Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

IFAB-ը դի­մում է գոր­ծուն քայ­լե­րի

IFAB-ը դի­մում է գոր­ծուն քայ­լե­րի
12.05.2020 | 00:50

Նախ ներ­կա­յաց­նենք, թե ինչ ա­սել է IFAB։ Հա­յե­րե­նով բա­ցատ­րու­­թյունն է Ֆուտ­բո­լա­յին ա­սո­ցիա­ցիա­նե­րի մի­ջազ­գա­յին խոր­հուրդ։ Այն զբաղ­վում է FIFA-ի նոր կա­նոն­նե­րի ու գոր­ծա­ծու­թ­յան մեջ ե­ղած­նե­րի վե­րամ­շակ­մամբ։ Ա­հա հենց այս IFAB-ն էլ հայ­տա­րա­րել է, որ կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով ընդ­հատ­ված մր­ցաշր­ջա­նի վե­րա­խա­ղարկ­ման դեպ­քում թի­մե­րին կտր­վի մեկ խա­ղի ըն­թաց­քում հինգ փո­խա­րի­նում կա­տա­րե­լու հնա­րա­վո­րու­թ­յուն (նկա­տենք՝ ազ­գա­յին լի­գա­նե­րի հա­յե­ցո­ղութ­յամբ, ին­չը նշա­նա­կում է, որ իմ­պե­րա­տիվ պա­հանջ չէ)։ Այս նո­րա­մու­ծու­թ­յու­նը չի գոր­ծի մեկ­նար­կե­լիք նոր մր­ցաշր­ջա­նում։ Միա­ժա­մա­նակ սպաս­վում է, որ այս սկզ­բունքն ՈՒԵ­ՖԱ-ն կոր­դեգ­րի Չեմ­պիոն­նե­րի ու Եվ­րո­պա­յի լի­գա­նե­րի փլե­յօֆ­յան խա­ղար­կու­թ­յուն­նե­րի հա­մար։

ՓՈ­ԽԱ­ՐԻ­ՆՈՒՄ­ՆԵՐ, ԴԵ­ՂԻՆ ՔԱՐՏ ԵՎ ԱՅԼՆ
Հենց տա­րած­վեց այս նո­րա­մու­ծու­թյան մա­սին լու­րը, միան­գա­մից հայ­տն­վե­ցին կողմ ու դեմ ար­տա­հայտ­վող­ներ։ Դեմ ար­տա­հայտ­վո­ղ­ներն ի­րենց դիր­քո­րո­շու­մը պայ­մա­նա­վո­րում են նրա­նով, որ նո­րա­մու­ծու­թյու­նը ֆուտ­բո­լիստ­նե­րին ոչ այն­քան մր­ցաշր­ջա­նում հնա­րա­վոր վնաս­վածք­նե­րից հե­ռու պա­հե­լու, որ­քան խա­ղը մշ­տա­կան ձգձ­գում­նե­րի վե­րա­ծե­լու գոր­ծոն կլի­նի, ինչն ա­ռա­վել ակ­նա­ռու կերևա հատ­կա­պես խա­ղա­վեր­ջում՝ խա­ղը շա­հող, հաղ­թա­կան կամ ցան­կա­լի հա­շի­վը պա­հե­լու հար­ցում շա­հագր­գռ­ված թի­մե­րի պա­րա­գա­յում։
Սա­կայն այն­պես չէ, թե մաս­նա­գետ­նե­րի հնա­րա­վոր տագ­նապ­նե­րը հաշ­վի չեն ա­ռել IFAB-ում։ Հենց նման բա­նե­րը նկա­տի ու­նե­նա­լով են այս­տեղ ո­րո­շել, որ յու­րա­քան­չյուր թի­մի փո­փո­խու­թյուն ա­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը հաշ­վարկ­ված է նաև խա­ղա­կե­սե­րի միջև ըն­կած ժա­մանա­կա­հատ­վա­ծի հա­մար, ո­րից ե­րե­քը պար­տադ­րա­բար ի­րա­կա­նաց­վե­լու է խա­ղի ըն­թաց­քում։ Ընդ ո­րում, ե­թե թի­մե­րից եր­կուսն էլ նույն խա­ղա­դա­դա­րի ըն­թաց­քում են կա­տա­րում փո­փո­խու­թյուն, հաշվ­վում է, որ նրան­ցից յու­րա­քան­չյուրն ար­դեն մեկ ան­գամ օգտ­վել է փո­փո­խու­թյան իր հնա­րա­վո­րու­թյու­նից։ Միա­ժա­մա­նակ աս­վում է, որ չօգ­տա­գործ­ված փո­փո­խու­թյուն­նե­րից կա­րե­լի է օգտ­վել լրա­ցու­ցիչ խա­ղա­ժա­մա­նա­կում։ Ինչ վե­րա­բե­րում է հետ­փո­փո­խու­թյուն­նե­րին, նախ­կի­նի պես դրանք մնում են ար­գել­ված։
Սա­կայն սա նա­խա­տես­ված միակ փո­փո­խու­թյու­նը չէ, ո­րը, ի մի­ջի այ­լոց, կա­րող է տա­րած­վել նաև նոր մր­ցաշր­ջա­նի վրա։ Դաշ­տում թքե­լու հա­մար խա­ղա­ցո­ղը կտու­գան­վի դե­ղին քար­տով։
Դժ­վար չէ գլ­խի ընկ­նել, որ սա ա­վե­լի շատ պայ­մա­նա­վոր­ված է կո­րո­նա­վի­րու­սով։ Նկա­տի է առն­ված այն հան­գա­ման­քը, որ վի­րու­սը թքի մի­ջո­ցով կա­րող է փո­խանց­վել, բա­ցի այդ, հաշ­վի է առն­ված և այն, որ խա­ղի ըն­թաց­քում ֆուտ­բո­լիստ­նե­րը հա­ճախ են հայ­տն­վում խո­տա­ծած­կին, իսկ սա ևս կա­րող է դառ­նալ վա­րա­կի ան­մի­ջա­կան փո­խանց­ման աղ­բյուր։
Սույն փո­փո­խու­թյու­նը դեռևս հաս­տատ­ված չէ, քա­նի որ այն կա­րող է ար­մա­տա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նե­նալ խա­ղի ել­քի վրա, մա­նա­վանդ որ միան­գա­մից դժ­վար էլ կլի­նի խա­ղա­ցող­նե­րին հետ վար­ժեց­նել դաշ­տի մեջ թքե­լու սո­վո­րու­թյու­նից, ինչն, ի դեպ, մեծ թվով ֆուտ­բո­լիստ­նե­րի է բնո­րոշ ու ռեֆ­լեք­սա­յին բնույթ ու­նի։
Այս թքե­լու հետ կապ­ված բազ­մա­թիվ ա­ռար­կու­թյուն­ներ կան՝ ընդ­հուպ վե­րահս­կե­լու տե­սա­կե­տից, բայց հիմ­նախն­դի­րը բո­լոր դեպ­քե­րում մնում է հիմ­նախն­դիր, էլ չա­սենք, որ կա խնդ­րի նաև հա­կա­գե­ղա­գի­տա­կան կող­մը։
Ինչևէ, բո­լոր դեպ­քե­րում, սպա­սենք ըն­դու­նե­լիք ո­րո­շում­նե­րին։
ԱՄ­ԲՈՂ­ՋԱ­ԿԱՆ ԱԽ­ՏԱ­ՀԱ­ՆՈՒՄ
Այլ ձեռ­նար­կում­նե­րի կող­քին անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յում ո­րոշ­վել է անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վող մի­ջո­ցա­ռում­նե­րի կող­քին ի­րա­կա­նաց­նել նաև խո­տա­ծած­կի ախ­տա­հա­նում։ «Ե­թե կա­րան­տի­նը չե­ղար­կեն ու ա­ռող­ջա­պա­հա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը թույլ տան անշ­փում մար­զում­նե­րի անց­կա­ցու­մը, խա­ղա­ցող­նե­րի ու աշ­խա­տա­կից­նե­րի հա­մար կներ­դր­վեն նոր կա­նոն­ներ»,- ա­սել է «Վեստ Հե­մի» վար­չու­թյան փոխ­նա­խա­գահ Կա­րեն Բրեյ­դին։ -Խոս­քը հա­մազ­գեստ­ներ փո­խա­նա­կե­լու, փոք­րիկ խմ­բե­րով պա­րապ­մունք­ներն անց­կաց­նե­լու ժա­մա­նա­կը սահ­մա­նա­փա­կե­լու, ի­րա­րից եր­կու մետր հե­ռա­վո­րու­թյան վրա գտն­վե­լու մա­սին է։ Այդ փու­լում կար­գել­վի գն­դակ խլե­լը, սա­կայն կթույ­լատր­վի փո­խան­ցելն ու դար­պա­սին հար­վա­ծե­լը։ Նմա­նա­պես պի­տի ախ­տա­հան­վեն եզ­րա­յին դրո­շակ­նե­րը, դար­պա­սա­ձո­ղերն ու ան­գամ սի­զա­մար­գե­րը։ Թե ինչ­պես է հատ­կա­պես վեր­ջինս ար­վե­լու, մնում է հա­նե­լու­կա­յին, ո­րով­հետև նման բա­նե­րը բա­ռա­ցիո­րեն սպա­նում են խա­ղա­դաշ­տը։ Սա­կայն, ինչ­պես ա­սում են, ցան­կու­թյուն լի­նի, հնա­րա­վո­րու­թյուն կգտ­նեն»։
ՊԱՅ­ՄԱ­ՆԱԳ­ՐԵ­ՐԻ ՀԱՐ­ՑԸ
Մր­ցաշր­ջա­նը վե­րա­խա­ղար­կե­լու դեպ­քում օ­րա­կար­գում ա­ռաջ­նա­յին հն­չո­ղու­թյան ևս մեկ հարց է մնում։ Այն վե­րա­բե­րում է ֆուտ­բո­լիստ­նե­րի պայ­մա­նագ­րա­յին ժամ­կետ­նե­րի ա­վար­տին ու, դրա­նով պայ­մա­նա­վոր­ված, նրանց ու­նե­ցած պար­տա­վո­րու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը։
Հայտ­նի է, որ մար­զիկ­նե­րի պայ­մա­նագ­րե­րի ա­վար­տի ժամ­կե­տը հու­նի­սի վերջն էր՝ մր­ցաշր­ջա­նի ա­վար­տը, մինչ­դեռ օր­վա ռեա­լու­թյունն այն է, որ վերս­կս­վող ա­ռաջ­նու­թյուն­նե­րը կա­րող են հու­լիս-օ­գոս­տո­սին էլ շա­րու­նակ­վել։ Հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված։
Են­թադր­վում է, որ կա­րող է լի­նել հար­ցի լուծ­ման ե­րեք տար­բե­րակ (միան­գա­մից ա­սենք, որ ներ­քո­բե­րյա­լը բա­ցա­ռա­պես անգ­լիա­կան պրե­միեր լի­գա­յին է վե­րա­բե­րում, ու դեռ հայտ­նի չէ, թե մյուս եր­կր­նե­րի ա­ռաջ­նու­թյուն­նե­րում ինչ­պի­սի քա­ղա­քա­կա­նու­թյուն կոր­դեգ­րեն)՝
-գոր­ծող պայ­ման­նե­րի հեն­քի վրա պայ­մա­նագ­րե­րի եր­կա­րա­ցում մինչև մր­ցաշր­ջա­նի ա­վարտ,
-պայ­մա­նագ­րե­րի եր­կա­րա­ցում ևս մի քա­նի տա­րով,
-պայ­մա­նագ­րե­րի ժամ­կե­տի խզում։
Վեր­ջի­նիս դեպ­քում այն ֆուտ­բո­լիստ­նե­րը, ո­րոնց պայ­մա­նագ­րի ժամ­կետն ա­վարտ­վում է հու­նի­սի վեր­ջով, ար­դեն հու­նի­սի 24-ից կա­րող են բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սել ի­րենց ա­պա­գա թի­մե­րի հետ ու մր­ցաշր­ջանն ա­վար­տին հասց­նել ար­դեն ի­րենց նոր թի­մի կազ­մում։
Ինչ վե­րա­բե­րում է ա­մա­ռա­յին տրանս­ֆե­րա­յին պա­տու­հա­նին, դրա հա­մար օպ­տի­մալ ժա­մա­նա­կա­հատ­ված է դի­տարկ­վում հու­լի­սի 1-ից սեպ­տեմ­բե­րի 30-ն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը։ Պրե­միեր լի­գա­յում ցան­կա­նում են, որ պա­տու­հա­նի ա­վար­տի վերջ­նա­ժամ­կետ հա­մար­վի մին­չը 2021 թվի մար­տը, սա­կայն նման ո­րոշ­մա­նը պի­տի դեռ հա­վա­նու­թյուն տա ՖԻ­ՖԱ-ն։
Ա­հա թե կո­րո­նա­վի­րուսն ինչ ուղ­ղա­կի ու ա­նուղ­ղա­կի խն­դիր­ներ է դնում ֆուտ­բո­լի ա­ռաջ, ո­րի դա­դա­րով աշ­խարհն էա­կա­նո­րեն որ­բա­ցել է, ո­րով­հետև սա երկ­րագն­դի բնակ­չու­թյան մի ստ­վար զանգ­վա­ծի հա­ճույք­նե­րի բա­վա­րար­ման ձևե­րից մեկն էր, օր­վա հոգ­սե­րից, դա­ռը ի­րա­կա­նու­թյու­նից կտ­րող մի­ջո­ցը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8493

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ