Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մարդ­կանց փա­ռա­բա­նե­լը, սր­բե­րի շար­քում դա­սե­լը, հայ­հո­յե­լը, սև ու սպի­տա­կի բա­ժա­նե­լը 2018-ի ապ­րիլ-մա­յիս­յան ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­րի ժա­մա­նա­կից են սկիզբ ա­ռել ու չեն լքում մեզ»

«Մարդ­կանց փա­ռա­բա­նե­լը, սր­բե­րի շար­քում դա­սե­լը, հայ­հո­յե­լը, սև ու սպի­տա­կի բա­ժա­նե­լը 2018-ի ապ­րիլ-մա­յիս­յան ի­րա­դար­ձու­թ­յուն­նե­րի ժա­մա­նա­կից են սկիզբ ա­ռել ու չեն լքում մեզ»
17.03.2020 | 00:10

Այն, ինչ այ­սօր կա­տար­վում է քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան տի­րույ­թում, հետևանք է հե­ղա­փո­խու­թյան ժա­մա­նակ ներ­դր­ված ոչ դրա­կան պրակ­տի­կա­յի: Մարդ­կանց, սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի օգ­տա­տե­րե­րի ու, առ­հա­սա­րակ, քա­ղա­քա­ցի­նե­րի վե­րա­բեր­մուն­քը քա­ղա­քա­կան երևույթ­նե­րի, դեմ­քե­րի նկատ­մամբ, այն է՝ նրանց փա­ռա­բա­նե­լը, սր­բե­րի շար­քում դա­սե­լը, հայ­հո­յե­լը, սև ու սպի­տա­կի բա­ժա­նե­լը 2018-ի ապ­րիլ-մա­յի­սյան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ժա­մա­նա­կից են սկիզբ ա­ռել ու չեն լքում մեզ: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ա­ՆԻ ՍԱՄ­ՍՈ­ՆՅԱ­ՆԸ:

-Նախ­կին­նե­րին մեր­ժե­լու հա­մար է­մո­ցիո­նալ այն­պի­սի սուր դաշտ էր պետք, ո­րը ձեռն­տու էր գոր­ծող իշ­խա­նու­թյա­նը: Բնա­կա­նա­բար երկ­րում տե­ղի ու­նե­ցած քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից հե­տո մարդ­կանց մի խումբ սկիզբ դրեց այն­պի­սի գոր­ծըն­թաց­նե­րի, որ դուր չէին գա­լիս մեկ այլ խմ­բի, ու սա բե­րեց առ­ճա­կատ­ման: Իշ­խա­նու­թյան այն պն­դու­մը, թե սի­րո ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո երկ­րում հա­մե­րաշ­խու­թյան մթ­նո­լորտ է, մար­դիկ, փո­ղո­ցում ի­րար տես­նե­լով, գր­կում են, բո­լո­րը մեկ­մե­կու սի­րում են, զուտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ մնա­ցին: Ի­րա­կա­նում իշ­խա­նու­թյու­նը խրա­խու­սում է երկ­րում ստեղծ­ված ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տի ձևա­վո­րու­մը, ու խրա­խու­սում է, ո­րով­հետև, այդ ա­տե­լու­թյու­նը մի ծայ­րով ուղղ­ված է ընդ­դեմ իշ­խա­նու­թյան, մի ծայ­րով պաշտ­պա­նում է իշ­խա­նա­վոր­նե­րին: Հետևա­բար ես այլ կերպ չեմ կա­րող մեկ­նա­բա­նել մեր գոր­ծըն­կեր­նե­րի վար­քա­գի­ծը, երբ իշ­խա­նու­թյան քա­ղա­քա­կան հա­կա­ռա­կորդ­նե­րին, ընդ­դի­մա­խոս­նե­րին հայ­հո­յում են հենց ի­րենց պա­տի տակ, վի­րա­վո­րում, նվաս­տաց­նում, պատ­վի ու ար­ժա­նա­պատ­վու­թյան հետ են խա­ղում, իսկ նրանք քայ­լեր չեն ձեռ­նար­կում: Ես դրան այլ ան­վա­նում չեմ կա­րող տալ, քան ա­տե­լու­թյան մթ­նո­լոր­տի խրա­խու­սումն է,- ա­սում է նա:
-«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը, ի դեպ, ա­սում են, որ ե­թե «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» պատ­գա­մա­վոր­նե­րը փո­ղոց դուրս գան ու շփ­վեն քա­ղա­քա­ցի­նե­րի հետ, ա­պա կտես­նեն, որ ի­րենց հաս­ցեին միայն սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում չէ, որ վատ են ար­տա­հայտ­վում:
-Ինձ հա­մար զվար­ճա­լի է, երբ Facebook-ով եր­կիր կա­ռա­վա­րող իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ընդ­դի­մու­թյա­նը կոչ են ա­նում դուրս գալ փո­ղոց ու շփ­վել քա­ղա­քա­ցի­նե­րի հետ: Դրանք մեր խոր­հուրդ­ներն են ե­ղել իշ­խա­նու­թյա­նը, մենք ենք ա­սել, որ դուրս ե­կեք Facebook-յան ի­րա­կա­նու­թյու­նից: Ե­թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի փո­խա­րեն նրանք դուրս գան փո­ղոց, կհաս­կա­նան, որ այն, ինչ կա­տար­վում է մեր դեմ, այն ա­տե­լու­թյու­նը, որ գե­նե­րաց­վում է մե­զա­նից յու­րա­քան­չյու­րի նկատ­մամբ, գե­նե­րաց­վում է Facebook-ում: Բայց մյուս կող­մից՝ այդ ա­մենն ազ­դում է նաև մարդ­կանց ի­րա­կան կյան­քի, պա­հե­լաձևի ու վար­քի վրա: Դա է պատ­ճա­ռը, որ ա­հա­զան­գում ենք՝ հար­գե­լի՛ իշ­խա­նու­թյուն, պատ­գա­մա­վոր­ներ ու գոր­ծա­դի­րի ան­դամ­ներ, ե­թե այս­պես շա­րու­նա­կեք, ա­պա այդ մթ­նո­լոր­տը սո­ցիա­լա­կան ցան­ցե­րից դուրս է գա­լու և ար­դեն իսկ դուրս է ե­կել: Մար­դիկ տար­բեր ի­րա­վի­ճակ­նե­րում՝ ըն­կեր­նե­րը մի­մյանց հետ զրու­ցե­լիս, հարևան­նե­րը բա­կում սուրճ խմե­լիս, բա­րե­կամ­նե­րը հար­սա­նիք­նե­րի կամ խն­ջույք­նե­րի ժա­մա­նակ, քա­ղա­քա­կան վի­ճա­բա­նու­թյան են բռն­վում, ին­չը ծեծ­կռ­տու­քի է վե­րած­վում: Սա բնավ միս­տի­կա­յի ժան­րից չէ, նման դեպ­քե­րի մա­սին լսել ենք ար­դեն:
-Տի­կին Սամ­սո­նյան, ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում մետ­րո­յում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պին, երբ աղ­ջի­կը վար­չա­պե­տի մեկ­նած բուկ­լե­տը պատ­ռել, այ­նու­հետ նե­տել էր նրա վրա: «Իմ քայ­լի» ձեր գոր­ծըն­կեր­նե­րը սա հա­մա­րում են վուլ­գար, 1000 տար­վա պատ­մու­թյուն ու­նե­ցող ազ­գին ոչ հա­րիր պահ­վածք:
-Ես որևէ բնո­րո­շում չեմ տա այդ երևույ­թին: Կա­սեմ միայն, որ մար­դիկ ըն­դօ­րի­նա­կում են ի­րեն­ցից հե­ղի­նա­կու­թյուն ներ­կա­յաց­նող մարդ­կանց կամ այն ան­ձանց, որ հա­սա­րա­կա­կան վար­քագ­ծի կա­նոն­ներ են թե­լադ­րում: Այդ մարդ­կան­ցից է նաև վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, հե­ղա­փո­խու­թյու­նից ա­ռաջ նա նույն­պես վար­վել է այդ­պես, նման օ­րի­նակ է ցույց տվել: Հի­մա ե­թե մար­դիկ ո­րո­շեն փչաց­նել տե­սախ­ցիկ­նե­րը, ա­րա­գա­չա­փե­րը կամ տա­րա­տե­սակ բա­ներ կպց­նեն դրանց վրա, ու՞մ են մե­ղադ­րե­լու, քա­ղա­քա­ցու՞ն, ում պետք է Facebook-ում նվաս­տաց­նեն, թե՞ վար­չա­պե­տին ու նրա հա­մա­խոհ­նե­րին, ով­քեր նման վար­քա­գիծ են դրսևո­րել: Ընդ ո­րում, ե­թե ա­րա­գա­չա­փեր փա­կե­լուց հե­տո այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը վե­րաց­նեին դրանք, ես կհաս­կա­նա­յի այդ ա­րար­քը, բայց ե­թե նման քայ­լի չեն գնա­ցել ու չեն վե­րաց­րել, նշա­նա­կում է, որ ե­թե մար­դիկ ու­զե­նան ի­րենց բո­ղո­քը նույն կերպ ար­տա­հայ­տել, որևէ մե­կը քն­նա­դա­տե­լու ի­րա­վունք չու­նի:
-Ար­դեն երկ­րորդ դեպքն է գրանց­վել, որ քա­ղա­քա­ցի­նե­րը, այս­պես ա­սած, «ոչ»-ի թա­ղում են կազ­մա­կեր­պել: Իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­վա­րար­վել են հայ­տա­րա­րե­լով միայն, թե դա «ա­յո»-ի հետ որևէ կապ չու­նի:
-Խոր­հր­դա­րա­նի նա­խորդ նս­տաշր­ջա­նի ժա­մա­նակ մեր գոր­ծըն­կեր­ներն ա­սում էին, որ ե­թե նման դեպք տես­նեն, ա­պա դա­տա­պար­տե­լու են, հի­մա կտես­նենք, թե ինչ­պես են դա­տա­պար­տե­լու կամ չե­զո­քաց­նե­լու: Թող գնան, մարդ­կանց սո­վո­րեց­նեն, որ դա ճիշտ չէ, որ դա ա­տե­լու­թյան քա­րոզ է, որ այդ­պես չեն մր­ցակ­ցում քա­ղա­քա­կան հա­կառա­կորդ­նե­րի հետ: Այս հար­ցում մեծ ա­նե­լիք ու­նեն:
-Հե­տաձգ­ված հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վի ժա­մա­նակ, երբ վար­չա­պե­տը Լո­ռու մարզ էր այ­ցե­լել, աս­ֆալտ­նե­րի ո­րա­կից էր խո­սում: Տպա­վո­րու­թյուն էր, թե գնա­ցել էր կա­տար­ված աշ­խա­տան­քը ստու­գե­լու, բայց դա այն դեպ­քում, երբ այդ ժա­մա­նակ ար­ձա­կուր­դում էր գտն­վում
-Ա­յո, հա­մա­կար­ծիք եմ այդ տե­սա­կե­տին, ա­վե­լին՝ կա­րող ենք դի­տար­կել, որ նա վար­չա­կան ռե­սուրս է չա­րա­շա­հում, փոր­ձում է մեկ­տե­ղել աշ­խա­տանքն ու քա­րո­զար­շա­վը, որ­պես­զի այդ հար­ցով շատ խո­ցե­լի չլի­նի, կամ, այս­պես ա­սած աս­ֆալ­տի ո­րա­կից խո­սե­լով՝ հան­րաք­վե է քա­րո­զում: Ի­հար­կե, ես հաս­կա­նում եմ տո­ղա­տա­կը, որ աշ­խա­տանք ենք կա­տա­րել ու շա­րու­նա­կե­լու ենք կա­տա­րել, այն­պես որ «ա­յո» քվեար­կեք, բայց հան­րաք­վեի բո­վան­դա­կու­թյու­նը կար­ծես բո­լոր­վին այլ բա­նի մա­սին է: Չնա­յած ին­չի մա­սին է խոս­քը, ե­թե «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն ա­սել էր, թե աս­ֆալ­տի ո­րա­կը շատ ու­ղիղ կապ ու­նի սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վեի հետ:
-Նո­րից Լո­ռու մար­զի այ­ցից. Նի­կոլ Փա­շի­նյա­նը նե­րո­ղու­թյուն է խնդ­րել կուր­թան­ցի տղա­յից՝ ա­սե­լով, թե գե­րագ­նա­հա­տել է իր՝ մար­դու ա­ռող­ջա­կա­նին նկա­րա­գիր տա­լու հատ­կու­թյու­նը։ Բայց սրան զու­գա­հեռ ար­դա­րաց­րել է, թե ին­չու է այդ­պես վար­վել։ Ան­կե՞ղծ էր վար­չա­պե­տը, մի­գու­ցե դա տակ­տի­կա­կան քա՞յլ էր հան­րաք­վեին ըն­դա­ռաջ:
-Սա ար­դեն երկ­րորդ դեպքն է, որ ՀՀ վար­չա­պե­տը քա­ղա­քա­ցու նկատ­մամբ կո­պիտ վե­րա­բեր­մունք է ցու­ցա­բե­րում։ Կի­սում եմ այն մո­տե­ցու­մը, որ յու­րա­քան­չյու­րը պետք է ա­րա­րի, ստեղ­ծի, կա­ռու­ցի սե­փա­կան ջան­քե­րով, պե­տու­թյու­նից պա­հան­ջի միայն այն, ինչ պե­տու­թյու­նը պար­տա­վոր է տալ։ Սա­կայն խն­դիրն այս­տեղ այլ է։ Հա­յաս­տա­նում սո­ցիալ-տն­տե­սա­կան վի­ճա­կը բար­վոք չէ, տա­րի­նե­րի ըն­թաց­քում խո­րա­ցել է աղ­քա­տու­թյու­նը, որն իր հեր­թին ա­ռա­ջաց­րել է հո­գե­բա­նա­կան, ա­ռող­ջա­կան և կախ­վա­ծու­թյան այլ խն­դիր­ներ։ Մար­դիկ տե­սել են պա­տե­րազմ, երկ­րա­շարժ, բազ­մա­թիվ զր­կանք­ներ, և այս ի­րո­ղու­թյուն­նե­րից ել­նե­լով՝ անհ­րա­ժեշտ է ցու­ցա­բե­րել նր­բան­կա­տու­թյուն և ան­հա­տա­կան մո­տե­ցում։ Կար­ծում եմ՝ ան­ձի վի­ճա­կի մա­սին ա­ռանց պատ­շաճ տե­ղե­կատ­վու­թյուն ու­նե­նա­լու հան­րա­յին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը պետք է ձեռն­պահ մնան հրա­պա­րա­կայ­նո­րեն նման մո­տե­ցում ցու­ցա­բե­րե­լուց նրա նկատ­մամբ։ Դրա փո­խա­րեն կա­րե­լի է պար­զա­պես հանձ­նա­րա­րա­րել հա­պա­տաս­խան կա­տա­րող­նե­րին, որ­պես­զի ու­սում­նա­սի­րեն հար­ցը և ըստ այդմ հաս­կա­նան՝ քա­ղա­քա­ցին պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու­նի՞, թե՞ ոչ։
-Երկ­րում ար­տա­կարգ դրու­թյուն է հայ­տա­րար­վել կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով։ ՈՒ­շա­ցա՞ծ էր, ա­վե­լի վա՞ղ պետք էր ար­տա­կարգ ռե­ժիմ հայ­տա­րա­րել։
- Ա­յո, ա­վե­լի վաղ էր պետք ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րել ու ստի­պել մարդ­կանց, որ զս­պեն հան­դի­պում­նե­րը, շփում­ներն ու գոր­ծու­նեու­թյան մի շարք տե­սակ­ներ։ Հույս դնել մարդ­կանց ինք­նա­գոր­ծու­նեու­թյան վրա անմ­տու­թյուն կլի­նի։ Ա­սել, թե ար­տա­կարգ դրու­թյուն մտց­նե­լու ո­րո­շու­մը շատ ու­շա­ցած էր, ճիշտ չի լի­նի, բայց տե­սանք թե մի շարք ո­րո­շում­նե­րի հա­պա­ղու­մը, օ­րի­նակ, Ի­րա­նի հետ սահ­ման չփա­կե­լը, Երևան-Մի­լան չվեր­թե­րը չչե­ղար­կելն ին­չի հան­գեց­րին։
- Նա­խա­րարն ա­սում էր, թե կո­րո­նա­վի­րու­սի հա­մար «շատ ա­ռանձ­նա­կի» քայ­լեր պետք չէր ա­նել, բայց, փաս­տո­րեն, պետք էին դրանք։
- Այն պա­հին, երբ աշ­խարհն ա­հա­զան­գում էր վի­րու­սի վտան­գա­վո­րու­թյան մա­սին, մեր կա­ռա­վա­րու­թյունն աում էր, թե այն վտա­նա­գա­վոր չէ, կամ «ում շունն է»։ Շա­րու­նա­կում էին ընտ­րար­շավ ու զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­ներ ի­րա­կա­նաց­նել, ինչն իր հետևանք­ներն ու­նե­ցավ։ Մար­դիկ, լսե­լով, որ դա վտան­գա­վոր չէ, շա­րու­նա­կե­ցին բնա­կա­նոն կյան­քով ապ­րել։ Բա­ցի այդ՝ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը սկզ­բում ա­սում էր, թե ե­րե­խա­նե­րի՝ վի­րու­սով վա­րակ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը քիչ է, միայն տա­րեց­նե­րի վրա է այն ազ­դում, բայց ար­դեն վա­րա­կա­կիր ե­րե­խա կա։ Կա­ռա­վա­րու­թյունն իր ան­լուրջ վե­րա­բեր­մուն­քը պետք է մի կողմ թող­նի ու դա­սեր քա­ղի այս ա­մե­նից։
-Փաս­տո­րեն չե­ղարկ­վում է նաև հան­րաք­վեն, իշ­խա­նու­թյու­նը ցան­կու­թյուն կու­նե­նա՞ հե­տա­գա­յում նո­րից հան­րաք­վե նշա­նա­կե­լու։
-Կչե­ղարկ­վի հան­րաք­վեն, թե կհե­տաձգ­վի, չեմ կա­րող ա­սել, բայց քա­ղա­քա­կան ցան­կա­ցած օ­րա­կարգ, որ են­թադ­րում է զանգ­վա­ծա­յին շփում­ներ, չպետք է գո­յու­թյուն ու­նե­նա։
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 11065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ