Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ե­թե հի­վան­դա­նոց­նե­րում տեղ չկա, տա­նը մնանք` մեռ­նե՞նք»

«Ե­թե հի­վան­դա­նոց­նե­րում տեղ չկա, տա­նը մնանք` մեռ­նե՞նք»
19.06.2020 | 00:21
Չնա­յած վեր­ջին օ­րե­րին մեր վի­ճա­կը «կա­յուն ծանր» էր, վի­րու­սա­կիր­նե­րի թի­վը բարձր էր, բայց շա­րու­նա­կում էր նույն տի­րույ­թում մնալ, ե­րեկ կր­կին բե­կում ե­ղավ, ու թվերն ա­ճե­ցին։ Այս ի­րա­վի­ճա­կում որ­քան էլ իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կար­գի կո­լապ­սը քո­ղար­կեն, չի ստաց­վե­լու։ Օր օ­րի կո­րո­նա­վի­րու­սով հի­վանդ քա­ղա­քա­ցի­ներն ա­վե­լի շատ են բո­ղո­քում ոչ պատ­շաճ բու­ժօգ­նու­թյու­նից։ Օ­րերս մեզ էր դի­մել մի քա­ղա­քա­ցի (ա­նու­նը չցան­կա­ցավ հրա­պա­րա­կենք, ա­սաց՝ գյուղ տեղ է, բո­լորն էլ ա­մա­չում են, որ վի­րու­սա­կիր են դառ­նում), ո­րը պատ­մեց, որ ողջ ըն­տա­նի­քը` զո­քան­չը, կնոջ քույ­րը վա­րակ­ված են ու մե­կու­սաց­ված։ Մե­կու­սաց­ման օ­րե­րին կնոջ քրոջ վի­ճա­կը գնա­լով վատ­թա­րա­ցել է, շն­չա­հեղձ է ե­ղել, ու­շա­թափ­վել։ Զան­գել են շտա­պօգ­նու­թյուն, որ­տե­ղից նրանց ա­սել են, թե քա­նի որ հի­վան­դը գրանց­ված է Էջ­միա­ծ­նում, պետք է Ար­մա­վի­րի գյու­ղե­րից մե­կում ապ­րող հի­վան­դին այն­տեղ բե­րեն։ Հա­րա­զատ­նե­րը ստիպ­ված ի­րենք են տե­ղա­փո­խում հի­վան­դին Էջ­միա­ծին, որ­տե­ղից շտա­պօգ­նու­թյու­նը բե­րում է Երևան: Սա­կայն այս­տեղ էլ ա­մեն ինչ հարթ չի անց­նում։ Երևա­նի մի քա­նի հի­վան­դա­նոց պտ­տեց­նե­լուց հե­տո պար­զում են, որ տեղ չկա, ե­րե­կո­յան հի­վան­դա­նոց­նե­րից մե­կում տեղ է ա­զատ­վում, տե­ղա­փո­խում են այն­տեղ։ Կնոջ քրո­ջը մի կերպ հի­վան­դա­նոց տե­ղա­վո­րե­լուց հե­տո այս ըն­տա­նիքն այ­սօր կր­կին խնդ­րի ա­ռաջ է կանգ­նած։ Մեզ դի­մած քա­ղա­քա­ցու կնոջ և զո­քան­չի ջեր­մու­թյու­նը չի իջ­նում, նրանց վի­ճա­կը ևս բար­դա­նում է, ու քա­ղա­քա­ցին չգի­տի, թե այս ան­գամ ինչ­պես է նրանց բու­ժօգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու ճա­նա­պարհ գտ­նե­լու։ «Վատ հի­վան­դու­թյուն է, թույլ ի­մու­նի­տետ ու­նե­ցող մարդ­կանց միան­գա­մից տա­պա­լում է, քե­նիս խեղդ­վում էր, ուշ­քը գնում, չէր հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում հե­տը։ Կրծ­քա­վան­դակն ամ­բող­ջու­թյամբ ցա­վում էր»,- նկա­րագ­րում է հի­վան­դու­թյու­նը մեր զրու­ցա­կի­ցը ու մտա­հո­գու­թյուն հայտ­նում, թե հի­վանդ­նե­րի թի­վը շատ մեծ է, հի­վան­դա­նոց­նե­րում տեղ չկա ու ե­թե իր մյուս հա­րա­զատ­նե­րի վի­ճակն էլ վա­տա­նա, չգի­տի` ինչ է ա­նե­լու։ «Ա­սում են` տա­նը մե­կու­սա­ցեք, լավ, բայց որ հի­վան­դի վի­ճա­կը գնա­լով վա­տա­նում է, ի՞նչ ա­նենք, ե­թե հի­վան­դա­նոց­նե­րում տեղ չկա, տա­նը մնանք մեռ­նե՞նք։ Զար­մա­նում եմ սրանց տրա­մա­բա­նու­թյան վրա։ Վճա­րո­վի հի­վան­դա­նոց­նե­րում էլ, որն ի­րեն­ցը չէ, ոչ մե­կը չի թող­նում։ Տես­նու՞մ եք, թե ինչ է կա­տար­վում, ու­զում են ազ­գո­վի կոր­ծան­վենք»,- վր­դով­ված նշում է մեր զրու­ցա­կի­ցը, հա­վե­լե­լով, որ չնա­յած ին­քը շփ­վել է իր վա­րակ­ված կնոջ հետ, պո­լիկ­լի­նի­կա­նե­րում թես­թեր չեն ա­նում՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, թե ջեր­մու­թյուն չու­նի։
Ցա­վոք, այս­պի­սի պատ­մու­թյուն­նե­րը շատ են, ո­րոնք ա­պա­ցու­ցում են, որ վի­րու­սի դեմ պա­տե­րազ­մող­նե­րին թշ­նա­մու հետ մե­նակ են թո­ղել մա­հե­րի ու վի­րու­սա­կիր­նե­րի «հրա­մա­նա­տար» Ար­սեն Թո­րո­սյանն ու սե­փա­կան սխալ­նե­րը չխոս­տո­վա­նող գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար Նի­կոլ Փա­շի­նյա­նը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 12837

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ