի­րուս ստեղ­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ինչ­պես ԿՀՎ-ն, այն­պես էլ մի շարք այլ հա­տուկ, փակ կամ գաղտ­նի ծա­ռա­յու­թյուն­ներ, ԱՄՆ-ում և այդ երկ­րից դուրս գոր­ծող ա­մե­րի­կյան կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­ներ, ընդ ո­րում, նաև Պեն­տա­գո­նի են­թա­կա­յու­թյան ներ­քո գտն­վող:
Խն­դի­րը, ա­հա, հենց վե­րը նշ­վա­ծի տե­սան­կյու­նից պետք է դի­տար­կել, ինչ­պես նաև այն, որ ԿՀՎ-ն կամ 2019 թ. նո­յեմ­բեր-դեկ­տեմ­բե­րին Չի­նաս­տա­նի դեմ տն­տե­սա­կան պա­տե­րազմ վա­րող ԱՄՆ-ը լիո­վին ու­նեին ՉԺՀ-ին ծն­կի բե­րե­լու, առն­վազն ահ­ռե­լի վնաս պատ­ճա­ռե­լու և թու­լաց­նե­լու շար­ժա­ռիթ, թե­կուզ, կեն­սա­բա­նա­կան զեն­քի կի­րառ­մամբ: Ա՛յն, որ ԱՄՆ-ը, ի դեպ, ինչ­պես և Իս­րա­յե­լը, աշ­խար­հի այն պե­տու­թյուն­նե­րից են, ո­րոնք ի­րենց այս կամ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար մի­ջոց­նե­րի միջև խտ­րու­թյուն չեն դնում, հայտ­նի է գրե­թե ողջ աշ­խար­հին: Հի­շենք, թե­կուզ, ԱՄՆ-ի կող­մից զանգ­վա­ծա­յին բնաջ­նջ­ման մեկ այլ զի­նա­տե­սա­կի կի­րա­ռու­մը` 1945 թ. Ճա­պո­նիա­յի Հի­րո­սի­մա և Նա­գա­սա­կի քա­ղաք­նե­րի ռմ­բա­կո­ծու­թյունն ա­տո­մա­յին ռում­բե­րով:
Նշենք նաև, որ Չի­նաս­տա­նին թու­լաց­նե­լու, խեղ­ճաց­նե­լու, նրա տն­տե­սա­կան և ռազ­մա­կան ա­րագ զար­գա­ցումն առն­վազն զս­պե­լու ԱՄՆ-ի վե­րոն­շյալ շա­հագ­րգ­ռու­թյու­նը ԱՄՆ-Չի­նաս­տան տն­տե­սա­կան պա­տե­րազ­մի դա­դա­րեց­ման (կար­ծում եմ, ժա­մա­նա­կա­վոր) հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագ­րու­մից հե­տո էլ պահ­պան­վում է:
Եր­րորդ. ան­հիմ­նը հենց Ֆի­լիպ Ռի­կե­րի այն հայ­տա­րա­րու­թյունն է, թե Ռու­սաս­տա­նը մտա­դիր է «տա­րա­ձայ­նու­թյուն սեր­մա­նել ու ներ­սից ոչն­չաց­նել ա­մե­րի­կյան ինս­տի­տուտ­ներն ու միու­թյուն­նե­րը», ո­րով­հետև մի բան է սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ռու­սա­կան տի­րույ­թում առ­կա հա­զա­րա­վոր հա­շիվ­նե­րի կող­մից ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծու­մը (ե­թե նույ­նիսկ հա­մա­րենք, թե այն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյուն է), և բո­լո­րո­վին այլ բան նույն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան տա­րա­ծու­մը Ռու­սաս­տա­նի կող­մից:
Բա­ցի վե­րը նշ­վա­ծից, ան­պատ­կե­րաց­նե­լի է, թե Ռու­սաս­տա­նը կամ այդ հա­զա­րա­վոր հա­շիվ­նե­րի օգ­տա­տե­րերն ինչ­պե՞ս կա­րող են տա­րա­ձայ­նու­թյուն սեր­մա­նե­լու և ա­մե­րի­կյան ինս­տի­տուտ­ներն ու միու­թյուն­նե­րը ներ­սից ոչն­չաց­նե­լու ա­նի­րա­կա­նա­նա­լի մտադ­րու­թյունն ու­նե­նալ, չի կա­րե­լի ա­ռաջ­նորդ­վել նրանց խե­լաց­նո­րու­թյան կան­խա­վար­կա­ծով: Նույն­պես ան­հիմն և ան­հե­թեթ է Ռի­կե­րի կող­մից «ռու­սա­կան չա­րա­միտ­նե­րին» հան­րա­յին անվ­տան­գու­թյու­նը սպառ­նա­լի­քի տակ դնե­լու, գլո­բալ բժշ­կա-սա­նի­տա­րա­կան օգ­նու­թյու­նից ու­շադ­րու­թյու­նը շե­ղե­լու ո­րո­շում վե­րագ­րե­լը:
Ռու­սաս­տա­նում ար­դեն պա­տաս­խա­նել են կո­րո­նա­վի­րու­սի մա­սին կեղծ լու­րե­րի վե­րա­բե­րյալ պետ­դե­պար­տա­մեն­տի մե­ղադ­րան­քին:
«РИА Новости»-ի տե­ղե­կաց­մամբ, Ռու­սաս­տա­նի Պետ­դու­մա­յի մի­ջազ­գա­յին գոր­ծե­րի կո­մի­տեի նա­խա­գա­հի ա­ռա­ջին տե­ղա­կալ Դմիտ­րի Նո­վի­կո­վը մեկ­նա­բա­նել է կո­րո­նա­վի­րու­սի մա­սին կեղծ լու­րե­րի տա­րած­ման մեջ Ռու­սաս­տա­նին կաս­կա­ծե­լու վե­րա­բե­րյալ (ի­րա­կա­նում` մե­ղադ­րող.- Ա. Հ.) ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տի հայ­տա­րա­րու­թյու­նը::
«Տար­բեր հա­շիվ­ներ կան, նե­րա­ռյալ նրանց, ով­քեր ա­մեն գնով բա­ժա­նորդ­ներ են ձեռք բե­րում և տա­րա­ծում տե­ղե­կատ­վու­թյուն, ո­րը պա­հան­ջարկ­ված է, իսկ կո­րո­նա­վի­րու­սի մա­սին տե­ղե­կատ­վու­թյունն ա­ռա­վել քան պա­հան­ջարկ ու­նի»,- ա­սել է նա:
Նո­վի­կո­վը նաև ու­շադ­րու­թյուն է հրա­վի­րել այն փաս­տի վրա, որ կեն­սա­բա­նա­կան զենք մշա­կում են մի շարք պե­տու­թյուն­ներ, և ԱՄՆ-ն այս հար­ցում ա­ռա­ջա­տար­նե­րից է:
«Կա շա­հագր­գիռ կող­մե­րի մի զանգ­ված` այդ մշա­կում­նե­րին մաս­նակ­ցող այն ա­ռու­մով, որ­պես­զի ի­րենց հե­տա­զո­տու­թյուն­նե­րը կյան­քի կո­չեն ու տես­նեն, թե դրան­ցից ինչ է ստաց­վում»- ա­սել է պատ­գա­մա­վո­րը:
Դմիտ­րի Նո­վի­կովն այս­պի­սով ա­նուղ­ղա­կիո­րեն հնա­րա­վոր է հա­մա­րել COVID-2019-ի ար­հես­տա­կան ծա­գու­մը, կեն­սա­բա­նա­կան զենք լի­նե­լը, ինչ­պես նաև կեն­սա­բա­նա­կան զենք մշա­կող շա­հագր­գիռ կող­մե­րի կամ, թե­կուզ, դրան­ցից մե­կի կող­մից կեն­սա­բա­նա­կան զեն­քի կի­րա­ռու­մը դրա ար­դյու­նա­վե­տու­թյու­նը փոր­ձար­կե­լու (հա­վե­լենք` նաև հե­տա­գա կա­տա­րե­լա­գործ­ման) նպա­տա­կով: Նոր կո­րո­նա­վի­րու­սի պա­րա­գա­յում, Չի­նաս­տա­նին ահ­ռե­լի վնաս պատ­ճա­ռե­լուն զու­գա­հեռ, ա­յո, կա­րող են լի­նել նաև կեն­սա­բա­նա­կան զեն­քի ար­դյու­նա­վե­տու­թյու­նը փոր­ձար­կե­լու, ինչ­պես նաև այդ զեն­քի հե­տա­գա կա­տա­րե­լա­գործ­ման հա­մար անհ­րա­ժեշտ տե­ղե­կու­թյուն­նե­րի ստաց­ման նպա­տակ­նե­րը, բա­ցառ­ված չէ, որ ա­միս­ներ կամ տա­րի­ներ հե­տո ի հայտ գա COVID-2019-ից ո­րոշ չա­փով տար­բեր­վող մի նոր կո­րո­նա­վի­րուս` ար­դեն ոչ միայն վա­րա­կե­լիու­թյան, այլև մա­հա­ցու­թյան բարձր ցու­ցա­նի­շով:
ՈՒ­շագ­րավ ևս մեկ փաստ. վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման ռիս­կը շա­րու­նա­կում է մնալ շատ ցածր: Այդ մա­սին հայ­տա­րա­րել է նաև ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը: Փետր­վա­րի 26-ին Սպի­տակ տա­նը հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սում նա միա­ժա­մա­նակ ա­սել է, որ նոր կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաս­տա­նյու­թի մշա­կումն ըն­թա­նում է «ա­րագ» և «շատ լավ»…
Այժմ ձեռ­քի տակ բա­վա­րար ա­պա­ցույց­ներ չու­նե­նա­լով, դեռ չենք հայ­տա­րա­րի, թե նոր կո­րո­նա­վի­րու­սը Չի­նաս­տա­նի դեմ հենց ԿՀՎ-ի կամ ԱՄՆ-ի կող­մից է կի­րառ­վել, կա­րող ենք ըն­դա­մե­նը են­թադ­րել, կաս­կա­ծել… Մա­նա­վա՛նդ, որ COVID-2019-ը, թե­կուզ ա­մե­րի­կյան ինչ-որ կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­յում կամ ու­րիշ տեղ մշակ­ված, կա­րող էր գոր­ծի դր­վել շա­հագր­գիռ մեկ այլ պե­տու­թյան կամ կազ­մա­կեր­պու­թյան, օ­րի­նակ, Իս­րա­յե­լի «Մո­սադ»-ի, Մեծ Բրի­տա­նիա­յի MI6-ի, մա­սո­նա­կան կամ Սո­րո­սին են­թա­կա ինչ-որ կազ­մա­կեր­պու­թյան կող­մից:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 9626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ