«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հրայր Թովմասյանը` սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին

Հրայր Թովմասյանը` սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին
23.06.2020 | 15:16

ՀՀ գործող Սահմանադրությամբ, որի հեղինակներից մեկը ես եմ, սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, հիմա ես փաստ եմ արձանագրում, որ ՀՀ Սահմանադրական դատարանը նման փաստաթուղթ չի քննարկել՝ լրագրողների հետ ճեպազրույցին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններ կատարելու համար ՍԴ չդիմելու հարցին: Նա նշեց, որ կա իրավունքի սկզբունք, ըստ որի՝ առոչինչ իրավական ակտերին անձը իրավունք չունի ենթարկվել: «Շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով` ասեմ, որ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածի համար ես` որպես իրավաբան, որպես Սահմանադրության հեղինակներից մեկը, պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,-ասաց նա:


ՍԴ նախագահն ասաց, որ Հայաստանում նմանատիպ իրավիճակներում չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք:
Ինչ վերաբերում է Վենետիկի Հանձնաժողովի կարծիքին, Հրայր Թովմասյանն ասաց, որ առիթ կունենա մի փուլում անդրադառնալ և գնահատականներ տալ` և իրավական, և քաղաքական: «Հրայր Թովմասյանի համար նախկին, նոր, հին իշխանություններ չկան, իրենց ասածները Հրայր Թովմասյանի համար հարյուրերորդական են: Այս ընթացքում պետք է հասկանային, որ իր համար նշանակություն չունի, Հրայր Թովմասյանը բազմիցս ասել է՝ գլուխը կախ գալիս իր աշխատանքը անում, գնում է»,-ասաց նա և նշեց, որ պատրաստվում է ամեն օր գնալ աշխատանքի:


Հարցին, թե ՍԴ-ի շուրջ կատարվող գործընթացը իրավական է, թե քաղաքական, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Երեկ ինչ-որ մեկը հայտարարեց, որ այս գործընթացը երջանիկ ապրելու համար է, այնպես որ, դուք հավատացեք, որ վաղվանից երջանիկ եք ապրելու: Ես ուզում եմ հավատալ պատգամավորներին, որ այս փոփոխությունից հետո դուք երջանիկ եք ապրում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 6334

Մեկնաբանություններ