Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պայքարեք COVID-19 համավարակի դեմ՝ դրական վերաբերմունքով

Պայքարեք COVID-19 համավարակի դեմ՝ դրական վերաբերմունքով
02.05.2020 | 17:59

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելությունը մեկնարկում է «Պայքարենք COVID-19-ի դեմ դրական վերաբերմունքով» գլխագրով արշավ, որի մի մասն է նաև այս վիդեո մարտահրավերի նախաձեռնությունը։
COVID-19-ի դեմ անզիջում պայքար մղելիս պետք չէ մոռանալ ժպտալու և ամեն ինչում դրականը տեսնելու մասին։


Ձեզանից ոմանք արդեն դարձել են տանը մնալու իսկական վարպետներ, որոնք այս ընթացքում սովորել են կամ արել շատ հետաքրքիր ու դրական գործե՞ր, Dդե ուրեմն՝ կիսվեք ձեր փորձով, ցույց տվեք ձեր նոր բացահայտած տաղանդները, սովորած հմտությունները։

Օրինակ՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիզերը տեսանյութում պատմում է, թե ինչ դրական բաներ է արել այս ընթացքում և վիդեո մարտահրավեր է նետում Տավուշի մարզպետ՝ Հայկ Չոբանյանին, TEDxYerevan-ի կազմակերպիչ՝ Քրիստինե Սարգսյանին և քանդակագործ՝ Բոգդան Հովհաննիսյանին՝ պատմելու իրենց փորձի մասին։
Դուք էլ կարող եք անել նույնը ձեր ընկերների, գործընկերների կամ ծանոթների հետ միասին։ Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ պարզ քայերը․
- վերցրեք ձեր հեռախոսը
- միացրեք տեսախցիկը
- ցույց տվեք, պատմեք, թե ինչ դրական բաներ եք սովորել, արել կամ, միգուցե, բացահայտել այս կարանտինի ընթացքում
- տարածեք տեսանյութը ձեր ֆեյսբուքյան էջում՝ նշելով՝ USAID Armenia և #fightcovid19withpositivity, #stayhome հեշթեգերը և/կամ ուղարկեք վիդեոն USAID Armenia ֆեյսբուքյան էջին և մենք կտարածենք այն։

Տեսանյութերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 15-ն է։ Ամենակրեատիվ, հետաքրքիր տեսանյութերի հեղինակներին սպասվում է անակնկալ։


Դիտվել է՝ 4731

Մեկնաբանություններ