Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կի­լո­մետ­րե­րով ձգ­վող բեռ­նա­տար­նե­րի կու­տա­կում­ներ կան

Կի­լո­մետ­րե­րով ձգ­վող բեռ­նա­տար­նե­րի կու­տա­կում­ներ կան
14.04.2020 | 00:24
Բագ­րա­տա­շե­նի սահ­մա­նա­յին ան­ցա­կե­տի մոտ՝ հայ-վրա­ցա­կան սահ­մա­նին, հա­րյու­րա­վոր բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա­նե­րի կու­տա­կում­ներ են։ Բեռ­նա­տար­նե­րի հեր­թը ձգ­վում է կի­լո­մետ­րե­րով։ Այս մե­քե­նա­նե­րի վա­րորդ­ներն օ­րե­րով սպա­սում են, որ­պես­զի կա­րո­ղա­նան հա­տել սահ­մա­նը։ Եվ այս ի­րա­վի­ճակն ար­դեն մի քա­նի շա­բաթ է։ Ընդ ո­րում, հս­տակ պա­տաս­խան չի տր­վում, թե ին­չու է այս վի­ճա­կը ստեղծ­վել, երբ կշտկ­վի, ու ընդ­հան­րա­պես կկա­րո­ղա­նա՞ն ար­դյոք հա­տել սահ­մա­նը։ Վա­րորդ­նե­րը դժ­գո­հում են, որ այս պայ­ման­նե­րում չեն կա­րո­ղա­նում լու­ծել ա­մե­նա­տար­րա­կան կեն­ցա­ղա­յին խն­դիր­ներն ան­գամ՝ հաց, ջուր և այլն։ Շատ մե­քե­նա­նե­րում բեռն­ված բան­ջա­րե­ղե­նը փչա­նում է, և տն­տե­սա­վա­րող­նե­րը հս­կա­յա­կան կո­րուստ­ներ են կրում։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2117

Մեկնաբանություններ