«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ուղերձն ասելիք պիտի ունենա

Ուղերձն ասելիք պիտի ունենա
18.04.2020 | 21:11

Ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը։ Բարձրաստիճան պաշտոնյան հանրությանն ուղերձով է դիմում, երբ կոնկրետ ասելիք կա, եթե, իհարկե, դա Նոր տարի չէ։ Իսկ ո՞րն էր Փաշինյանի ուղերձի ասելիքը։ Նա ասում էր այն, ինչ վերջին մեկուկես ամսում ոչ միայն ինքն է հայտարարում, «լայվեր» անում, այլև իր նախարարները: Հանրության համար այդ ուղերձում ոչ մի նորություն չկար։ Ուրեմն ինչու՞ էր հանրությանը գամել էկրանի առջև։

Տպավորությունն այն է, որ այս մարդը խոսելուց չի հագենում, իսկ խոսքն էլ արժեք այլևս չունի, որովետև պետության ղեկավարի խոսքը պետք է սպասելի լինի, նյութ ունենա մեջը։ Իսկ ուղերձ լինում է այն դեպքում, երբ իսկապես մեծ նորություն կա հանրությանը հայտնելու, այլապես սովորական ասելիքի համար կան պաշտոնական հաղորդագրությունները, ասուլիսներն ու հարցազրույցները։ Երբ ողջ ժողովրդին ասում ես, թե այսինչ ժամին վարչապետն ուղերձով կդիմի հանրությանը, բոլորն ակնկալիք ունեն այդ խոսքից՝ թե դրական, թե բացասական առումով։


Այնինչ, Նիկոլ Փաշինյանը որոշեց նորից, հարյուրերորդ անգամ հանրությանը տեղեկացնել կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմացնելու համար նախատեսված միջոցառումների մասին ու նաև ինչպես պաշտպանվել վիրուսից։ Վերջին տարբերակում հավանաբար ամենաքիչը հանրությունն այդ ասելիքին էր սպասում, քանի որ օրը հազար անգամ այդ մասին լրատվամիջոցները առողջապահության համակարգի ներկայացուցիչներն հորդորում են։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի իր խոսքին արժեք տա, թե չէ այնքան են էժանացել ասելիքն ու ուղերձները, որ հանրությունը դրանք հաճախ չի էլ կարևորում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ