«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Օդորակիչները վարակների տարածո՞ղ

Օդորակիչները վարակների տարածո՞ղ
01.05.2020 | 10:27

Որոշ հաղորդագրություններ, օրինակ, Չինաստանից, վկայում են՝ ինչքան քիչ գիտենք մենք կորոնավիրուսի մասին՝ գրում է Քրիստինա Կունկելը Süddeutsche Zeitung-ում: Հունվարի վերջին մի քանի տասնյակ մարդ Գուանչժոու քաղաքի ռեստորանում է եղել: Ռեստորանը 5 հարկ ունի և օդափոխվում է մեկ օդորակիչով: Պատուհաններ չունի: Մի քանի շաբաթից 10-ը հիվանդացել է Covid-19-ով: Նրանք նստած են եղել տարբեր սեղանների շուրջ, և նրանց ընտանիքները միմյանց հետ չեն շփվել: Գիտնականները վերականգնել են վիրուսի փոխանցումը մեկ վարակակրից: Վարակվելու այլ ճանապարհներ, բացի միաժամանակ ռեստորանում լինելուց, նրանք բացառել են: Զրոյական պացիենտը վարակել է ոչ միայն նույն սեղանի շուրջ նստածներին:

Գիտնականները կարծում են, որ վարակի փոխանցման վճռական դերը ունեցել է օդորակիչը: Օդային հոսքի մեջ վարակը կարող էր ավելի մեծ տարածության վրա սփռվել, քան խոսելիս, հազալիս կամ փռշտալիս: Այդ պատճառով փորձագետները կոչ են անում մեծացնել սեղանների միջև տարածությունը, լավ հետևել օդորակիչների վիճակին և տարածքն օդափոխել դրսի օդի միջոցով: Թերևս, հիմնվելով Չինաստանի մեկ օրինակի վրա շտապողական է եզրակացնել, որ օդափոխման բոլոր համակարգերը վտանգ են ներկայացնում: «Տեխնիկական տարբերություններ կան օդորակիչների ու օդի ֆիլտրման հնարավորությունների միջև, այդ ամենին պետք է ուշադրություն դարձնել,- ասում է համաճարակաբան Ռաֆայել Միկոլայչուկը Հալլե Վիտենբերգի համալսարանից:-Մենք գտնում ենք, որ կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, վարակը փոխանցվում է անմիջական շփման դեպքում, ոչ թե աէրոզոլի, որ կարող է մեծ տարածություններ անցնել»: Թեպետ առաջին հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսները պահպանում են վիրուլենտությունը օդում մի քանի ժամ անց էլ, առայժմ պարզ չէ, բավարա՞ր է այդ վիրուսի խտությունը մարդուն վարակելու համար: Սակայն գիտնականները միակարծիք են, որ լավ օդափոխված տարածքը ավելի շուտ նպաստում է վարակի ռիսկի կրճատմանը: Նրանք ենթադրում են, որ, օրինակ, Բեռլինի ակումբում կամ Ավստրիայի Իշգլեի բարում այդքան շատ մարդիկ են վարակվել, որովհետև տարածքում բավականաչափ թարմ օդ չի եղել: Շրջակա միջավայրի պահպանության դաշնային ծառայությունը նույնպես հաղորդում է, որ ամեն ինչ կախված է նախևառաջ օդորակիչի տեսակից ու նրա տեխնիկական սպասարկումից: Օրինակ՝ կրուիզային նավերում օդորակիչների օդը սովորաբար ամբողջությամբ դուրս չի գալիս օդափոխման կենտրոնական համակարգի միջոցով, այլ մասնակի վերադառնում է տարածք: Դա կարող է հանգեցնել հարուցիչի փոխանցման: Այդպես ամրանում է կասկածը, որ Ճապոնիայի ափերի մոտ կանգնած Diamond Princess զբոսանավի հարյուրավոր ուղևորներ կարող էին վարակվել օդափոխման կենտրոնական համակարգի միջոցով: 2003-ին Sars-ի բռնկման ժամանակ հարյուրավոր մարդիկ Հոնկոնգի բազմահարկերից մեկում ենթադրաբար վարակվել են օդափոխման անսարք համակարգի պատճառով: Այնուամենայնիվ, եթե օդորակիչը օդափոխում է միայն մեկ տարածք, աշխատում է անթերի, և եթե տեխնիկական սպասարկումը պարբերաբար ստուգվում է, վարակի մեծ վտանգ չկա:
Քրիստինա Կունկել, Süddeutsche Zeitung


Հ.Գ. Այսինքն՝ անհատական օդորակիչները հատկապես բարձրահարկերում վտանգի մեծ աղբյուր չեն, փոխարենը վտանգավոր են օդափոխման կենտրոնական համակարգին միացված առանձին օդորակիչները մեծ տարածքներում: Ու այս փաստի հետ պետք է հաշվի նստել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8250

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ