Եզրափակչում՝ «Բավարիա»-«Բայեր»
12.06.2020 | 03:01
Մինչ եվրոպական ֆուտբոլային գերտերությունները պատրաստվում են կորոնավիրուսի պատճառով ընդհատված առաջնությունները վերսկսելուն, բունդեսլիգան այս ընթացքում արդեն չորս տուր է անցկացրել՝ գումարած երկրի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչյան երկու հանդիպումները։
Որքան էլ գավաթային մրցակցություններն ունեն իրենց առանձնահատուկ տրամաբանությունը, այդուհանդերձ «Սաարբրյուկեն»-«Բայեր» դիմակայությունը չէր կարող զույգ լինել «Բավարիա»-«Այնտրախտ» առճակատմանը հենց թեկուզ միայն թիմերի ունեցած քաշային կարգերով։ Առաջինում վստահ հաղթանակ է տարել հյուր գնացած թիմը՝ երեք անպատասխան գնդակ ուղարկելով տանտերերի դարպասը, երկրորդում եզրափակիչ խաղի մասնակցության իրավունք ձեռք բերածները բավարացիներն են։ Այստեղ գրանցվել է 2։1 հաշիվը, ինչն անուղղակի ցուցիչն է մրցակցությունում եղած լարված պայքարի։ Հաղթական գոլի հեղինակը Ռոբերտ Լևանդովսկին է, ով պարզապես փայլուն մրցաշրջան է անցկացնում։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ